Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է մեծահարուստ գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը:Ավելի վաղ Մայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ անձնագիրը անհիմն կերպով ՀՔԾ-ում պահելու հարցով դիմել են Եվրադատարան, և ստրասբուրգյան դատարանը արդեն իսկ հարցեր է ուղղել Հայաստանի արդարադատության նախարարությանը:
Ի դեպ ,դեռ երկու ամիս առաջ Կենտրոն հեռուստաընկերության ՙՙՀայելու առաջ՚՚ հաղորդաշարի ընթացքում գործարար Սամվել Մայրապետյանի,ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի,նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և այլոց անձնագիրը անհիմն կերպով ՀՔԾ-ում պահելու հարցին անդրադարձել էր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ասել,որ դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է,այսինքն սահմանափակում են մարդու ազատ տեղաշարժի իրավունքը և որ ՄԻԵԴ դիմելու դեպքում իրավունքն անպայման կվերականգնվի:
Սամվել Մայրապետյանի գործը ցուց տվեց,որ Կոստանյանը ճիշտ էր և որ մյուսները ևս կարող են վերականգնել իրենց իրավունքները:
Հերթը Հովիկ Աբրահամյանինն ու Ռոբերտ Քոչարյանինն է,այստեղ իրենց մեղավորության բաժինը թերևս ունի փաստաբանական խումբը,որ հարցն այսքան ձգձգվում է,ավելի շուտ դիմելու դեպքում հարցի լուծումն ավելի արագ կլիներ:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը