ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ըստ Զարուհի Փոստանջյանի տեղի չի ունեցել օրինականության սկզբունքը պահպանելու հիման վրա:
«Քաղաքացիները պետք է գիտակցեն, որ նախնական կալանավորումը դա դեռ պատիժ չէ ազատազրկման ձևով, և այս բոլոր նախնական կալանավորումներն իրենց մեջ պարունակում են ոչ թե արդար նպատակներ, այլ ընդհակառակը՝ բեմադրություններ են ներկայացնում: Արդեն ութ ամիս է անցեl, այսպես կոչված, հեղափոխությունից, իսկ ես կասեի՝ տեղափոխությունից, և այդ գործերը պետք է արդեն լինեին դատարանում ծանրակշիռ մեղադրական եզրակացություններով:Նման եզրակացություններ չկան», - ասաց նա:
Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց նաև, որ Քոչարյանի գործի մանրամասներին տեղյակ չէ, բայց ըստ նրա «դա չի կրում օրինականության սկզբունք, դա տեղի չի ունեցել արդարության ու օրինականության սկզբունքի վրա»:
«Նախնական կալանավորումը բացառիկ միջոց է, որին պետք է դիմել միայն բացառիկ պայմաններում: Տվյալ պարագայում մենք հասկանում ենք, որ այդ նախնական կալանավորումները գործող իշխանություններն օգտագործում են իրենց քաղաքական շահերը հետապնդելու համար: Դա ցուցադրում են քաղաքացիներին որպես պատժի տեսքով միջոց, իսկ քաղաքացիները պետք է հստակ տարանջատեն՝ նախնական կալանավորումը՝ դա ազատազրկման ձևով պատիժ չէ», - ասաց նա:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը