Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում արդեն դատարանի որոշմամբ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց որպես Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան: Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը նման միջնորդություն էին ներկայացրել դեկտեմբերի 26-ին կայացած նիստի ընթացքում:
Այս նիստին դատավոր Մեսրոպ Մակեյանն ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ արդյոք պնդո՞ւմ են, որ Զարուհի Փոստանջյանը ներգրավվի որպես պաշտպան, ինչին ի պատասխան հնչեց դրական պատասխան:
Դատավորը տեղեկացրեց, որ դատարանին ներկայացվել է Փաստաբանների պալատի կողմից Զարուհի Փոստանջյանին տրված փաստաբանի արտոնագիրը:
Դատական նիստին մասնակցում էին դատախազներ Պետրոս Պետրոսյանը, Արամ Արամյանը:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը