SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 8-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունք են ներկայացրել Բաբայան փողոցի 30 շենքի բնակիչ, 46-ամյա Մկրտիչ Ղուկասյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 7-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել Բաբայան փողոցի 34 շենքի բնակիչ, 73-ամյա Մելսիկ Գալստյանը և հայտնել, որ նախորդ օրը անհայտ անձը Բաբայան փողոցի թիվ 32 շենքի բակում կտրել է իր կողմից տնկված և մշակված 2 խնձորի, մեկ հոնի, մեկ սերկևիլի և մեկ ընկուզենու ծառերը: Այսօր արդեն Արաբկիրի ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Մ. Գալստյանը աշխատում է «Արաբկիր-Կամար» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր գյուղատնտես: Փաստի առթիվ Արաբկիրի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վնասի չափը պարզվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը