Նորից ձերբակալություններ, հացադուլ, կոչեր՝ Ալիևի վարչակազմին

Ադրբեջանցի երեք ակտիվիստներ հացադուլ են հայտարարել ի նշան համերաշխության բլոգեր Մեհման Հուսեյնովի հետ, ով բանտում դեկտեմբերի 26-ից ի վեր սնունդ չի ընդունում՝ ի նշան բողոքի իր դեմ առաջադրված նոր մեղադրանքի: Հացադուլին է միացել «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար անդամ Թոֆիգ Յագուբլուն և Քաղբանտարկյալների հարցերով մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը: Ընդդիմադիր ակտիվիստ Թոֆիգ Մամեդլին բողոքի այդ ծայրահեղ քայլին է դիմել՝ հունվարի 3-ին: 2017 թվականին ձերբակալված և երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր հայացքներով բլոգերին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանին ծեծելու հոդվածով, ինչը նախատեսում է ավելի երկարաժամկետ ազատազրկում: Միջազգային կառույցները, իրավապաշտպան կազմակերպությունները, ազդեցիկ քաղաքական գործիչներ Ալիևի վարչակազմին կոչ են անում անհապաղ ազատ արձակել բլոգերին, ով մինչ ազատազրկումը զբաղվում էր ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի մասին բացահայտումներով: «Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ազատազրկման դատապարտված ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովի հարցով դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացվել է տեղեկատվություն հացադուլ հայտարարած բլոգերի առողջական ծանր վիճակի և նրան առաջադրված նոր կեղծ մեղադրանքի մասին: Աղբյուրի փոխանցմամբ, միջազգային կառույցները Գուտերեշին կոչ են արել քայլեր ձեռնարկել Մեհման Հուսեյնովի պաշտպանության ուղղությամբ: 2017 թվականին ձերբակալված և երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր հայացքներով բլոգերին դեկտեմբերի 26-ին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանին ծեծի ենթարկելու հոդվածով: Ի նշան բողոքի` Հուսեյնովը հացադուլ է հայտարարել, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, անգամ կորցրել է գիտակցությունը: Նախօրեին Բաքվում Հուսեյնովին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ ձերբակալվել են: Միջազգային հանրության կոչերին է միացել նաև ամերիկացի ազդեցիկ սենատոր հանրապետական Մարկո Ռուբիոն։ «Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը շարունակում է մնալ բանտում՝ կեղծ մեղադրանքներով: Հացադուլի պատճառով նա հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի նրան»,- Թվիթերում գրել էր ամերիկացի սենատորը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am