Պայթյունի շեմին. Ադրբեջանցիները կրկին խաղի մեջ են

Հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքի կենտրոնում գտնվող խոշոր ռեստորաններից մեկում ամանորյա բանկետն ավարտվել էր դանակահարությամբ, որի արդյունքում մեկ տղամարդ մահացել էր, ևս երկուսը՝ տեղափոխվել էին հիվանդանոց: Ղազախական ԶԼՄ-ների փոխանցմամբ, տղամարդկանց ոչ սթափ խումբը ռեստորանում բանավեճ է սարքել, այնուհետև դուրս է գնացել փողոց, որտեղ էլ գործի են դրվել դանակները: Սոցցանցերի փոխանցմամբ, ղազախները կատարվածի համար մեղադրում են հայկական համայնքի ներկայացուցիչներին և փողոցներում հակահայկական միտինգներ են կազմակերպում: Կարագանդայում հարյուրավոր քաղաքացիներ օրերս փողոց էին դուրս եկել՝ իշխանություններից պահանջելով պարզաբանումներ տալ քաղաքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի կապակցությամբ։ Հունվարի 1-ին «Հին Հռոմ» ռեստորանում զանգվածային ծեծկռտուքի հետևանքով զոհվել էր երիտասարդ: «Ծեծկռտուք հայերի մասնակցությամբ, կա զոհ, վիրավորներ, ցուցարարներն իշխանություններից բացատրություն և արդար դատաքննություն են պահանջում», - փոխանցում էին լրատվամիջոցները։ Ամանորի գիշերը տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասնակիցներից երեքը, ըստ Ղազախստանի ոստիկանության տարածած հաղորդագրության, ազգությամբ հայեր են՝ Թորգոմ Մալխասյան, Սոխակ Մալխասյան, նրանք ձերբակալվել են և կասկածվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ, գործով անցնող Նարեկ Գուրուրյանը հետախուզվում է, հաղորդում էր «Ազատությունը»: Ղազախստանի իշխանությունները միևնույն ժամանակ հերքել են ենթադրությունները, թե ծեծկռտուքը միջէթնիկ բնույթ է կրել: Երեկ առավոտյան Կարագանդայի ղեկավարությունը հանդիպել է հունվարի 1-ին «Հին Հռոմ» ռեստորանում զանգվածային ծեծկռտուքի հետևանքով զոհված երիտասարդի հարազատների հետ: Կարագանդայի ակիմատի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը նրանց մանրամասն պարզաբանում է տրվել հետաքննության ընթացքի մասին: Այդ ընթացքում, ինչպես հաղորդել էր, aravot.am-ը, ոստիկանության դեպարտամենտի առջև տեղեկություն ստանալու նպատակով հավաքվել է 200-230 մարդ: Նրանց առջև ելույթ է ունեցել Կարագանդայի երկրամասի ակիմ Երլան Կոշանովը և սպառիչ պարզաբանում է տվել քննության ընթացքի ու հետագա քայլերի մասին: Ակիմը հայտարարել է, թե գործի քննությունը վերցվել է ՂՀ գլխավոր դատախազի անձնական հսկողության տակ և ընդգծել, որ բոլոր մեղավորները կպատժվեն: Իշխանությունները խոստացել են, որ գործընթացը կլինի թափանցիկ ու օբյեկտիվ: Փաստով իրավապահ մարմինները քրգործեր են հարուցել ՂՀ քրեական օրենսգրքի «սպանություն» և «խուլիգանություն» հատկանիշներով հոդվածներով: Ստեղծվել և օպերատիվ աշխատում է քննչական խումբ: Հայտնաբերվել է ութ մասնակից, որից յոթը ձերբակալվել է, մեկի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ակիմատում ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ քաշքշուկը ծագել է երկու խմբերի միջև և ազգամիջյան բնույթ չի ունեցել: Մամուլի ծառայությունը նաև հիշեցնում է, որ կեղծ տեղեկություն տարածելու համար պատասխանատվություն է սահմանվում ՂՀ ՔՕ 274 հոդվածով (մինչև 5000 МРП տուգանք կամ նույն չափով ուղղիչ աշխատանք կամ ազատության սահմանափակում մինչև 7 տարի կամ նույն ժամկետով ազատազրկում): Մթնոլորտն, այսպիսով, Ղազախստանի Կարագանդա քաղաքում, սովորական ծեծկռտուքից՝ տեղափոխվել է բոլորովին այլ դաշտ՝ հայտնի է, որ հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով: Ու այստեղ պարզ չէ, թե մեր իշխանությունները տարբեր խողովակներով ինչ աշխատանքներ են տանում, կամ արդյոք՝ տանո՞ւմ են առհասարակ: Հայերի նկատմամբ ակնհայտորեն այլ ուժեր՝ սադրիչ գործողություններ են իրականացնում, իսկ տեղի հայ բնակչությունը, իսկապես, վտանգի տակ է հայտնվել: ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ընդդիմադիր ուժերը այս բողոքի ակցիան օգտագործում են մարդկանց դժգոհության ալիքը փողոց հանելու, իսկ առանձին խմբեր` իրենց նեղ շահերի ջրաղացին ջուր ավելացնելու նպատակով: Ադրբեջանի դրոշներով սոցցանցերի օգտատերերին ցավոք …մեկ այլ երկրում հաջողվեց հակահայկական ակցիա հրահրել, որի մասնակիցները վանկարկում էին ծայրահեղական կոչեր, ընդհուպ մինչև՝ վառել հայերին… Տեղի հայերը վախեցած ու զարմացած են: Ունևոր հայերի պատկանող սննդի և այլ բիզնես օբյեկտներն արդեն քանի օր է ոստիկանների շուրջօրյա հսկողության տակ են: Ցավալի է, որ ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքը, որի մեջ ոչ միայն հայեր են կասկածվում, ադրբեջանական ուժերին հաջողվեց օգտագործել ընդդեմ հայերի: Ղազախական մամուլը լի է իրարամերժ և աղճատված տեղեկատվությամբ: Ղազախներին հունից հանել է սադրիչների հայտարարությունը, որ սպանությունն իրականացվել է կրոնական կամ ազգային հողի վրա»: Տպավորություն է, որ ադրբեջանական հրահրիչներից զատ, կան նաև այլ ուժեր, որոնք նույնպես փորձում են իրենց ձգտումները առաջ տանել` կոչ անելով սահմանափակել հայազգի բնակչության քաղաքացիական իրավունքները, մասնավորապես արգելել առանձին գործունեության տեսակներով զբաղվել, մասնակցել ճանապարհաշինարարական պետական գնումներին, վերանվանել ղազախերեն հայերին պատկանող սննդի օբյեկտները և այլն: Ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի կառավարությունն այս պայթյունավտանգ իրավիճակում՝ առայժմ պարզ չէ: Մինչդեռ ժամանակ չի կարելի կորցնել, իրավիճակը մի ակնթարթում կարող է դուրս գալ վերահսկողությունից: Հարկավոր է բոլոր խողովակներով փորձել հարթել իրավիճակը և ապահովել այդ երկրում մեր հայրենակիցների և ՀՀ քաղաքացիների իրավունքները: Առանց այն էլ Փաշինյան-Նազարբաև հարաբերությունները չեն փայլում, այս իրավիճակն, իսկապես, կարող են էլ ավելի լարել այլ ուժեր, փորձելով հայ-ղազախական հարաբերություններն ամբողջությամբ վատթարացնել: Հետևաբար, արագ պետք է հարթել պայթյունավտանգ մթնոլորտը: Թամար Բագրատունի

դիտվել է 75 անգամ
Լրահոս
«Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am