«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ գրությամբ դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։ Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով և այլևս հնարավոր չէ մաքսազերծումը կատարել մեքենայի առուվաճառքի փաստաթղթերի (օրինակ՝ հաշվի ֆակտուրայի) հիման վրա։ Դրա հետևանքով աճում է մեքենաների գինը, կրկին խթանվում հնամաշ մեքենաների ձեռքբերումը։ Այսպես, եթե անձը ցանկանում է ձեռքբերել համեմատաբար նոր ավտոմեքենա, որի արժեքն արտերկրում օրինակ 5.000 ԱՄՆ դոլար է, վաճառքի գնի մեթոդով մաքսազերծումը կազմում է 32%՝ 1.600 ԱՄՆ դոլար, իսկ կոմիտեի կողմից կազմված փաստաթղթերով գինը հասնում է 9.000 ԱՄՆ դոլարի։ Այսպիսով, խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն նշյալ որոշման հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ և առաջարկել վերանայել այս թանկարժեք մեթոդով մեքենաների մաքսազերծման որոշումը»։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը