Ամանորին Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը «Ֆեյսբուքի» էջում անդրադարձել էր գազի գնի թանկացմանը: Նա ուշագրավ հայտարարություն էր արել՝ կառավարությունը հանձինս փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մերժել է վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծված էլէներգիայի ու գազի սակագների հավաստիությունը քննարկող աշխատանքային խմբի բոլոր առաջարկությունները՝ գազի և էլէներգիայի սակագների հնարավոր իջեցման մասին:
Araratnews.am-ը կապ հաստատեց փոխվարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ՝ պարզաբանում լսելու: «Որեւէ առաջարկություն չի մերժվել, այլ ընդունվել է ի գիտություն»,- ասաց մամուլի խոսնակը:
Հարցրինք՝ իսկ երբ է կառավարությունը կյանքի կոչելու աշխատանքային խմբի առաջարկությունները, Վահան Հունանյանը ասաց. «Այս պահին ավելացնելու ոչինչ չունենք»:
Հիշեցնենք՝ 2018 թ. դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ 1000 խորանարդ մետրի դիմաց վճարվող 150 դոլարի փոխարեն հունվարի 1-ից Հայաստանը վճարելու է 165 դոլար: Սակայն սպառողներն իրենց վրա չեն զգա այդ թանկացումը:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը