Բացօթյա ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի. առևտրականներն ուղղորդվում են շուկաներ (լուսանկարներ)

Բանջարեղենից մինչև տոնական զարդարանքներ, հագուստ, ձկնեղեն, անգամ՝ մսամթերք: Բացօթյա ապօրինի առևտուրն ամեն տարի աշխուժանում է հատկապես Ամանորի նախաշեմին: Արդյունքում գրեթե փակվում ու անանցանելի են դառնում մայթերը, կեղտոտվում փողոցները: Նախազգուշացումներն ու տուգանքները մեր նպատակը չեն. քաղաքապետարանը բանջարեղենի և մրգի առևտրով զբաղվող անձանց հորդորում ու առաջարկում է մայթերի փոխարեն առևտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը հստակեցնում է. բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ մի քանի հատուկ ապրանքների դեպքում միայն, օրինակ` ծառատեսակներ, սառն ըմպելիքներ: Սա նշանակում է, որ ցանկացած ոք ցանկացած պահի չի կարող Երևանի փողոցներում վաճառել ցանկացած ապրանք, առավելևս՝ սննդամթերք: Բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու համար Երևանի քաղաքապետարանն աշխատանքի է անցել դեռևս նոր տարվա առաջին՝ տոն օրերից: «Ըստ մեր տվյալների՝ Երևանի մի քանի փողոցներում մոտ 150 քաղաքացի զբաղվում է գյուղատնտեսական մթերքների ապօրինի վաճառքով: Այս առումով բողոքները շատ են նաև մեր քաղաքացիներից: Մինչև ամսի 15-ը կզբաղվենք գյուղմթերքի բացօթյա ապօրինի առևտրի վերացմամբ, այնուհետ կանցնենք մայրաքաղաքի փողոցներում տարատեսակ այլ ապրանքների ապօրինի առևտրին: Ընդամենը մի քանի օրից քաղաքացիները կտեսնեն նոր մոտեցումներն ու որակապես այլ Երևան»,- ասում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Երևանի հ. 2 (նախկին ԳՈՒՄ-ի) շուկան ժամանակին մերժում էր այստեղ առևտուր անել ցանկացողներին. տեղեր չկային, այսօր հակառակն է: «Փողոցային առևտուրն, իհարկե, շատ է խանգարում, մարդիկ ավելի քիչ են շուկա գալիս: Այսօր շուրջ 250 ազատ տաղավար ունենք: Առաջին մեկ ամիսը տարածքները պատրաստ ենք անվճար տրամադրել, հետագայում էլ մատչելի գնով՝ մինչև 500 դրամով»,- նշում է հ. 2 շուկայի տնօրեն Վազգեն Նահապետյանը: Փողոցային առևտրի առատությունից դժգոհում են նաև խանութների տերերն ու վարձակալները. մարդիկ, որոնք գյուղմթերքի օրինական վաճառքով են զբաղվում, վճարում հարկեր, տուրքեր, սակայն հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում՝ փողոցում առևտուր ծավալած քաղաքացիների համեմատ: Այս պահին թեև քաղաքի փողոցներում հարաբերական բարվոք վիճակ է, սակայն որոշ փողոցներում ու շենքերի բակերում ապօրինի առևտրի դեպքեր լինում են: «Այս բոլոր օրերին պարբերաբար զգուշացրել ենք՝ դադարեցնել ապօրինի առևտուրն ու տեղափոխվել շուկաներ: Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող շուկայում այս պահին կա 300-350 ազատ տեղ, որից 200-ը տնօրինությունը պատրաստ է առաջիկա վեց ամիսը տրամադրել անվճար: Կարծում եմ՝ «տեղեր չկան, շուկաներում առևտուր չկա» արտահայտությունները միայն պատճառներ են, որպեսզի չտեղափոխվեն այս տարածքներ և շարունակեն իրենց ապօրինի առևտուրը»,- նշում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը: Գյուղատնտեսական ապրանքների առևտրի համար տեղեր կան բոլոր վարչական շրջաններում: Դավթաշենում, օրինակ, հենց այդ նպատակով նոր շուկա է բացվել: Կենտրոնական զբոսայգու սկզբնամասում գտնվող այս տաղավարները սպասում են իրենց տերերին: Տեղը և՛ մարդաշատ է՝ անցուդարձի առումով, և՛ հարմար՝ առևտրի համար: «Առայժմ 20 տաղավար է տեղադրված, սակայն տնտեսվարողի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ տարածքը կարող է ընդլայնվել: Առաջիկայում այստեղ նախատեսվում է ստեղծել նաև ձմեռային առևտրի համար առավել հարմարավետ պայմաններ, կլինեն պահեստներ, տարածքն ապահովված է նաև կոմունալ հարմարություններով»,- նշում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը: Անթույլատրելի պայմաններ, անթույլատրելի մթերքներ, սանիտարահիգիենիկ նորմերի, հարկային օրենսդրության խախտում: Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը քաղաքապետարանն իրականացնում է ոստիկանության հետ համատեղ: Հունվարի 8-ից ստուգայցերը կանցկացվեն ավելի մեծ ծավալներով, օրինախախտ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության: Քաղաքապետարանը սննդամթերքի առևտրով զբաղվող քաղաքացիներին առաջարկում է տեղափոխվել արդեն գործող վաճառակետեր, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպել նոր մինի-շուկաներ: Խնդրի վերջնական կարգավորումը ոլորտի պատասխանատուները տեսնում են օրենսդրական դաշտում, երբ առավել կհստակեցվի բացօթյա առևտրի ենթակա ապրանքների ցանկն ու առավել մեծ լիազորություններ կստանան քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը: Սակայն օրենքներից բացի, բացօթյա ապօրինի առևտրի վերացումը կախված է յուրաքանչյուրիցս. գնե՞լ, թե՞ չգնել փողոցում, հենց գետնին վաճառվող ու առողջության համար վտանգավոր մթերքը:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (video) Միլիոնավոր պարգևավճարներին զուգահեռ Փաշինյանը նորից խոսեց թոռակառուների փողից․․․ (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Դավիթ Ղազինյանը կկալանավորվի՞․․․ Ղազինյանի մեկնաբանությունը (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Լսե՛ք Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը․ ու՞մ մասին է խոսքը գնում․ Արամ Վարդևանյան (video) «Արարատ» թենիսի կորտերի դռների կապարակնիքները քննիչները գիշերը հեռացրել են. «Փաստինֆո» Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Լա՛վ լսեք՝ մենք թույլ չենք տա՝ սա մնա անպատիժ. Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան (video) «Կեղծված» բառը դեռ մեղմ է ասված՝ նկարագրելու համար Հայաստանի ընտրությունների խայտառակությունը. Ռոբերտ Ամստերդամ Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններն օգտագործում է միջուկային ծրագիրն առաջ մղելու համար Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը Գազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկա G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ. Financial Times Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ Աբրահամյան Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ» 11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ» Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am