Պերմյակովին տրված հնարավորությունները ու Կոստանյանի խոստումը. փաստաբանը նկատեց

«Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից մեկ տարի անց գործի շրջանակներում հարցերն ավելի ու ավելի են շատացել: Քրեական գործի ոդիսականը որոշվել է  ավելի շատ քաղաքականության, քան արդարադատության ոլորտում»,-հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանությունից մեկ տարի հետո,  նման տեսակետ հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ կասկած հայտնելով՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունն ունակ է ինքնուրույն գործել: «Ֆուտբոլային լեզվով ասած՝ այս գործի շրջանակներում մենք թույլ տվեցինք, որ ռուսական կողմը զրկի մեզ ինքնուրույն գործողություններից, նույնիսկ մի շարք ինքնագոլեր գրանցեցինք: Ինչ վերաբերում է գործով արտագնա դատական նիստ անցկացնելու որոշմանը, ապա այն ապօրինի է, քանի որ այդ իրավանորմը թույլ է տալիս արտագնա նիստ կազմակերպել բացառապես ՀՀ իրավասության ներքո գտնվող տարածքներում։ Դատական նիստը ռուսական ռազմաբազայի տարածքում իրականացնելը նման է ուրիշի պատերի ներսում հարսանիք անելուն»,-նկատեց  փաստաբանը՝ ընդգծելով , որ ռուսական միջավայրում հայկական արդարադատությունն անկաշկանդ գործել պարզապես չի կարող: Նորայր Նորիկյանի խոսքով` ՀՀ իրավապահ մարմինների մեկամյա աշխատանքը պետք է գնահատել անթույլատրելի և սխալ: «Հայաստանն այս ընթացքում չկարողացավ իրականացնել իր գործիքակազմերը, հանցագործության առաջին օրերին ՀՀ իշխանությունների գործողություններում նկատելի էին ցայտնոտն ու իրավիճակային քայլերը։ Մինչդեռ առավել քան հստակ է, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը պետք է պատիժը կրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում, իսկ մինչ այդ՝ դատական բոլոր նիստերը պետք է տեղի ունենան հայաստանյան դատարանում»,- նշեց փաստաբանը հավելելով. «Հնարավորություն տրվեց Պերմյակովին հայտնվելու ՌԴ զորքերի իրավազորության տեսադաշտում եւ հանձնվելու ՌԴ ներկայացուցիչներին:Հնարավորություն տրվեց ռուսական ռազմաբազայի զինծառայողներին մինչեւ ատամները զինված շրջելու Գյումրիում եւ « որոնելու» հանցագործությունը կատարող անձին»: Փաստաբանի խոսքով՝ թույլ տրվեց, որ հայտնաբերվելուց հետո Պերմյակովը տեղափոխվի ռուսական ռազմաբազա: «Դուք կարո՞ղ եք վկայակոչել համաշխարհային պրակտիկայից մի դեպք, երբ դատարանն իր պետության գերբը եւ դրոշն ամրացնի մեկ այլ պետությանը պատկանող տարածքի սենյակի պատին եւ իր պետության անունից արդարադատություն իրականացնի: Պատկերացրեք, ՌԴ-ին պատկանող ռազմաբազայում ՀՀ անունից հրապարակվելու է դատավճիռ, ՌԴ քաղաքացու վերաբերյալ»,- նշեց Նորիկյանը: Փաստաբանն ասուլիսի ավարտին նաև նկատեց, որ հանցագործության առաջին օրերին «տղամարդու խոսք» տալու փոխարեն ՀՀ գլխավոր դատախազը ճիշտ կաներ՝ հստակ գործողությունների դիմեր: Աստղիկ Ավագյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am