«Իսկ դուք երբևէ լսե՞լ եք «Որոգայթ փառաց»-ի մասին»

Կարպիս Փաշոյանի հրապարակումը. «Իսկ դուք երբևէ լսե՞լ եք «Որոգայթ փառաց»-ի մասին: Երևի թե շատերն են լսել, միգուցե դպրոցում էլ մի թեթև վրայով թռել են: Բայց վստահաբար քչերն են հասկանում դրա նշանակությունն ու էությունը: Լավ, հարցն ուրիշ կերպ ձևակերպեմ: Վերջին 600 տարիներին հայկական միջավայրում ստեղծված քանի՞ լուրջ քաղաքական փաստաթուղթ գիտեք: Իմ հաշվարկներով դրանք երեքն են՝ «Որոգայթ Փառացը», Կ. Պոլսի Ազգային սահմանադրությունը և Հայաստանի անկախության հռչակագիրը՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության իրավական հիմնասյունը: Անկեղծ ասած ես ուրիշ քաղաքական տեքստ չեմ հանդիպել, կամ էլ դրանք իրենց նշանակությամբ չնչին քաղաքական նշանակություն ունեն: Իսկ գիտե՞ք, թե որտեղ է գրվել «Որոգայթ փառացը»: Այո՛, այո՛, գուշակեցիք, իհարկե Հնդկաստանում, իսկ ավելի կոնկրետ Մադրասում: Այն մարդկանց հայրենիքում, որոնց մարդկային ինչ-որ խմբեր փորձում են վտարել Հայաստանից: Ընդունված կարգ է: Ասում են պատմությունը «եթե»-ներ չի սիրում: Բայց ես համաձայն չեմ դոգմատիկ այս ճշմարտության հետ: Լավ էլ սիրում է: Առանց «եթե»-ի մենք զրկվում ենք այլընտրանք գտնելու հնարավորությունից: Անցյալի այլընտրանքը ներկայի գաղափարական բազմազանության երաշխավորն է: Այսինքն եթե անցյալը միագույն պատկերենք, ապա ինքնաբերաբար կստեղծենք գորշ իրականություն՝ առանց այլընտրանքի հնարավորության: Մեզ թվում է, թե 19-20-րդ դարերը Հայոց պատմության ամենաողբերգական շրջափուլերն են: Երիցս ո՛չ: Չնայած միլիոնավոր մարդիկ դատապարտվեցին ցեղասպանության, բայց, այնուամենայնիվ հայ իրականությունն ապրում էր ու շնչում, պայքարում էր ու մինչև վերջին շունչը կռվում: Վանի հերոսամարտը ասվածի վառ ապացույցն է: Իմ համոզմամբ Հայոց պատմության ամենաողբերգական շրջափուլը 16-18-րդ դարերն են: Մութ ու ահասարսուռ մի ժամանակաշրջան, երբ հայերը կարողանում էին միայն աղոթել, առևտուր անել ու սպանվել կամ էլ՝ արտագաղթել: Եկեղեցին, Խոջայական կապիտալն ու հեծեծվող գյուղացին: Հենց այդ շրջանում է, երբ քաղաքակրթական զարգացվածության չափազանց բարձ մակարդակ ունեցող, պետականաստեղծ ժողովուրդը մի քանի հարյուրամյակի ընթացքում փոխակերպվեց էթնո-կրոնական պարզունակ հանրույթի՝ Հայկական Վատիկանի՝ Էջմիածնի անզեն, բայց ծանր տիրապետության տակ: Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս ստացվեց, որ թուրքմենական, թյուրքական ու պարսկական տիրապետության պայմաններում հայ ժողովուրդը չանհետացավ պատմության թատերաբեմից, չէ՞ որ ոչնչացման համար կային բոլոր նպաստավոր պայմանները՝ ներքին ու արտաքին: Ներսից այն ինքնաոչնչացվում էր իր իսկ քարացած հետադիմության նահապետական տիղմի մեջ, իսկ դրսից նրան ոչնչացնում էին օտար նվաճողները: Ճիշտն ասած ես չգիտեմ, թե ինչու հայերը այդպես էլ չհեռացան պատմության թատերաբեմից, իսկապես չափազանց լուրջ հարց է, բայց ցավոք սրտի մենք հեռացել ենք պատասխանը գտնելու հնարավորությունից՝ փրկությունը վերագրելով եկեղեցուն ու նահապետական ադաթներին: Սա իհարկե միֆ է, որը դարեր շարունակ կաթացրել են մարդկանց ականջներին՝ աստիճանաբար դրան գիտականության կարգավիճակ շնորհելով: Վերադառնանք «եթե»-ի հիմնախնդրին: 16-18-րդ դարերում բուն Հայաստանը՝ որպես վարչաքաղաքական, տնտեսական ու մշակութային միավոր, ոչնչացված էր՝ անշարժ ու քարացած մի տարածք: Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, քանի որ չունենք այն գլխավոր հարցի պատասխանը: Պարզ չէ նաև այն իմաստով, որ հայ ժողովուրդը ամենևին էլ չէր պատրաստվում հեռանալ պատմության թատերաբեմից: Նա պետք է հարություն առներ չգոյությունից, և այդ հարությունը պետք է տեղի ունենար ոչ թե կազմաքանդված ու անշարժացած հայրենիքում, այլ՝ դրսում, այսինքն՝ գաղթօջախներում: Գաղթօջախներն իհարկե մեծ թիվ էին կազմում, բայց խնդիրը քանակի մեջ չէ: Մեծ հաշվով հայ ժողովուրդը երկու անգամ է փկվելու, կենդանության ու ապրելու նշան ցույց տվել՝ առաջինը Հնդկաստանի Մադրասում, իսկ երկրորդը՝ Վենետիկի Սուրբ Ղազարում: Ինչպես ծովում խեղդված մարդն է հանկարծակի կենդանության անզուսպ ճիչ արձակում, այնպես էլ հայ ժողովուրդը որպես օրգանիզմ իր կենդանության ճիչն արձակեց Մադրասում ու Սուրբ Ղազարում: Ի՞նչ կլիներ հայերի հետ, եթե չլինեին Մադրասի խմբակն ու Մխիթարյան միաբանությունը, չգիտեմ, իսկապես չգիտեմ, բայց մի բան հստակ է, որ իրարից անկախ, աշխարհի հակառակ կողմերում մի խումբ մարդիկ գիտակցում էին իրենց պատմական առաքելությունն ու աշխատանքի քաղաքակրթական նշանակությունը: Ղևոնդ Ալիշանը հասկանում էր, որ հայաստանցին կորցրել է հայրենիքի հոգևոր սահմաններն ու ընդհանրապես դրա գիտակցական պատկերը: Նա երբեք չէր եղել Հայաստանում, բայց գծում էր դրա սահմանները: Մադրասում հասկանում էին, որ ստրկացված ժողովուրդը ապստամբության ու ազատագրական պայքարի պետք ունի: Այդ մեծ ճանապարհին նրանք ծրագրեր էին մշակում ու ելքեր փնտրում: Սուրբ Ղազարում գիտակցում էին, որ հայ ժողովրդի ինքնության մեխը հայոց լեզուն է, որը պաշտպանության կարիք ունի: Արդյունքում ստեղծվեց կոթողային այն բառարանը՝ հայերենի անվտանգ գոյության պահապանն ու պաշտպանը: Մադրասում գիտակցում էին, որ բուն հայրենիքում ժողովուրդը ինքնակազմակերպման կարիք ունի և այդ նպատակի համար Հայաստան էին գործուղում Հովսեփ Էմինին, որը Խորենացու Հայոց պատմությունը թևի տակ փորձում էր մարդկանց նախապատրաստել ազատագրական պայքարի: Ցավոք սրտի հայ գյուղացին այլևս ի զորու չէր ճանաչել ո՛չ Խորենացուն և ո՛չ էլ նրա գիրքը: Ինչպես վերևում նշեցինք կապը խզված էր: Միքայել Չամչյանը հասկանում էր, որ հոգևոր հայրենիքի վերականգնման համար անհրաժեշտ է վերակենդանացնել նրա անցյալը, ինչպես ժամանակին արել էր Խորենացին: Հենց այդ նպատակով նա շարադրեց հայ պատմագիտության ամենանշանավոր աշխատություններից մեկը, որից մինչ օրս կառչաց ենք: Մադրասում հասկանում էին, որ հոգևոր հայրենիքի սաղմնավորման համար անհրաժեշտ է քննադատաբար վերաբերվել անցյալին ու դրա հիմքի վրա էլ ստեղծել նոր իրականությունը: Արդյունքում ստեղծվեց «Նոր տետրակ որ կոչի հորդորակ» աշխատությունը, որը կասկածի տակ դրեց անցյալի անսխալականությունն ու ճշմարտացիությունը: Վենետիկում վերստեղծվում ու ստեղծվում էր հայկական հոգևոր իրականությունը, իսկ Մադրասում հոգևորն այդ իրավական ու քաղաքական մարմնավորում էր ստանում: Եվ այդ մարմնավորումը հայկական նոր ստեղծվող պետության սահմանադրությունն էր՝ Որոգայթ փառացը՝ հայ իրավական-քաղաքական մտքի խոշորագույն փաստաթղթերից մեկը: Չենք կարող չխոսել նաև մամուլի մասին, որը սկզբնավորվեց հենց Մադրասում: Մամուլը յուրաքանչյուր հանրույթի կարևոր բաղադրիչներից մեկն է, առանց մամուլի կամ էլ ազատ մամուլի բացակայության պայմաններում հանրույթները զրկվում են շնչելու հնարավորությունից: Այո՛, թերթերը թոքերի կարգավիճակ ունեն, քանի որ առանց ներքին տրամախոսության մարդկային խմբերը դատապարտված են կործանման: Թերևս հայ իրականության առաջին տեքստային բանավեճը տեղի է ունեցել հենց Ազդարարի էջերում, որտեղ Շահամիր Շահամիրյանն ու Մովսես Բաղրամյանը բանավիճում էին հայ ժողովրդի ապագայի ու զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ի դեպ հոդվածները ստորագրված են ծածկանուններով: Հիմա նորից վերադառնանք այն հայտնի հարցին, ի՞նչ կլիներ հայ հանրույթի ու ընդհանրապես հայկական իրականության հետ, եթե չլինեին Սուրբ Ղազարն ու Մադրասը: Փաստորեն բուն հայրենիքում մահվան դատապարտված մարմինը վերածնվեց հայրենիքից դուրս: Այն վերստին սաղմնավորվեց, մարմնավորվեց ու վերադարձավ հայրենիք: Կասկածից դուրս է, ինչպես ազգային ազատագրական, այնպես էլ հոգևոր-մշակութային հետագա պայթյունի հիմքում ընկած են հենց Մադրասն ու Սուրբ Ղազարը: Մասնագետներից շատերը պնդում են, թե արդի Հայաստանի հիմքում ժառանգորդության սկզբունքով ընկած են Հայկական մարզը, Երևանի նահանգը, Առաջին Հանրապետությունն ու Խորհրդային Հայաստանը: Ճիշտ են ասում, բայց մոռանում են ավելացնել, որ հոգևոր մշակութային տեսանկյունից արդի հայկական պետությունը ժառանգորդն ու արդյունքն է նաև Սուրբ Ղազարի ու Մադրասի: Աշխարհի տարբեր ծայրերում գոյող տարասեռ իրականություններ, որտեղ իրարից անկախ մարդկային ինչ-որ խմբեր ստեղծում ու սաղմնավորում էին հոգևոր հայրենիքը: Ցավոք սրտի մենք մոռացել ենք Մադրասի ու Սուրբ Ղազարի մասին: Ինչ-որ երկրորդական արժեքներ են շրջապատել ու շրջափակել մեզ: Կիսագրագետ զանգվածները ինքնություն փնտրում են այնտեղ, որտեղ այն պարզապես չկա՝ կենսաբանական միավորների, հետադիմական ադաթների, մոլեռանդ կղերականության, ծակող փշերի ու տատասկի մեջ: Տեքստն այս գրելիս իմ մտքով անգամ չէր անցնի, որ Հայաստանում կգտնվեն հնդիկներին Հայաստանից վտարելու առաջարկներով հանդես եկող մարդիկ: Բայց արի ու տես, որ ամեն ինչ հնարավոր է, պարապ մնացած գորշ զանգվածնեը ընդունակ են ամեն մի ստորության: Այդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն այլատյացություն քարոզելու ու ռասիզմի համար: Բայց մինչ այդ տվեք թո՛ղ կարդան Որոգայթ փառացն ու Նոր տետրակը կամ էլ հոդվածներ Ազդարարից: Թող կարդան ու հասկանան, որ հայկական ամենալուսավոր արժեքների մի զգալի մասը ստեղծվել են հենց Հնդկաստանում: Հայաստանը ժողովրդավարական պետություն է: Նրա դռները բաց են բոլոր այն մարդկանց համար, որոնք պատրաստ են ապրել մեր պետության օրենքներով»:

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Փաշինյանը Ալիևի մարդն է Հայաստանում․ ադրբեջանագետ ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը կարող է Մոսկվա այցելել «Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել է Մարտի 27-ին այս հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Սա միակ չափանիշն է, որը կարող ենք ընդունել․ Կոբախիձե Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց Արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. Քոչարյան Ունենք պարզեցված հարկի ծրագիր․ փոքր-միջին բիզնեսը հարկայինի աշխատողի երեսը չպետք է տեսնի․ Քոչարյան Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ–ն՝ միջադեպի մասին Պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆ Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. Դանակահարվածներ կան Գերմանիայի կանցլերն ասում է՝ Իրանի պшտերազմը մեր պшտերազմը չէ, Ուկրաինան էլ մեր պшտերազմը չէ, բայց մենք օգնում ենք. Թրամփ Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Ամեն մարդ, որ գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Իլհամ Ալիևին․ Փաշինյանն Արցախը կործանել է, եթե ընտրվի՝ Հայաստանով է զբաղվելու․ Բենիամին Մաթևոսյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտե, որ ՀԱՊԿ-ը չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավոր․ նա խաղում է իր էլեկտորատի չիմացության վրա․ Հակոբ Բադալյան Նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից․ Վարդան Ոսկանյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը». Լիլիթ Գալստյան Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի․ Դավթյան Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ վերջնական հարվածի. Axios Կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ ՀԱՊԿ ԽՎ Թրամփը կոչ է արել Իրանին՝ լրջանալ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Շևյակովկա գյուղի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am