Արարատ Միրզոյանի՝ ՄՀՀ տնօրենի թեկնածուն «Անի» հյուրանոցի նախկին վարորդն է. 168.am

Մարզահամերգային համալիրի տնօրենի (ՄՀՀ) պաշտոնն իսկական կռվախնձոր է դարձել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներսում: Հավակնորդներից մեկը «Արձագանք» խմբի հայտնի երաժիշտ Եղիշե Պետրոսյանն է, ով հեղափոխության օրերին իր հարցազրույցներով ակտիվորեն աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, մյուսը՝ ՄՀՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանն է, ում մասին խոսելիս կարճ բնութագրում են՝ Արարատ Միրզոյանի քայլարշավի ընկերը: Ստացվում է, որ պետք է որոշում կայացվի՝ ընտրել հարցի մշակութային-մասնագիտական բովանդակությո՞ւնը, թե՞ կրկին նախապատվություն տալ «քայլած լինելու» արվեստին: ՄՀՀ-ի աշխատակազմում խիստ մտահոգ են. տարեվերջին ստորագրահավաքով Կառավարություն դիմելուց հետո են հասկացել, որ անզոր են Արարատ Միրզոյանի դեմ, քանի որ որոշում ընդունող անձինք հակված չեն նեղացնել առաջին փոխվարչապետին: Ասում են՝ մեր ներսում առանձնապես սպասողական տրամադրություններ չկան, վստահ ենք՝ մրցույթը ֆորմալ բնույթ է կրելու, և հաղթելու է Արարատ Միրզոյանի հովանավորյալը: Նրանց խոսքով՝ դեռ անցած տարի, երբ Վազգեն Ասատրյանին այդ պաշտոնից հեռացրին, շրջանառվեցին տարբեր անուններ, հետաքրքիր, զարգացած երիտասարդներ կային, որ ուզում էին գալ, համալիրում լուրջ ծրագրեր անել, բայց այսօր այդ հավակնորդները չկան, որովհետև հասկացել են՝ անիմաստ է, թեմայի մեջ ներգրավված է Արարատ Միրզոյանը: Անդրադառնալով մեր այն հարցին, թե ո՞վ է Սամվել Մելիքսեթյանը, ի՞նչ առնչություն ունի ոլորտի հետ, աղբյուրը այսպես պատասխանեց. «Հեղափոխությունն այս մարդու համար էլ շանս է եղել, քայլել է Արարատ Միրզոյանի հետ ու հայտնվել այս պոստին, իսկ կարիերան «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդ լինելն է, տուրօպերատորի ավտոբուսով Հայաստան եկածներին ման է տվել այս ու այն կողմ»: Հիշեցնենք, ՄՀՀ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետ է հայտարարված հունվարի 25-ը, մրցույթը կանցկացվի փետրվարի 1-ին: Հանձնաժողովի անդամների անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին, իսկ հավակնորդ թեկնածուներից շրջանառվողը միայն Եղիշե Պետրոսյանն ու Սամվել Մելիքսեթյանն են: Գրում է 168.am-ը:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Փաշինյանը Ալիևի մարդն է Հայաստանում․ ադրբեջանագետ ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը կարող է Մոսկվա այցելել «Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել է Մարտի 27-ին այս հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Սա միակ չափանիշն է, որը կարող ենք ընդունել․ Կոբախիձե Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց Արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. Քոչարյան Ունենք պարզեցված հարկի ծրագիր․ փոքր-միջին բիզնեսը հարկայինի աշխատողի երեսը չպետք է տեսնի․ Քոչարյան Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ–ն՝ միջադեպի մասին Պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆ Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. Դանակահարվածներ կան Գերմանիայի կանցլերն ասում է՝ Իրանի պшտերազմը մեր պшտերազմը չէ, Ուկրաինան էլ մեր պшտերազմը չէ, բայց մենք օգնում ենք. Թրամփ Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Ամեն մարդ, որ գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Իլհամ Ալիևին․ Փաշինյանն Արցախը կործանել է, եթե ընտրվի՝ Հայաստանով է զբաղվելու․ Բենիամին Մաթևոսյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտե, որ ՀԱՊԿ-ը չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավոր․ նա խաղում է իր էլեկտորատի չիմացության վրա․ Հակոբ Բադալյան Նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից․ Վարդան Ոսկանյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը». Լիլիթ Գալստյան Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի․ Դավթյան Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ վերջնական հարվածի. Axios Կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ ՀԱՊԿ ԽՎ Թրամփը կոչ է արել Իրանին՝ լրջանալ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Շևյակովկա գյուղի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am