Հուսով եմ, որ դատարանը կվերանայի Քոչարյանի խափանման միջոցը ․ Արկադի Ղուկասյան

NEWS.am-ի զրուցակիցը Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է: Շնորհավոր Ձեր Նոր տարին, պարոն Ղուկասյան: Ինչպե՞ս դիմավորեցիք: Շնորհակալություն: Դիմավորել եմ Ստեփանակերտում, տանը, ընտանիքիս հետ միասին: Ինչ՞ է Ձեզ համար Նոր տարին: Մանկությանս տարիներին շատ էի սիրում այդ տոնը: Այն ժամանակ հավատում էի և՛ հրաշքների, և՛ հեքիաթների: Հիմա ամեն ինչ ավելի պրոզաիկ է: Ձեր մաղթանքը մեր ժողովրդին, երկրին: Բոլորին առանձին-առանձին մաղթում եմ առողջություն, ոգու ամրություն և հավատ սեփական ուժերին: Երկրին՝ խաղաղություն և բարգավաճում: Մենք անցել ենք շատ դժվարին ճանապարհ ու դա արել ենք պատվով և արժանապատվությամբ, հաղթել ենք մեզ պարտադրված պատերազմում, պահպանել ենք մեր անկախությունը, կառուցել ենք պետություն… Բայց կա պատերազմի փորձություն և կա խաղաղության փորձություն: Եվ եթե մեզ, Աստված մի արասցե, չհաջողվեց հաղթահարել խաղաղության փորձությունը, մենք անխուսափելիորեն նորից հայտնվելու ենք պատերազմի վտանգի փորձության առջև: Հուսով եմ, որ այդպես չի լինի: Ուզում եմ հավատալ, որ մենք կկարողանանք խելամտորեն հակազդել բազմաթիվ մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր ժողովրդի առջև: Երջանկության բանաձևը ոչ թե ժխտողականության մեջ է , այլ՝ զարգացման: Թող բոլոր բացասական երևույթները մնան 2018, 2017 թվականներում և մյուս անցած տարիներում, իսկ դրականը դառնա մեր ապագայի հիմքը: Մենք պարտավոր ենք պահպանել այն արժեքները, հանուն որի մեր հերոսները տվել են իրենց կյանքը: Ես չեմ հիշում, որ Դուք երբևէ մեկնաբանեիք Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները: Ինչո՞վ է դա պայմանավորված: Երկար տարիներ լինելով Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան և զբաղվելով արտաքին քաղաքականության հարցերով, ես ինձ երբեք թույլ չեմ տվել հրապարակայնորեն արտահայտվել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին, գտնելով որ ԼՂՀ նախկին նախագահի իմ կարգավիճակն այլ բան չի էլ ենթադրում: Ի դեպ, այդ իսկ պատճառով ես նախապես հայտարարել եմ, որ մտադիր չեմ Հայաստանում զբաղեցնել որևէ առանցքային պաշտոն: Իսկ ՀՀ դեսպանի պաշտոնին համաձայնել եմ միայն այն պատճառով, որովհետև այն ինձ հնարավորություն է տվել անմիջականորեն զբաղվել ղարաբաղյան հիմնահարցով՝ իմ ողջ կյանքի գործով: Ես չեմ փոխել քաղաքացիությունս, երբեք չեմ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ընտրական պրոցեսներին: Մինչև որդուս Երևանում համալսարան ընդուվելն ընտանիքս շարունակում էր ապրել Ստեփանակերտում: Փաստորեն ամեն ամիս ես գալիս էի Արցախ, երբեմն նաև ավելի հաճախ, որտեղ մենք ԼՂՀ նախագահի հետ քննարկում էինք ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բոլոր դրսևորումները: Ես գիտակցաբար խուսափել եմ հրապարակայնությունից, որովհետև իմ գործունեության իմաստն ու բովանդակությունը շատ ավելի կարևոր էին: Հնարավոր է, որ երբևէ այդ մասին կգրեմ իմ հուշագրություններում: Բնականաբար, ոչ միայն այդ մասին: Հասկանում եմ, որ Դուք չեք ցանկանում հրապարակային գնահատականներ տալ Հայաստանի ներքաղաքական իրողություններին երեկ և այսօր: Բայց և այնպես, այն, ինչ կատարվում է ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան շուրջ, վերաբերվում է ոչ միայն Հայաստանին: Ին՞չ եք մտածում այդ մասին: Ես չեմ կարող և չեմ ուզում իրավական գնահատականներ տալ Քոչարյանի, այսպես կոչված, գործին: Մեղավոր է մարդը, թե ոչ՝ որոշում է դատարանը: Ատելությունը, թշնամանքը, անհանդուրժողականությունը անհամատեղելի են արդարադատության հետ: Հուսով եմ, որ դատարանը կվերանայի Քոչարյանի խափանման միջոցը և կապահովվի իրավական տեսակետից անաչառ դատավարություն:Դա չափազանց կարևոր է նաև երկրի հեղինակության համար: Ինձ շատ է անհանգստացնում նաև այն հանգամանքը, որ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են սևացնել Քոչարյանի ողջ կյանքի ուղին՝ ներառելով նրա գործունեության ղարաբաղյան փուլը: Մարդ, ով իր վրա է վերցրել երկրի ճկատագրի պատասխանատվությունը Արցախի համար ամենադժվարին ժամանակշրջանում, ենթարկվում է ամենալկտի հարձակումների: Կարելի է սիրել կամ ատել, քննադատել և մեղադրել, բայց չի կարելի ժխտել ակնհայտ ծառայությունները: Դուք պատրաստվու՞մ եք շարունակել քաղաքական գործունեությունը: Ես վաղուց չեմ զբաղվում քաղաքականությամբ: Մի առիթով արդեն ասել եմ, որ իմ քաղաքական առաքելությունը համարում եմ ավարտված: Ճիշտ է, կա մի բայց. Ղարաբաղի հարցը: Դա ավելին է, քան քաղաքականությունը և պայմանավորված չէ այս կամ այն քաղաքական կամ դիվանագիտական պաշտոնի հետ: Չեմ կարծում, որ Հայաստանի և Արցախի այսօրվա կամ վաղվա նախագահներն ավելի շատ իրավունք ունեն պնդելու իրենց տեսակետները ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, քան ես: 2007 թվականին Դուք հրաժարվել եք երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու, չնայած նրան, որ առաջին անգամ ընդունված ԼՂՀ Սահմանադրությունը այդ հնարավորությունը տալիս էր: Չե՞ք փոշմանել: Ոչ, իհարկե: Դեռ այն ժամանակ մամուլի ասուլիսում հնչած հարցին ի պատասխան ես ասել եմ, որ ինձ համար բարոյական իրավունքն ավելի կարևոր է, քան իրավականը: Այն ժամանակվանից ոչինչ չի փոխվել: Ինչի՞ մասին եք երազում: Մեր ժողովրդի միասնության, իմ և մեր բոլորի երեխաների ու թոռնիկների բարեկեցության մասին, որպեսզի նրանք զերծ լինեն այն ցնցումներից ու տառապանքներից, որ տարել է մեր սերունդը: Շնորհակալություն: Ամենայն բարիք Ձեզ:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (video) Միլիոնավոր պարգևավճարներին զուգահեռ Փաշինյանը նորից խոսեց թոռակառուների փողից․․․ (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Դավիթ Ղազինյանը կկալանավորվի՞․․․ Ղազինյանի մեկնաբանությունը (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Լսե՛ք Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը․ ու՞մ մասին է խոսքը գնում․ Արամ Վարդևանյան (video) «Արարատ» թենիսի կորտերի դռների կապարակնիքները քննիչները գիշերը հեռացրել են. «Փաստինֆո» Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Լա՛վ լսեք՝ մենք թույլ չենք տա՝ սա մնա անպատիժ. Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան (video) «Կեղծված» բառը դեռ մեղմ է ասված՝ նկարագրելու համար Հայաստանի ընտրությունների խայտառակությունը. Ռոբերտ Ամստերդամ Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններն օգտագործում է միջուկային ծրագիրն առաջ մղելու համար Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը Գազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկա G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ. Financial Times Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ Աբրահամյան Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ» 11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ» Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am