Նախարարը փորձել է դիվիդենտներ շահել

«Դեռևս 2015 թվականի սեպտեմբերին նախագահը հանձնարական տվեց, որ որոշակի մեղմացուցիչ փոփոխություններ լինեն վարչական իրավախախտումների համակարգում: Սակայն 5 ամիս անց տեսնում ենք, որ հանձնարարակնի փոքր մասն է կատարված»,-երեկ հրավիրված ասուլիսին  ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը: Անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքին` բանախոսը նկատեց. «Մեր նախաձեռնությունն անբավարար է գնահատում օրենքը: Օրենքի հետ կապված լրացումներ ունենք և պահանջում ենք, որ օրենքի մեջ ներառվեն բոլոր բացթողումները»: Ըստ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների` համակարգային փոփոխություններ են պետք: «Օրինակ` եթե նախկինում գծերը տրորելու համար տուգանում էին, հիմա զգուշացնելու են: Սա առաջընթաց չէ, ու եթե մի բանի մեջ կա ձեռնարկատիրական մոտեցում, մենք դա օբյեկտիվ գործընթաց չենք համարում: Այս համակարգում համակարգային փոփոխություններ էին պետք, ոչ թե` մասնավոր: Ստացվում է, որ ըստ նոր օրենքի` վարորդները կարող են անհսահաման խախտումներ կատարել, վճարել դրանց դիմաց և էլի խախտումներ կատարել»,- շեշտեց նախաձեռնության անդամներից` Արսեն Պետրոսյանը: Անդրադառնալով բալային համակարգին` նախաձեռնության անդամը նշեց, որ այնպիսի տպավորություն է, որ իրավախախտ վարորդն այդ համակարգի միջոցով կարող է վճարել և կրկին խախտումներ անել. «Կարելի էր զրկել անբարեխիղճ վարորդին, ով այս դեպքում կարող է շարունակել խախտումները: Այսինքն՝ չափորոշիչները հստակ ձևակերպված չեն»: Արմեն Եփրեմյանի նշեց, որ  իրենց առաջին պահանջներից էր` հանել տեսախցիկները, ապահովել մատչելի երթևեկություն. «Մենք մինչ օրս չունենք մատչելի երթևեկություն»,- արձանագրեց Պետրոսյանը:: Արսեն Պետրոսյանը մի կարևոր հանգամանք էլ առանձնացրեց. «Եթե նախկինում   վերահասցեավորում էր տեղի ունենում, ապա հիմա բալային համակարգի դեպքում չկա այն՝ վերահասցեավորումը դադարեցված է: Օրինակ` մի ընտանիքում կա մի մեքենա, որը վարում են ընտանիքի 3 անդամները: Ո՞նց է հաշվարկելու, ո՞ւմ վրա է կիրառվելու բալային համակարգը»,- հարցրեց նա: Նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը նշեց, որ փոփոխությունների գործընթացը տապալված է: «Չի կարելի ստեղծել մի համակարգ, որտեղ հայկական համարներին պատժում ես, ռուսական, պարսկական, վրացականին` ոչ: Առնվազն պետք է ազնվություն ունենալ ու հայտարարել, որ ժողովուրդ ջան, մենք կարծում ենք, որ մեր երկրում օրենքը կարող են խախտել միայն հայերը: Այս պարագայում, եթե օրենքը չի կիրառվում բոլոր վարորդների համար, այն խեղկատակության է վերածվում»,- ասաց բանախոսը: Բանախոսը փաստեց, որ  գլոբալ հարցերին լուծում չի տրվել, այդ որոշումներին լրագրող ներկա չի եղել, նստել է նախարարը՝ ձևական ձևով ասել` ի՞նչ անենք, որ ժողովուրդն ասի` դե, «մալադեց»: Պետրոսյանի փոխանցմամբ՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այս փոփոխություններով ուղղակի փորձում է դիվիդենտներ է շահել: Աստղիկ Ավագյան IMG_6499

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am