The Guardian-ը հրապարակել է Ցեղասպանությունը վերապրած 105-ամյա հայ ծերունու լուսանկարը

The Guardian-ը հրապարակել է հայ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Դիանա Մարկոսյանի «1915» կոչվող լուսանկարչական նախագծի համար արված 3 լուսանկարներից մեկը, որը պատկերում է Ցեղասպանությունից մազապուրծ 105-ամյա ծերունու լուսանկարը՝ նշելով, որ դա ամենահուզիչ լուսանկարչական պատմություններից է, որը պատմում է հայրենիքը կորցրած մարդու ճակատագրի ու Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության մասին: Լուսանկարում պատկերված տարեց տղամարդը 105-ամյա Մովսես Հանեշյանն է, ով հրաշքով է փրկվել թուրքերից Ցեղասպանության ժամանակ: Տարեց տղամարդը լուսանկարում կանգնած է մեջքով ու նայում է Արևմտյան Հայաստանում գտնվող իր հայրենի գյուղի մեծ լուսանկարին: «Տեսնելով հայրենի վայրերը՝ նա լացեց, իսկ հետո երգեց»,- պատմել է լուսանկարիչը The Guardian-ին: «Իմ տունը, իմ Հայաստանը»,- ասել է ծերունին: Մովսես Հանեշյանը 5 տարեկան էր, երբ հոր ձեռքը բռնած՝ հեռացել է հայրենի գյուղից թուրք զինվորների ներխուժումից հետո: Հիշողությունն այդ երկար ճանապարհի մասին, որին նայում է լուսանկարի տարեց տղամարդը, սարսափելի է, դրանք հնարավոր չէ փոխանցել ընթերցողին, նշում է բրիտանական պարբերականը: «Ճանապարհի կեսը ծածկված էր մահացած մարդկանց դիակներով»,- պատմել է Հանեշյանը: The Guardian-ը նաև հիշեցնում է, որ հայերի զանգվածային արտաքսումը հայրենի հողերից, որոնք ժամանակակից Թուրքիայի տարածքում են մնացել, ուղեկցվել են ձերբակալություններով, բռնություններով, թալանով, ինչի հետևանքով սպանվել է 1,5 մլն հայ: 5194 Պատմելով «1915» նախագծի մասին՝ պարբերականը նշում է, որ Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ Դիանա Մարկոսյանը 2013թ. եկել է Հայաստան՝ ծանոթանալու Ցեղասպանությունը վերապրած 10 հայերի հետ, որոնցից միայն երեքը՝ Մովսես Հանեշյանը, 102-ամյա Մարիամ Սահակյանը և 108-ամյա Եպրաքսյա Բարսեղյան-Գևորգյանն են կարողացել հեղինակին պատմել այն մասին, թե ինչպես են ապրել մինչ Ցեղասպանությունը իրենց հայրենիքում: Եպրաքսյա Բարսեղյան-Գևորգյանը պատմել է, թե ինչպես են հայերին սպանել ու լցրել գետը: «Գետը կարմիր էր, լի էր արյամբ»,- պատմել է տարեց կինը լուսանկարչին: Այդ մարդիկ մանրամասն նկարագրել են իրենց հայրենի բնակավայրերը, ու Դիանան մեկնել է Թուրքիա՝ գտնելու ու լուսանկարելու իր հերոսների հայրենի վայրերը: Ի դեպ, Մովսես Հանեշյանը նրան է տվել նաև քարտեզ, որին հետևելով՝ լուսանկարիչը կարողացել է գտնել այն ամենը, ինչ իրեն նկարագրել էր ծերունին: Նա խնդրել էր գտնել իրենց գյուղի եկեղեցին, Եպրաքսիան՝ որբանոցում կորցրած իր եղբորը: «Ես չեմ հիշում նրա մասին ոչինչ, բացի նրանից, որ նրա աչքերն իմի պես կապույտ էին»,- ասել է ծեր կինը: Վերադառնալով Հայաստան՝ Դիանան ցուցադրել է նրանց իր լուսանկարներն ու հավերժացրել այդ հուզիչ պահերը, գրում է The Guardian-ը: Մարկոսյանն աշխատում է իր անձնական նախագծերի վրա, համագործակցում National Geographic-ի հետ՝ լուսանկարներ անելով Կովկասից: Սղագրել է 168.am-ը

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am