Ինչու Օբամային չհաջողվեց Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Վաշինգտոնի միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակում չի պլանավորում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: «Ներկա պահին Վաշինգտոնում նախագահների հանդիպման պլաններ չկան: Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք նպաստել այս տարի նախագահների միջև ակտիվ երկխոսության անցկացմանը: Մյուս համանախագահների անունից պլանավորում եմ հանդիպում ունենալ կողմերի հետ, որպեսզի քննարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ընթացքը»,- ասել է Ուորլիքը: Հիշեցնենք, որ մինչ Սարգսյանի և Ալիևի` Վաշինգտոն կատարելի այցը լրատվամիջոցները քննարկում էին հնարավոր հանդիպումը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, նշում էին, թե Վաշինգտոնի միջուկային գագաթաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հավանական է: Վերջին օրերին շփման գծում կրկին լարված իրավիճակ է, իսկ սա նշանակում է, որ Ալիևը մինչև Վաշինգտոն մեկնելը կոնկրետ ճնշումների է ենթարկվում` ոչ միայն Ղարաբաղի հարցում: Նախևառաջ` Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, մամուլի դեմ արշավն է: Ադրբեջանում դեռևս անազատության մեջ են տասնյակ քաղբանտարկյալներ: Միայն վերջերս մի քանի հայտնի իրավապաշտպաններ ու լրագրողներ ազատ արձակվեցին, սակայն սա ակնհայտորեն բավարար չէ Վաշինգտոնի համար: Մյուս կողմից, սրված են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններն արդեն բավական ժամանակ: Նույնիսկ Ադրբեջանի իշխանություններն էին բացահայտ քննադատությամբ հանդես գալիս` ընդդեմ ԱՄՆ իշխանությունների, ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի, նրանց բացահայտ մեղադրում էին Հայաստանի շահերը պաշտպանելու մեջ: Ինչպես երևում է, Ալիևը ենթարկվել է Վաշինգտոնի որոշակի ճնշումներին, երկրի ներսում որոշակի քայլեր անելով` մի քանի հայտնի քաղբանտարկյալների ազատելով, որպեսզի Վաշինգտոնում նրա հանդիպումներն ավելի ծանր մթնոլորտում չընթանան: Ու հավանաբար այդ զիջումների դիմաց` Ալիևը պնդել է, որպեսզի Վաշինգտոնում չհանդիպի Սարգսյանի հետ, որպեսզի չքննարկի նրա հետ ղարաբաղյան հիմնախնդիրը: Այստեղ, հավանաբար, դեր խաղացել է նաև Պուտինի գործոնը: Ռուսաստանի նախագահը, պարբերաբար, երբ շփման գծում լարվածությունը հասել է գագաթնակետին, կարողացել է սեղանի շուրջ նստեցնել Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին: Ըստ երևույթին, Վաշինգտոնը չի ցանկանում դուրս գալ Մոսկվայի այս յուրօրինակ «մենաշնորհի» դեմ` թողնելով այդ իրավասությունը Պուտինի ձեռքում: Թամար Բագրատունի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am