Կարգին Հայկոյի ամանորյա նվերները

Տոնական այս օրերին Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, երկու նվեր է մատուցել երևանցիներին: Մեկը՝ թանկ, մյուսը՝ տհաճ: Թանկը տոնածառն է: Նախորդ տոնածառը լավը չէր: Մի տեսակ թավշյա չէր ու ոչ այնքան հեղափոխական: Դրա համար էլ ծախսվեց 150 հազար դոլարից ավելի գումար, որպեսզի ամեն ինչ լինի թավշյա ու հեղափոխական: Եթե Տարոն Մարգարյանը նախկինում նման «ղալաթ» աներ, ապա շատերը, այդ թվում՝ նիկոլենք, կտարածեին, թե բա «ատկատներ» են եղել, թե բա ինչպե՞ս կարելի էր այս աղքատ երկրում նման ծախսեր անել, ու պատկերացրեք, որ տեղին կլինեին այդ խոսքերը: Բայց հիմա նման բաներ չեն ասվում, քանզի նորերը դեռ «ատկատի» ձևերը չգիտեն (չգիտե՞ն), իսկ ժողովուրդը ոչ թե աղքատ է, այլ հպարտ ու երջանիկ: Համ էլ՝ նվերի արժեքը ամոթ է հարցնելը. տալիս են, պետք է վերցնել: Այլ բան է տհաճ նվերի պատմությունը: Դա վերաբերում է աղբին: Մայրաքաղաքը աղբի մեջ կորած է: Չեն օգնում ոչ թավշյա քաղաքապետը, ոչ էլ ժողովրդական հեղափոխությունը: Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, որը Երևանի ավագանու իշխանական խմբակցության անդամ է, առաջարկում է ուրախանալ, որ զիբիլը լցվել է քաղաքը: «Եթե աղբը շատ ա, ուրեմն ժողովուրդը շատ ա ուտում: Եթե շատ ա ուտում, ուրեմն փող ունի: Վատ կլինի, երբ աղբը քիչ լինի...»,-փիլիսոփայել է Իզաբելլա Աբգարյանն իր ՖԲ էջում: Սրանց եզրահանգումները և պատճառահետևանքային կապերի ներկայացումը լրիվ արժանի է «Անասնաֆերմա» անտիուտոպիայի հավելված ստեղծելուն: Սրանք առաջարկում են ուրախանալ, երբ շատ աղբ են տեսնում: Իսկ մենք էլ մտածում էինք, թե ինչպե՞ս են փաշինյանենք երջանիկ դարձնելու հայ ժողովրդին ու առարկայական ձևով ապացուցելու, որ կատարել են խոստումը: Պարզվում է՝ երջանկությունը աղբի քանակի մեջ է: Որքան շատ, այնքան՝ լավ: 7or.am Պետրոս Ալեքսանյան Հ.Գ.: Մի հեղափոխական, ոչ բռնի ու թավշյա առաջարկ ունեմ կառավարությանը: Եկեք մարդկանց տներում, ավելի կոնկրետ՝ խոհանոցներում, հսկիչ սարքեր դնենք: Րոպեաչափեր: Տեսախցիկը կֆիքսի, թե որքան ժամանակ են բնակիչները մնացել իրենց խոհանոցում: Ամեն մի րոպեի համար կարելի է հարկ սահմանել: Եթե շատ են մնացել խոհանոցում, ուրեմն շատ բան են ունեցել ուտելու: Եթե շատ բան են ունեցել ուտելու, ուրեմն շատ փող ունեն: Եթե շատ փող ունեն, ուրեմն թող մուծվեն բյուջե, որ էդ փողերով իշխանությունը կարողանա նոր տեսախցիկներ ձեռքբերել ու դրանք տեղադրել արդեն զուգարաններում՝ «Եթե շատ են գնում զուգարան, ուրեմն շատ են ուտում, եթե շատ են ուտում, ուրեմն շատ փող ունեն, եթե շատ փող ունեն, ուրեմն...» թեմայով: Դե՛, ձեզ տեսնեմ թավշյա տղաներ ու հատկապես աղջկերք:

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video) Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա «Նիկո՛լ, մեծահարուստ միլիարդատեր տղա ես, քեզ լակոտի պես մի՛ պահի»․ Հովհաննես Շահինյան (video) Մարիա Կարապետյա՛ն, լավ, դուք էս ի՞նչ հատուկ տաղանդ ունեք․․․ Քրիստինե Վարդանյան (video) Ո՛չ Արարատ Միրզոյան․ 10 րոպե կպահանջվի, որ ասենք՝ ինչեր եք զիջել․ Տիգրան Աբրահամյան (video) Վախենու՛մ եք․․․ 3 անչափահաս երեխաների մորը ձերբակալել եք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներ կան․ Ուիթքոֆ Արարատ Միրզոյա՛ն, լա՛վ լսեք՝ ինչեր եք հանձնել․․․ էս շարքն անվերջ կթվարկեմ․ Մարիաննա Ղահրամանյան (video) Նախկին ՕԵԿ-ականը կարող է դառնալ ՔՊ-ի պատգամավոր «Դուք հիմա լու՞րջ եք խոսում», «Մանիպուլացնում եք»․ փոխադարձ մեղադրանքներ Խաչատրյանի և Միրզոյանի միջև (video) Խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմ Ոստիկանները կալանավորվել են երկու տղամարդու Մեսրոպ Մանուկյանը հեգնեց Արարատ Միրզոյանին․ Միրզոյանը նեղվեց (video) ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ․ այդ հրապարակումները կարող են ունենալ քաղաքական շարժառիթներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am