Նահանջ դեմարշից. ինչն է հետ պահում Միքայել Հարությունյանին

«Մարտի1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Այդ մասին գրությունը Հատուկ քննչական ծառայությանը Ռուսաստանից տրամադրել են օրերս, ինչի մասին ՀՔԾ-ն իրազեկեց հանրությանը, հայտնելով նաեւ, որ լրացուցիչ հարցում են ուղարկել՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Հարությունյանն անցնում է Մարտի 1-ի հայտնի 0038 հրամանի գործով, հենց նրա ստորագրությունն է դրված հույժ գաղտնի 0038 հրամանի տակ, որով, ըստ ՀՔԾ-ի, բանակը 2008-ին ներգրավվել է Երևանում ծավալված ընդդիմության հանրահավաքները ցրելու գործողություններում: Հարությունյանը սակայն գտնվում է Ռուսաստանում: ՌԴ իրավապահները նրա վրայից հանել են հետախուզումը ՌԴ տարածքում: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին , որ 2002 թվականից Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ ՌԴ Սահմանադրությամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում: Ռուսաստանը, հղում անելով Սահմանադրությանը, իր քաղաքացուն չի արտահանձնի, բայց անհասկանալի է նաեւ հայաստանյան իրավապահների գոծողությունները, նանք լավ իմանալով, որ Հարությունյանը գտնվում է Մոսկվայում, այդ հարցով մի քանի ամիս շարունակ որեւէ գրություն չեն ուղարկել: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններիս Ռուբեն Սահակյանը դեռ շաբաթներ առաջ Հայելու առաջ հաղորդման ժամանակ անդրադառնալով հարցին, զարմանք հայտնեց հայաստանյան իշխանությունների այս անգործությունից, նա հայտարարեց, որ այդ դեպքում Ռուսաստանի իրավապահ մարմիններն են քննելու այդ գործը՝ ներառյալ դատարանը, ապա վերահաստատեց, որ նոր իշխանության կողմից Քոչարյանի եւ Հարությունյանի դեմ կարված այս գործն ամբողջությամբ ջուր է: Այսպիսով՝ նա ակնարկեց, որ հայաստանյան իշխանությունների նման <<անգործությունը>> թերեւս այս հանգամանքով է բացատրվում, որպեսզի ռուսական կողմը չտարաքացնի նրանց փչած փուչիկը, ի լուր աշխարհի հայտնելով, որ թե երկրորդ նախագահին, թե Միքայել Հարությունյանին վերագրվող մեղադրանքն անհիմն է: Ռուբեն Սահակյանը միաժամանակ հավելեց, որ եթե Հարությունյանը գար ու ցուցմունք տար, ապա կբացահայտվեր ողջ ճշմարտությունը եւ պարզ կդառնար, որ գործն անհիմն է: Ըստ ամենայնի՝ Հարությունյանը խուսափում է այս ամենից այն պատճառով, քանի որ տեսնում է, թե մի քանի ամիսների ընթացքում իշխանություններն ինչպիսի քաղաքական արդարադատություն են իրականացնում: Եւ այս պարագայում ինչ երաշխիք, որ նա Հայաստան վերադառնալուց հետո ընդմիշտ չի հայտնվի ճաղերի ետեւում: Որ հայաստանյան իրավապահ մարմինները չեն տիրապետում համալսարանական մակարդակի իրավաբանությանը, պարզ է արդեն մի քանի ամիս, բայց որ տարրական տրամաբանություն չունեն, դա երեւում է Հարությունյանի քաղաքացիության վերաբերյալ արցումից: Դժվա՞ր էր ՌԴ իրավապահներին հարցնել ոչ միայն քաղաքացի լինել-չլինելու, այլ նաեւ քաղաքացիության ստացման թվականը հայտնելու մասին, որպեսզի հարկ չլիներ մի առանձին հարցում էլ անել դրա վերաբերյալ ու սպասել պատասխանի: Անի Սահակյան

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am