2018-ի թավշյա ու բռնի կալանավորումները

2018 թվականը դեռ շատ է հիշվելու Հայաստանում: Մարտի երեսունմեկին Ազգային Ժողովի <<Ելք>> կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սկսեց մի շարժում, որը դեմ էր Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն: Շարժումն իսկզբանե հողմաղացների դեմ պայքար էր հիշեցնում, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Իհարկել պատմությունն ու ժամանակը քննության կենթարկեն՝ ինչպես, ոնց ու ովքեր եւ ինչ նպատակով իրականացրեցին թավշյա իշխանափոխություն, սակայն դրանից հետո Հայաստանում կյանքը բռնեց բոլորովին այլ ուղի։ Թվում էր, թե սիրո եւ հանդուրժողականության լոզունգներով իշխանություն վերցրած հեղափոխականները քաղաքական, տնտեսական, մշակութային եւ առհասարակ մի նոր էջ էին բացելու, սակայն ապագան ցույց տվեց, որ նոր իշխանությունը գրեթե չի տարբերում նախորդներից իր գործելաոճով, եւ այդ նմանությունը հատկապես արդարադատության ոլորտում է, որտեղ գերիշխում են խտրական եւ քաղաքական էլեմենտներ։ Այսպիսով՝ անցնող թավշյա 2018-ի քրեական խրոնիկոնը առավել քան հագեցած էր ու տեղ-տեղ անհավատալի, տեղ-տեղ զարմանալի ու շատ դեպքերում աբսուրդի հասնող։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը Հուլիսի վերջին կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրան մեղադրեցին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Դրա համար առիթ հանդիսացան տասը տարվա վաղեմության իրադարձությունները։ 2008-ի մայիսին Երևանի կենտրոնում ոստիկանության հետ բախումների վերածված հակակառավարական հանրահավաքների ժամանակ տասը մարդ էր մահացել։ Քոչարյանն այն ժամանակ ավարտում էր նախագահության երկրորդ ժամկետը, մեղադրեցին հանրահավաքը ցրելու համար բանակն օգտագործելու մեջ։ Հուլիսի 27-ի երեկոյան նրան երկու ամսով կալանավորեցին։ Հետխորհրդային տարածքում առաջին դեպքն էր, երբ երկրի նախկին նախագահը հայտնվում էր ճաղերի ետեւում։ Հիմա էլ է նա ճաղերի ետեւում, թեեւ պաշտպանների բողոքարկումից հետո նա ինչ-որ ժամանակ ազատ արձակվեց ու նորից փակեցին դեկտեմբերյան ընտրություններից մեկ օր առաջ՝ ցուցադրելով իշխանության էժանագին շոու, որը քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակ էր հետապնդում։ Ինչեւէ, ամիսների ընթացքում փարձագիտական կարծիքների համադրությամբ կարող ենք փաստել, որ Քոչարյանի վրա «կարված» գործը ամբողջությամբ ջուր է, ինչի մասին իսկզբանե պնդում էին էքս նախագահի պաշտպանները , եւ նրա նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում։ Առաջին նախագահի հոգեզավակ Փաշինյանը ըստ էության փորձում է լուծել հին վրեժը։ Շատ ուշագրավ է, որ Քոչարյանը թե նախկին իշխանության թիրախում էր, թե հեղափոխական։ Եթե նախկինների խնդիրն ընդամենը Քոչարյանին վարկաբեկելն էր, ապա նորերը ավելի կոշտ մեթոդներ են ընտրել, ինչը ցույց է տալիս, որ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի հավանականությունը շատ մեծ է։ Անձնական վրեժխնդրությունից վերեւ չբարձրացող վարչակարգը հաշվի չառավ, որ չավարտված պատերազմական իրավիճակում Արցախի ու Հայաստանի նախկին նախագահի նկատմամբ այս քայլով ընդամենը հարված է հասցվում պետության անվտանգության հիմքերին Գեներալից «տուշոնկա Մանվել» ԵԿՄ նախկին ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանը նոր Հայաստանում հերոսից վերածվեց «տուշոնկա» գողացողի։ Հունիսի 16-ին ԱԱԾ-ն մի զգայացունց տեսանյութ էր պատրաստել, որտեղ գեներալի առանձնատան նկուղում նկարել էր «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի եւ ըստ իրավապահների՝ Գրիգորյանը յուրացրել էր ապրիլյան պատերազմին զինվորին օգնություն հավաքված այդ պարագաները։ Մանվել Գրիգորյանի հարցում իշխանությունը հաջողեց զգայական ֆոն ստեղծել, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի նայել դրանից այն կողմ՝ հասկանալու, թե որքան սարսափելի ու աններելի է գեներալի մեղքը։ Իսկ իրավական առումով կասկածների տեղիք է տալիս այն, որ մինչ օրս իշխանությունն այս գործի նախաքննություն ավարտին չի հասցրել եւ այն չի ուղարկում դատարան, ինչը նշանակում է, որ հիմնավոր ապացույցներ գոյություն չունեն, կամ սատանան այնքան էլ սարսափելի չէ, որքան կարծում ենք։ Իհարկե, Մանվել Գրիգորյանի կալանավորման գլխավոր նպատակը ՀՀԿ-ին հարված հասցնելն ու կուլակաթ անելն էր, այս կալանավորմամբ սկսվեցին մյուս ձերբակալություններն ու ունեզրկումը, իսկ հարցի բարոյական կողմն թերեւս կենթարկվի ժամանակի քննությանը, կշռելու՝ Մանվելն ավելի շատ հերոս է, թե հանցագործ։ Քոչարյանի վրեժի հետքերով Տարվա աղմկահարույց կալանավորումների շարքում է գործարար Սամվել Մայրապետյանի կալանավորումը, որը նույնպես մեկնաբանվեց որպես Քոչարյանի վրեժի շրջանակներում։Մայրապետյանը կալանավորված է կաշառք տալուն օժանդակելու գործով, այլ կերպ ասած՝ միջնորդ է եղել, այս տրամաբանությամբ նախկին իշխանության կեսից ավելին պետք է ճաղերի հետեւում հիմա լիներ։ Սակայն ակնհայտ է, որ Քոչարյանի մտերիմ գործարարին «պատանդ» են պահում՝ երկրորդ նախագահի դեմ ցուցմունք կորզելու նպատակով ու հաշվի չեն առնում, որ նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի։ Կասկած չկա, որ շուտով նրան ազատ կարձակեն, սակայն մինչ այդ Մայրապետյանը ստիպված կլինի իր քսակը դատարկել Նիկոլ Փաշինյանի առջեւ, որը կորոշի՝ որքանն ուղղել պետական, որքանը սեփական գանձարան։ Նույն տրամաբանությամբ եղավ նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի կալանավորումը, իհարկե, նա երկու ամիս հետո ազատ արձակվեց, սակայն քաղաքական նպատակն այն է, որ նախկին վարչապետին զգուշացնել՝ հեռու մնալ Քոչարյանից ու մտքով չանցկացնել օժանդակել վերադարձի ծրագիրը։ Մինչդեռ Սերժ Սարգսյանի բուն ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի եւ այլոց կողմից թալանի մասին մամուլում ավելի շատ լուրեր կային, բայց նրանց Փաշինյանը մոտ չի գնում։ Սերժ Սարգսյանի մերձավորներն ու «լեդի կաշառատուն» Սերժի Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի բռնել բաց թողնելու, Սաշիկ Սարգսյանի որդու կալանավորումը ընդամենը պատրանք է, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ Սերժ Սարգսյանի եւ նրա մերձավորներին է մոտիկ գնում։ Իսկ գործարար Սիլվա Համբարձումյանը մի ուրույն էպոպեա է հեղափոխական Հայաստանում, որի արկածների մասին հայտնի դարձավ վերջին ժամանակները, թե ինչպես էր բիզնես լեդին կաշառք տվել նախկին իշխանության տասնյակ պաշտոնյաների՝ Արամ Հարությունյան, Արմեն Գեւորգյան, Մայրապետյան եւ այլն։ Համբարձումյանի տեսակի խրախուսմամբ իշխանությունը ճանապարհ բացեց բոլոր այլանդակ գործարքների, կոռուպցիոն քայլերի առջեւ միայն մի պայմանով, որ կարող ես դրանք անել, եթե պատրաստ ես իշխանության «զոհի» դեմ ցուցմունք տալ դու կդառնաս ամենայն հայոց Նիկոլի Սիլվան։ Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am