«Դաժանության դասեր»՝ Պուտինից Փաշինյանին

Կրեմլում երեկ հանդիպեցին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է կարճատև աշխատանքային այցով։ Նրա հետ հանդիպումը սկսելիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախ շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի ղեկավարին դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն է նրան մաղթել։ «Սա Ձեր առաջին այցն է ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո, Ձեր և Ձեր կողմնակիցների հաղթանակից հետո: Ցանկանում եմ Ձեզ մաղթել հաջողություններ, բոլոր ծրագրերի իրականացում, որ դրել էիք Ձեր առջև, Ձեր թիմի առջև ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ասել է Պուտինը: «Մեր հարաբերությունները բնութագրման կարիք չունեն: Դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են` բավական մեծ բովանդակությամբ լեցուն: Բավական է նշել, որ մենք վստահորեն պահպանում ենք առաջին տեղն օտարերկրյա պետությունների շարքում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում. Ռուսաստանին բաժին է ընկնում 25.5 տոկոսը: 2000-ից ավելի ձեռնարկություն է աշխատում, 2200 ձեռնարկություն: Աճում է ապրանքաշրջանառությունը. նախորդ տարի այն աճել է գրեթե 30 տոկոսով` 29.7 տոկոսով: Այս տարվա 10 ամսվա կտրվածքով այն ավելացել է գրեթե 18 տոկոսով` 17.5 տոկոսով», հավելել է Ռուսաստանի նախագահը: Պուտինը նաև նշել է. - «Կարծում եմ` դինամիկան լավն է, պետք է այն պահպանել: Մենք պատրաստ ենք մեր կողմից դա անել: Կանենք այն ամենը, ինչ կախված է մեզնից, որպեսզի հարաբերությունների այսպիսի մակարդակը մեզ մոտ պահպանվի և ոչ միայն այս ոլորտում, այլև մյուս ուղղություններով: Նկատի ունեմ նաև անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմակողմ տնտեսական համագործակցությունը: Մի խոսքով` մենք շատ հարուստ, հագեցած օրակարգ ունենք: Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել: Բարի գալուստ»։ Փաշինյանն էլ ընդգծել է, որ Հայաստանը դրական է տրամադրված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրմանը: «Վստահ եմ, որ մեր հարաբերությունների այսպիսի դինամիկան կպահպանվի: Հույս ունեմ, որ նաև կզարգանա: Իհարկե, մենք մյուս տարի սպասում ենք Ձեզ պաշտոնական այցով Հայաստանում: Դա մեզ համար շատ ուրախալի կլինի: Իհարկե, մեր քաղաքական և տնտեսական հարաբերություններն զարգանում են»: Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով: «Մենք դրական ենք տրամադրված նաև մեր տնտեսական հետագա հարաբերությունների առումով: Մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի հետագա խորացմամբ, և մենք շատ լուրջ ենք վերաբերվում Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահությանը: Վստահ եմ, որ մեր նախագահության արդյունքում կունենանք ավելի արդյունավետ ինտեգրում ԵԱՏՄ շրջանակում: Վստահ եմ, որ այսօրվա քննարկումների համար բավական մեծ օրակարգ ունենք, և մենք դրական ենք տրամադրված: Վստահ եմ` դրական արդյունքներ կունենանք», ասել է Փաշինյանը: Արդեն Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում խոսեց, բայց պարզվեց, ոչ գազի գնի վերաբերյալ պայմանավորվածություն կա, ԼՂ խնդրին չեն անդրադարձել, ՀԱՊԿ-ում էլ դեռ որոշակիություն չկա... Գազի գնի հետ կապված՝ նա ասել է. «Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է, և այդ զգայունությունը գիտակցում են թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, թե՛ ՌԴ-ում: Բայց ընդհանուր առմամբ՝ ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»: Իսկ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ նշել է. «ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ունեցել ենք կարճ քննարկում, և մեր դիրքորոշումը այն է, որ էստեղ մեզ հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրի կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք այս իրավիճակը, որ, ըստ էության, չի նախատեսում, հետագայի համար նախատեսեն կոնկրետ իրավիճակներ, որպեսզի այսպիսի բանավեճեր, որոնք չկանոնակարգվածության կապակցությամբ տեղի չունենան, և ինչպես ես նախկինում ասել եմ՝ խոսակցություն է գնացել նաև կարճ, ըստ էության, կազմակերպության դաշնակցային էության և բովանդակության վերաբերյալ»: Հարց է ծագում՝ ինչու՞ էր այդ դեպքում Փաշինյանը մեկնել Մոսկվա, եթե Հայաստանին առնչվող որևէ կարևոր հարց չի քննարկվել, լուծում չի գտնվել, բացի նրանից, որ Պուտինը Փաշինյանին շնորհավորել է: Դա՞ էր միայն մեզ պակասում: Ըստ ամենայնի՝ Մոսկվայում բավական բարդ քննարկումներ են տեղի ունեցել, այն աստիճանի, որ Փաշինյանն ու Պուտինը բանակցությունների ավարտին չեն էլ դուրս եկել լրագրողների առջև, որևէ հայտարարություն չեն արել: Բայց սա ամեն չէ: Այն ինչ տեղի ունեցավ այդ բանակցություններից ժամեր անց, ուղղակի՝ ապտակ էր Մոսկվայից՝ Հայաստանի ղեկավարությանը: Պարզվում է, Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին, Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել։ Շնորհավորանքի տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովը: Ահա, այն ինչ կարելի է ասել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին: Պուտինը ուղղակի ցույց է տալիս, թե որքան դաժանությամբ կարող է վարվել Հայաստանի իշխանության հետ: Նա Փաշինյանի հետ բանակցությունների մի քանի ժամ անց շնորհավորում է Պուտինին, կարծես, գծում է սահմաններ և Հայաստանի իշխանությանն ասում՝ «պետք է մնաք իմ գծած սահմաններում», «պետք է խաղաք իմ սահմանած կանոններով»: Թամար Բագրատունի

դիտվել է 55 անգամ
Լրահոս
«Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am