Քայքայված, թալանված, կոտորած… երեկ գնացել եմ, երկու-երեք շենք եմ նայել.վարչապետ

կառավարական թիվ 3 շենքի ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացվեց,որը  կազմում է 32 մլն 500 հազար դրամ:  Ելնելով հրատապությունից՝ առաջարկվում է գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով՝ առանց հայտարարության,հայտարարեց Նախագիծը ներկայացնող Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Ե՞րբ են նախարարությունները տեղափոխվելու վարչապետի հարցին , Արման Սահակյանը պատասխանեց, որ նախարարներին խնդրել է, որպեսզի ամենաուշը երկուշաբթի ազատած լինեն տարածքը: «Բացառված է՝ երկուշաբթի ազատած չլինեն, որովհետև մենք նաև պայմանավորվածություն ունենք սեփականատիրոջ հետ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Արման Սահակյանը ներկայացրեց մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում է Էրեբունի Պլազա ՍՊԸ-ի վարձակալած տարածքի ժամկետի փոփոխություն, քանի որ Կառավարական թիվ 2 նոր մասնաշենք տեղափոխվելու պատճառով ՀՀ Սփյուռքի նախարարությունը ժամկետից շուտ՝ 2016թ. փետրվարի 20-ից, ազատել է տարածքը: «Երեկ մի քանի շենքերում եմ եղել, նայել, որոնք գտնվում են տարբեր գերատեսչություններում:Ունենք բազմաթիվ շենք-շինություններ, որոնք բարձիթողի վիճակում են գտնվում, և նաև չենք օգտագործում մեր նպատակներին համապատասխան: Ունենք գերատեսչություններ, ծառայություններ, ՊՈԱԿ-ներ, որոնք վարձով են նստում, և հարկավոր է, որ նախարարությունները, նախարարները, գերատեսչության ղեկավարներն անդրադառնան այդ հարցին, և այնպես են բռնել այդ գույքը որոշ գերատեսչության ղեկավարներ, որ չգիտեմ՝ ինչ են անում, և ոչ էլ տարիներով գնում են այդ շենքեր-շինությունները: Քայքայված, թալանված, կոտորած… երեկ գնացել եմ, երկու-երեք շենք եմ նայել: Այդ շենքերը մեր սեփականությունն են, պետական սեփականություն են, մի քիչ վերանորոգենք, թող գերատեսչությունները զբաղեցնեն այդ տարածքները, ոչ թե գնան վարձով նստեն այլ տարածքներում»,հայտարարեց վարչապետը: Ա.Ավագյան

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am