Ընտրախախտման դեպքում՝ միայն ազատազրկում

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար նախատեսված պատժից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն ազատազրկման ձևով պատիժը: Նրա  համոզմամբ՝ հարցը երկու ենթատեքստ ունի՝ ինչպես՝ իրավական, այնպես էլ՝ քաղաքական: Ներկայացնելով իրավական տեսանկյունը՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը Քրեական օրենսգրքի տրամաբանությանը համահունչ նախատեսում է պատժի անհատականացման սկզբունքին համապատասխան պատիժների հնարավոր այլընտրանքային եղանակներ: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, ինչը ցույց է տալիս, որ նմանատիպ հանցակազմերի համար սկզբունքորեն միշտ տուգանքը նախատեսված է՝ որպես այլընտրանքային պատժատեսակ: Հարցի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և նշեց, որ կարծում է, թե կամ պետք է տուգանքի չափը խստացնել, կամ ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն ընտրախախտումները: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դեմ արտահայտվեց պատգամավորի առաջարկին: Նա օրինակ բերեց, որ եթե ամուսինը կնոջ անձնագրով գալիս է մասնակցելու ընտրության, դա չի կարելի քրեական պատասխանատվության հիմք համարել: Ըստ նրա՝ դատարանը պետք է որոշի՝ արարքը քրեորեն պատժելի՞ է, թե ոչ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մասնագետներն իրեն հայտնել են, որ Գերմանիայում և Շվեյցարիայում ընտրախախտումը պատժվում է բացառապես քրեական եղանակով.«Քանի, որ մենք մեր առջև, իշխանություններս խնդիր ենք դրել, որ բարձրացնենք ընտրությունների վերաբերյալ վստահությունը, համաձայնություն ենք տալիս, թող Ազգային ժողովը որոշի»: Ա.Ավագյան  

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am