Փաշինյանը կրկնում է Սերժ Սսարգսյանին

Մի քանի օր է ներքին շրջանառության մեջ է դրվել Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, ըստ որի որոշ նախարարություններ կմիավորվեն, որոշները կլուծարվեն, արդյունքում հինգ նախարարություն կկրճատվի: Այս մասին վերջին օրերին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, բացի այդ բողոքի ակցիաներ արեցին սփյուռքի եւ մշակույթի նախարարության աշխատակիցները, այս նախարարություններից առաջինը լուծարվում է, ԱԳՆ-ի մի բաժին կկատարի սփյուռքի նախարարության գործառույթը, իսկ մշակույթի նախարարությունը միացվում է կրթության գիտության նախարարությանը: Օպտիմալացման աղմուկը ստվերեց մեկ ավելի կարեւոր փաստ, այն է՝ իշխանության ներկայացրած նախագծում չեն նախատեսվում այնպիսի փոփոխություններ, որոնք կթուլացնեն սուպերվարչապետական ինստիտուտը, ինչը նախկինում քննադատվում էր Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի կողմից: Նրանք Սերժ Սարգսյանին մեղադրում էին անձնակենտրոն համակարգ ստեղծելու մեջ եւ արդարացիորեն քննադատում, որ Սարգսյանը ինչպես նախագահի պատոնում էր իշխանությունը կենտրոնացրել իր ձեռքում եւ միանձնյա կառավարում էր բուրգը, նույնը արեց խորհրդարանական համակարգում, մի տարբերությամբ, որ այդ համակարգում կենտրոնացումը լինելու է նախագահի ձեռքում: : Խոսքը մասնավորապես վերաբերում էր ուժային կառույցների վերահսկողությանը: Սերժ Սարգսյանը ինչպես հիշում եք օրենսդրական նախաձեռնություններով ոստիկանությունը և ԱԱԾ-ն ենթարկեց վարչապետին: Դրանք վարչապետին կից մարմիններ են դարձվել, այլ ոչ թե նախարարություններ: Նպատակը պարզ էր՝ ուժայիններին ենթարկեցնել ոչ թե խորհրդարանին, այլ անձամբ վարչապետին: Հեղափոխության առաջին օրերին էլ Նիկոլ Փաշինյանը խոսում էր սուպերվարչապետական համակարգի թերությունների մասին եւ հայտարարում, որ պետք է դա վերացնել: Սակայն եկել է պահը, բայց նա չի անում իր քայլը: Ու ստացվում է, որ Սերժ Սարգսյանը համակարգը կարել էր ոչ միայն իր, այլեւ Նիկոլ Փաշինյանի հագով, ու վերջինս լավ հարմարվել է իր նոր հագուստին,եւ չի պատրաստվում հրաժարվել դրանից: ՊԵԿ-ը նույնպես մնում է անձամբ Փաշինյանին կից կառույցի կարգավիճակում: Ինչո՞ւ Փաշինյանը կրկնեց Սերժ Սարգսյանին, արդյոք այն պատճառով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն ավարտված են եւ նա ձեւավորել է իր իշխանությունը ու այլեւս կարող է միահեծան կառավարել: Սակայն պետք է միշտ հիշել, որ ժողովուրդը ապրիլին ոտքի կանգնեց ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար, այլ ընդդեմ Սերժ Սարգսյանը, ով միհեծան համակարգ էր ձեւավորել ու մտադիր էր դեռ շարունակել իր իշխանությունը:

դիտվել է 131 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am