Իսկ երբ են ինքնահրկիզվելու Ճոյտն ու Դոն Պիպոն

Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ հասարակական ընդվզումը շարունակվում է։ Մանվել Գրիգորյանը օրերս 25 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել: Էջմիածնում բողոքի գործողություն սկսվեց Մանվելի դեմ հենց այն ժամանակ, երբ նա դեռ չէր էլ հասցրել մտնել հարազատ Էջմիածին ու կարծես թե չի էլ պատրաստվում մտնել։ Նա Արշալույս գյուղի իր առանձնատանն է։ Փաշինյանը հայտարարեց, որ Գրիգորյանի ազատ արձակումն իր համար անակնկալ է եղել: Թե քանի՞ մարդ կհավատա Փաշինյանի այս խոսքերին, թողնենք մոլի «հեղափոխականների» հաշվարկին։ Հայտնի գաղտնալսումների հրապարակումից, Փաշինյանի մտածողությունից ու նրա վարքագծից ելնելով՝ կարող ենք պնդել, որ Փաշինյանի համար ոչ միայն անակնկալ չի եղել Մանվելի ազատ արձակումը, այլ նրան ազատ են արձակել Փաշինյանի ցուցմամբ կամ առնվազն նրան տեղյակ պահելուց հետո: Իսկ թե ինչու է Փաշինյանը Գրիգորյանին ազատ արձակելու հանձնարարություն տվել, կարող ենք կռահել։ Վերջերս լուր տարածվեց, որ նա ցանկություն է հայտնել իր սեփականության մեծ մասը նվիրել պետությանը, գուցե այս գործարքի դիմաց է նա վաստակել իր ազատությունը, քանի որ մենք տեսնում ենք, որ Փաշինյանի իշխանությունը ըստ ճաշակի է արդարադատություն իրականացնում։ Կամ էլ նա ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ինչի մասին մամուլը գրում էր, որ ցանկանում են ամեն գնով նրանից ցուցմունք կորզել թե Մարտի 1-ի, թե հոկտեմբերի 27-ի գործերով։ Մինչեւ պարզ դառնալը, թե ինչու են իրականում նրան բաց թողել, նկատենք, որ նրա դեմ բողոքի ակցիաներն էլ ուղղորդված։ Իշխանությունը ընդ որում ասպարեզ է նետել Մանվել Գրիգորյանին չզիջող վարքագծի տեր անձանց՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին եւ քրեական հայտնի հեղինակություն Դոն Պիպոյին։ Եթե որեւէ մեկը տեղյակ չէ, թե ով է Ճոյտը, կամ Դոն Պիպոն, ապա համացանցում փոքրիկ որոնողական աշխատանքի արդյունքում կարող է ծանոթանալ այս մարդկանց կյանքի «հերոսական» էջերի հետ՝ պարզելով, որ նրանցից որեւէ մեկը ավելի լավը չէ, քան Մանվել Գրիգորյանը, ով գոնե արցախյան ազատամարտում իր ավանդն է ներդրել։ Հիմա Ճոյտը հայտարարում է, որ Մանվել Գրիգորյանը ոչ միայն չպետք է ազատ արձակվեր, այլ եթե արձակվել է, ուրեմն պետք է ինքնահրկիզվի։ «Ժողովուրդը դուրս ա ուզում շպրտի էդ մարդուն քաղաքից, չի ցանկանում իրան տեսնել, այդ մարդու հետ ապրել, որովհետև ոչ միայն նրա կողմից գողացված տուշոնկաներն են, որոնք գողացվել են սալդատից, այլ նա այնպիսի գործողություններ է իրականացրել, որ մարդիկ չեն կարող մոռանալ: Այստեղ հավաքված մարդիկ ամեն մեկն էլ տուժել են Մանվելի գործողություններից: Օրինակ՝ քաղաքի կեսը խլել ա, մարդկանց տները ձեռներից խլել ա, հողները սեփականաշնորհել ա, քաղաքում ցանկացած մարդ, ով ավտոն վարել ա աջ կամ ձախ, նա ծեծ ա կերել իրա ընտանիքի անդամների ներկայությամբ: Ես միշտ ասել եմ ՝ նա սատկած դև է, լեշ է, ժողովրդի պահանջն է, որ այդ սատկած դևը քաղաքից դուրս շպրտվի»,- ասում է Ճոյտը։ Ի դեպ, ժամանակի ընթացքում էջմիածնից նմանատիպ մեղադրանքներ ենք լսել նաեւ Ճոյտի , առավել եւս Դոն Պիպոյի մասին, այնպես որ, ճիշտ ժամանակն է հարցնելու՝ իսկ դուք երբ եք պատրաստվում ինքնահրկիզվել։ Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am