Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշեում Թուրքիայի դեսպանատան մոտակայքում անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայի քաղաքացիների ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է չորս մարդ, հայտնում է RIA Novosti-ն:
«Զինված մարդիկ ոչ մեծ ավտոմեքենայից կրակ են բացել Թուրքիայից եկած աշխատողների ուղղությամբ, որոնք տեղում մահացել են: Հրաձգության ժամանակ զոհվել է նաև Սոմալիի երկու քաղաքացի: Չորս թուրք աշխատողներ և երկու սոմալիացի վիրավորվել են»,- հայտարարել է շրջանի ներկայացուցիչ Հոդան Ահմեդ Սալադը:
Հանցագործները լքել են դեպքի վայրը, իսկ դրդապատճառները հայտնի չեն: Իշխանություններն ուսումնասիրում են դեպքի վայրը, փնտրում մեղավորներին: Դեռևս տարածաշրջանում գործող ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել դեպքի պատասխանատվությունը:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը