«Ինքնարժեքից էժան ոչ ոք չի թռնի, դա միայն պատահում է հանցագործ նպատակներով». Ադբաշյանը՝ հայ-վրացական ավիացիոն դաշինքի մասին

«Ինձ համար անհասկանալի է վրացական դրոշակը հայկական ինքնաթիռի վրա, որի վրա գրված է՝ Արմենիա»,- «168 ժամ» թերթի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» հ/կ նախագահ, ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը՝ խոսելով հայ-վրացական ավիացոն դաշինքի մասին: Հիշեցնենք, որ հայ-վրացական «Արմենիա» ավիաընկերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից արդեն ստացել է ավիափոխադրումների հավաստագիր և կանոնավոր չվերթերը նախատեսվում է սկսել ապրիլի 21-ին՝ Մոսկվա, Թել Ավիվ ուղղություններով:Դ. Ադբաշյանը չի հասկանում՝ ինչո՞ւ «քանդեցին» «Արմավիան»: «Ո՞ւմ էր պետք Արմավիայի քանդումը, ես այնտեղ աշխատել եմ ու ներսից գիտեմ՝ ով ոնց էր ինչ գողանում, ոնց էին խանգարվում թռիչքների անվտանգության օրենքները, ու ով էր մեղավոր, այդ մեղավորներին կարելի էր հեռացնել, նորմալ մարդկանց բերել, «Արմավիան» առողջացնել, իրոք, դարձնել ազգային փոխադրող, որովհետև, փաստորեն, «Արմավիան» համարվում էր ազգային փոխադրող, բայց դա ամրացված չէր ոչ մի փաստաթղթով: Եթե ավիաընկերությունը համարվում է ազգային փոխադրող, ավիաընկերության և պետության միջև համաձայնություն է կնքվում, փոխադրողը թռչում է ոչ միայն այնտեղ, որտեղ իրեն ձեռք է տալիս, այլև այնտեղ, որտեղ պետությունն է ուզում: Դրա համար փոխադրողը որոշակի արտոնություն է ստանում: Ամեն երկրում այդ արտոնությունները կան՝ բացի Հայաստանից»:Հարցին՝ այս նոր ավիաընկերությունն ի՞նչ կտա՝ հաշվի առնելով այն, որ հայտարարվում է բավականին էժան գներով փոխադրումներ կատարելու մասին, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց.«Ինքնարժեքից էժան ոչ ոք չի թռնի, դա միայն պատահում է հանցագործ նպատակներով, օրինակ, «Աերոֆլոտն» ընդհանրապես անվճար կթռնի, մինչև ուրիշներին չխեղդի: Մեզ մոտ «Աերոֆլոտն» ինչ ուզում է՝ անում է: Եթե ինչ-որ մեկն ասում է՝ ինքարժեքից ցածր, ուրեմն՝ հանցագործ նպատակների համար է ուզում դա անել: Հիմա կարող է ժամանակավոր անեն, հետո գները կբարձրացնեն: Այդ վրացու ելույթների ոչ բոլորին եմ հետևում, բայց ասաց՝ «ես նկատի ունեի՝ առանց օդանավակայանի ծախսերի, դրա համար եմ այդքան գին ասել»»,-նշեց Դ. Ադբաշյանը:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am