Yerevan.Today-ի համակարգիչների փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել

«Երևան  Թըդեյ»  լրատվական միջոցի գրասենյակից  առգրավված  տեխնիկական միջոցներում  քննությանը հետաքրքրող  տվյալների առկայության հանգամանքը  պարզելու նպատակով  նշանակվել է   համակարգչատեխնիկական  փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս  չի ստացվել։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ ի պատասխան Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի նամակի։ Նշենք, որ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դեկտեմբերի 10-ին գրավոր նամակ-հարցում էր ուղարկել Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, որում ասվում էր. «Արդեն տևական ժամանակ է, որ Քննչական կոմիտեն չի վերադարձնում Yerevan․Today լրատվական կայքից առգրավված տեխնիկան՝ դրանով իսկ խոչընդոտելով լրատվամիջոցի բնականոն աշխատանքին։ Մտադրություն չունենալով միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին՝ չենք անդրադառնում ձեր գործողությունների իրավաչափությանը։ Արդեն իսկ ստեղծվել է շատ տարօրինակ, 21-րդ դարին ու քիչ թե շատ գործող քաղհասարակություն ունեցող երկրի պահանջներին հակասող նախադեպ, երբ իրավապահները կարող են, փաստորեն, ոչ այնքան հիմնավոր կասկածով մտնել լրատվամիջոց, խուզարկություններ կատարել ու առգրավել գույքը։ Պարզապես անթույլատրելի է լրատվամիջոցին տեխնիկական նեղություն տալ՝ առանց լրջագույն հիմնավորումներ ունենալու։ Ամենևին չենք ցանկանում մտածել, որ առգրավումից շուրջ 3 ամիս անց կայքի տեխնիկան չի վերադարձվում՝ միտում ունենալով հնարավորինս երկար խափանել լրատվամիջոցի բնականոն գործունեությունը կամ ճնշել, լռեցնել, բարոյալքել նրան, սակայն անորոշ ու չպարզաբանված այս իրավիճակը կարող է տարբեր մեկնաբանությունների պատճառ հանդիսանալ։ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շուրջ 2 ամիս առաջ՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարել էր․ «Պարզվել է շրջանակը՝ ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել…»: Եթե պարզվել է, ուրեմն գոնե իրենց համար բացահայտվել է, որ Yerevan.Today-ը կապ չունի այդ գործի հետ. այդ դեպքում ուրեմն ինչո՞ւ չի վերադարձվում  լրատվամիջոցի տեխնիկան։ Մասնագետները նշում են, որ նմանատիպ փորձաքննությունները կատարվում են երկու-երեք ժամում, իսկ Yerevan.Today-ի տեխնիկան փորձաքննում են երեք ամիս շարունակ։ Բացի այդ, Քննչական կոմիտեն հոկտեմբերի 26-ին հայտարարել էր, որ ձեռք է բերել համակարգչային տարբեր կրիչների վրա պահվող տեղեկատվության առգրավման և հետազոտման համար անհրաժեշտ սարքավորումներ: Դրանցով կկարողանան պատճենավորել առգրավվող օբյեկտներում առկա տեղեկատվությունը, և տեխնիկան առգրավելու կարիքը վերանում է։ Ինչպես նաև հայտարարվեց, որ առգրավված տեխնիկան հնարավոր է վերադարձնել ոչ թե ամիսների ընթացքում, այլ մի քանի օրում առավելագույնը։ Ինչպես տեսնում ենք, հայտարությունից անցել է 45 օր, բայց տեխնիկան դեռ չի վերադարձվել։ Լրատվամիջոցի համար այդ տեխնիկան չափազանց մեծ կարևորություն ունի, առավել ևս, որ ըստ Yerevan.Today-ի ներկայացուցիչների՝ խմբագրության գործունեության համար խիստ կարևոր նյութեր են պահվել դրանցում։ Հայաստանի ժուռնալիստների միությունն ակնկալում է այս հարցերի ու մտահոգությունների հանգամանալից մեկնաբանությունը և խնդրում վերադարձնել Yerevan.Today-ի տեխնիկան. լրատվամիջոցի գործունեությունը, առանց այն էլ, տևական ժամանակ խաթարված է»։ Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ  քննչական կոմիտեի պետի տեղակալ, արդարադատության  առաջին դասի խորհրդական  Վ. Մեսրոպյանի կողմից ստացվել է պատասխան, որում ասվում է. «Հարգելի Տիկին Սեյրանյան ՀՀ քննչական  կոմիտեի  նախագահին հասցեագրված՝ 10.12.2018թ. դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի  ՀԿԳ  քննության գլխավոր  վարչության  վարույթում  քննվող թիվ  61209718 քրեական գործի շրջանակներում կատարված  խուզարկությունների ընթացքում  «Երևան  Թըդեյ»  լրատվական միջոցի գրասենյակից  առգրավված  տեխնիկական միջոցներում  քննությանը հետաքրքրող  տվյալների առկայության հանգամանքը  պարզելու նպատակով  նշանակվել է   համակարգչատեխնիկական  փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս  չի ստացվել։ Համաձայն ՀՀ ԳԱԱ կից  «Փորձաքննությունների  ազգային բյուրո»  ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության,  փորձաքննությունը կավարտվի  2018թ. դեկտեմբերի  27-ին,  որից հետո միայն հնարավոր կլինի  առգրավված  տեխնիկական միջոցները  վերադարձնել սեփականատիրոջը։ Հարգանքով՝ պետի տեղակալ, արդարադատության  առաջին դասի խորհրդական  Վ. Մեսրոպյան»։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
ԱԺ-ում կշարունակեն քննարկել 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը. ովքե՞ր կմասնակցեն նիստին ՔՊ-ում ակտիվ քննարկում են Սրբազանի քայլերը Ինչի՞ են ուզում վերածել Հայաստանը Փաշինյանն ու նրա սատելիտները Ո՞րն է լինելու հաջորդ «սահմանազատվող» տարածքը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը տապալել է 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը ՆԳ նախարարը կհեռանա՞ Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն, իսկ Վահե Ղազարյանը երեկ «թռած» էր Փաշինյանին ամեն օր զեկուցում են, որ շարժումը մարել է, սակայն շարունակում են ուժեղացնել անվտանգությունը Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն «ամրագրել» է քաղաքապետարանը Ով է ՔՊ-ից այսօր հեռացված Թաթուլ Բաղդասարյանը. ինչ է հայտնի նրա մասին Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «LADA»-ն, կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ադրբեջանի ԶՈՒ-ի բարձրաստիճան սպայական կազմը հարցազրույցներ են տալիս աջ ու ձախ և պնդում, որ պատերազմի դեպքում հաշված րոպեներում կարող են կտրել ցամաքային կապը ՀՀ-ի և աշխարհի միջև․ Կարեն Հովհաննիսյան Պարո՛ն Ղազարյան, Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, ափսոս եք, հրաժարակա՛ն տվեք․ Աղվան Վարդանյանը՝ ՆԳ նախարարին Վաղը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Կառավարության նիստ․ հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք․ Բագրատ Սրբազան Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ․ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք․ Բագրատ Սրբազան Շորերս հագցրել են, իրերս հավաքել, ինձ նստեցրել են սայլակի վրա և փորձել մտցնել ինքնաթիռ․ Լեո Նիկոլյան Այս պահին առանցքային հարցն այն է, թե ով կկարողանա հաջորդիվ ղեկավարել Հայաստանը և ինչ ծրագիր կիրականացնի. Սերգեյ Բելոկոնյով․Tert.am Աբովյան քաղաքում, բանկի մասնաճյուղում, ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող 49–ամյա տղամարդը կալանավորվել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը դատապարտում է Ալիևի՝ ԼՂ միակողմանի բնակեցման շրջանակներում արած հայտարարությունը Լոռու մարզպետարանը կեղծ է որակում իր իսկ տարածած հայտարարությունը՞ Աղոթում ենք, որ Տերը ողջամտություն պարգևի մեր ոստիկաններին․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան Զորամասի փոխհրամանատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ կա 5 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am