Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ճաշակո՞վ

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու իր հարազատները հայտնվել են իշխանության ուշադրության կենտրոնում: Տեւական ժամանակ է Նիկոլ Փաշինյանն իր իրավապահ մ0արմիններով հանգիստ չի տալիս Աբրահամյաններն եւ հարազատներին, գուցե անհավատալի է, բայց նրանք արդեն 18 բնակարան են մտել ինչ-որ ստուգումների զննության պատճառաբանությամբ: Հետաքրքիր է՝ ինչու է Հովիկ Աբրահամյանը տեւական ժամանակ գտնվում իշխանության ուշադրության կենտրոնում, բայց այդպես էլ որեւէ լուրջ բացահայտում նրա եւ նրա հարազատների վերաբերյալ չի կատարվում, մինչդեռ նախկին իշխանության բազում բարձրաստիճաններ կան, որոնց մոտ գնալուն պես հազար գործ կարելի է հարուցել: Մեզ հայտնի է դարձել, որ պատկան մարմինների կողմից ստուգվել է նաեւ Աբրահամյաններին պատկանող կամ նրանց առնչվող 8-9 օբյեկտներ, ստուգումներն անց են կացվել պատեհ-անպատեհ, առանց լուրջ հիմքերի՝ պարբերաբար կաթվածահար անելով այդ կազմակերպությունների աշխատանքը։ Հասկանալի է, որ նոր իշխանությունը «մտնեմ-ստուգեմ, բռնեմ-փակեմ» գծի մեջ է, եւ հանրությանը թամաշայի թարմ տեսարաններ ապահովելու խնդիր ունի, սակայն այդ տեսարանները դիտարժան են եւ ազդեցիկ, եթե ցուցադրվող նյութերը լուրջ են ու հիմնավոր։ Հասկանալի է նաեւ, որ նոր իշխանությունները նախկինների հետ հաշվեհարդարի իրենց փակ օպերացիաներն են վարում, ընդ որում՝ դրանք արվում են խիստ ընտրովի եւ միանշանակ Նիկոլ Փաշինյանի ճաշակով, ու նմանատիպ այցերին, զրույցներին, զգուշացումներին ու նախազգուշացումներին հաջորդում են դրամական հոսքեր, միայն թե պարզ չէ՝ որքանն է գնում պետբյուջե, որքանը Նիկոլ Փաշինյանի անձնական կամ ընտանեկան դրամարկղ։ Բայց այդ ամենը կարելի է անել մեկ կամ երկու այցով, ոչ թե շուրջօրյա հսկողության տակ պահել Աբրահամյանի ընտանիքին ու մերձավորներին։ Մանավանդ, որ Արգամիչը տարիներ առաջ կամուրջներն այրել է նաեւ ՀՀԿ-ի հետ եւ չի կարող կասկածվել նախկին իշխանության հետ համագործակցելու մեջ: Ավելին, նա նույնիսկ անմասն չմնաց Սերժ Սարգսյանի հրաժարականի առաջացրած համընդհանուր ցնծությունից։ Թավշյա իրադարձությունների ժամանակ լրատվամիջոցներից ոմանք նկատել էին, որ Աբրահամյան ընտանիքին պատկանող «Արտաշատ պլազա»-ի աշխատակիցները շատ ակտիվ մասնակցություն են ունեցել երեւանյան բազմամարդ ցույցերին, ավելին՝ նրանց սուպերմարկետի տնօրինությունն է հրահանգել մասնակցել դրանց: Մինչ օրս չի մոռացվել Հովիկ-Աբրահամյան-Սերժ Սարգսյան հեռակա դիմակայությունը՝ «գետեր-առվակներ» թեմայով: Նախկին վարչապետի հրաժարականից կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանը հանդես եկավ գետերի մասին մոնոլոգով, Աբրահամյանն էլ բազմանշանակ արձագանքեց։ Սակայն սրանից զատ Աբրահամյանը շատերի պես չի տիրապետում ֆինանսական վարար հոսքերի, որոնցից կարելի է օգտվել մշտապես։ Ասենք այս հարցում նրան գերազանցում են նախորդ իշխանության օլիգարխներից շատերը, մաքսային-հարկային պետեր, նախարարներ ու փոխնախարարներ։ Եթե ընդունենք, որ նրա ընտանիքը տարիներ ի վեր տնտեսություններ է վարել՝ ձկնաբուծարան, լոլիկի ու խաղողի մշակում, ապա ամենեւին էլ պետք չէ զարմանալ նրա ունեցվածքի վրա։ Թերեւս իշխանությունը լուրջ կասկածներ ունի Հովիկ Աբրահամյանի քաղաքական հավակնությունների հարցում եւ մտածում է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ երբեմնի մտերմությունը կարող է Աբրահամյանին դրդել կոնսոլիդացնել քոչարյանական ուժերին եւ անհատներին։ Իսկ սա ինքնին նշանակում է, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, կամ էլ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է Սերժ Սարգսյանի ճաշակով և մինչև վերջ փորձում է  «վնասազերծել» նրա երբեմնի հակառակորդներին: Անի Սահակյան

դիտվել է 239 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am