Կրճատե՞լ, թե՞ չկրճատել. սա՛ է խնդիրը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչության փուլում ՀՀԿ-ականները հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պետական ծառայողների կրճատումներ անել: «Իմ քայլը»դաշինքից հակադարձում էին, թե բա ՀՀԿ-ականները ստում են: Դատելով ընտրության արդյունքներից՝ քվեարկությանը մասնակցած միջին վիճակագրական ընտրողը հավատացել է «Իմ քայլին», քանզի ՀՀԿ-ն նախկինում այնքան էր ստել, որ երբ սկսեց ճիշտ խոսել, չհավատացին: Հավատացին նրան, ում դեռ չեն ֆիքսել, որ ստում է, այն էլ՝ ոչ պակաս, եթե ոչ ավելի: Միջին ընտրողը, որպես կանոն, ճկուն ու դինամիկ չէ: Նա առաջնորդվում է կարծրատիպերով ու էմոցիաներով: Ահա դրա արդյունքում հիմա վճարելու է: Վճարելու է ամեն օր և ամեն առիթով: Թեև մյուս կողմից էլ միջին ընտրողին չես կարող մեղադրել, քանզի «Իմ քայլին» իրական այլընտրանք չտեսավ քվեաթերթիկում և այդ իսկ պատճառով էլ մեծամասամբ չմասնակցեց ԱԺ ընտրությանը: Ֆունկցիան պետք է որոշի կառուցվածքը Ընտրություններից հետո տեղի ունեցավ այն, ինչի մասին զգուշացնում էին «Իմ քայլի» ընդդիմախոսները և հիմա մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով չվերացնել նախարարությունները: Անկախ Հայաստանում շատ են հնչել պարզունակ, դեմագոգիկ, դատարկ ու պոպուլիստական բանաձևեր, որոնք, սակայն, ստացել են լայն զանգվածների աջակցությունը և մարդկանց մեջ հույս արթնացրել: «Ջերմուկը և մոլիբդենը ծախենք, լավ կապրենք», «Հենց սեփականաշնորհենք ամեն ինչ, երկիրը կծաղկի», «Մենակ թե Լևոնը (Ռոբերտը, Սերժը) գնա, ով ուզում է գա, արդեն լավ կապրենք», «Եթե Լֆիկի ու Շմայսի փոխարեն պատգամավոր լինեն Լենա Նազարյանի ու Լիլիթ Մակունցի պես մարդիկ, ապա խորհրդարանի աշխատանքները կլավանան» (պարադոքսն այն է, որ Լֆիկի ու Շմայսի փոխարեն կոճակ սեղմող Լենան ու Լիլիթը շատ ավելի են խեղաթյուրելու օրենսդիր մարմնի ֆունկցիան, քան դա անում էին Լֆիկն ու Շմայսը, ինչից, բնականաբար, չի բխում, որ Լենայի ու Լիլիթի այլընտրանքը միայն Շմայսն ու Լֆիկն են. դա էլ է կեղծ բանաձև)և նմանատիպ այլ բանաձևերը ճիշտ են թվացել շատերին, ինչի արդյունքում ձևավորվել են կեղծ սպասումներ ու հետո եղել են մեծ հիասթափություններ: Կեղծ ու պոպուլիստական կարգախոսներից է նաև «Պետական ապարատը կրճատենք ու լավ ապրենք»-ը: Նորանկախ Հայաստանում պետական ապարատի կրճատումից խոսել են գրեթե բոլորը, բայց որևէ մեկը չի խոսել այն մասին, թե կրճատում ենք, որ ի՞նչ անենք: Թվում է, թե պարզ է՝ կրճատում ենք, որ գումար տնտեսենք: Բայց դա պարզունակ մոտեցում է: Եթե առաջնորդվենք զուտ կրճատման ու տնտեսման տրամաբանությամբ, ապա կարելի է գրեթե ողջ կառավարությունը փակել, վերացնել ազգային ժողովը և թողնել մեկ դատավոր, մեկ դատախազ, որոնք կկատարեն «վերևինի» հրահանգները և վերջ (ի դեպ, փաստացի դրան ենք գնում): Այն, որ պետական ապարատը պետք է պարբերաբար օպտիմալացնել, հնարավորություն ստեղծել պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար և խուսափել բյուրոկրատացումից, երկրորդ կարծիք լինել չի կարող: Սակայն գլխավոր խնդիրը ֆունկցիայի որոշումն է: Իշխանությունը պետք է ասի, թե ի՞նչ է պատկերացնում մշակույթի, գիտության, սպորտի, առողջապահության և այլ ոլորտներում, ի՞նչ խնդիր է ուզում լուծել և դրանից հետո նոր ներկայացնի կառուցվածքային փոփոխությունները: Չէ՞ որ մենեջմենթի ոսկե կանոնի համաձայն՝ ֆունկցիան պետք է որոշի կառուցվածքը, այլ ոչ թե հակառակը: Եթե պետության ու կառավարության նպատակներն ու ծրագրերը բոլոր ոլորտներում հստակեցվեն, ապա հասկանալի կլինեն թե՛ կրճատումները, թե՛ ավելացումները: Իսկ այսպես զուտ մեխանիկական քայլեր են արվում: Հասկանալի չի դառնում, թե ինչու պետք է Հայաստանում լինի 10, այլ ոչ թե 20 նախարարություն: Հարցը քանակը չէ, հարցը ֆունկցիան է: Եթե հայտարարում ես, որ մի քանի տասնամյակից Հայաստանի բնակչության քանակը կրկնապատկելու ես, ապա պետք է, օրինակ, փոխես Սփյուռքի նախարարության հայեցակարգը՝ այն դարձնելով Ներգաղթի և աբսորբցիայի խնդիրներով զբաղվող պետական կառույց։ Բայց երբ նպատակներդ բաժակաճառային բնույթի են ու չկա ֆունկցիայի հստակ սահմանում, ապա ստանում ենք լրիվ այլ բան: Տպավորությունն այնպիսին է, որ նախարարությունների թվաքանակի ու աշխատողների կրճատումը պոպուլիզմի ու պարզունակ պատկերացումների, այլ ոչ թե հստակ հաշվարկի ու ռազմավարական ծրագրի իրագործման հետևանք են: Եթե ուզում են փող տնտեսել, ապա դա կարճաժամկետում միգուցե ճիշտ է, բայց ռազմավարության բացակայության պայմաններում, անիմաստ քայլ է ու կարող է նույնիսկ հակառակ էֆեկտն ունենալ: Փաշինյանը նախընտրական փուլում հենց այս թեմաներից պետք է խոսեր, այլ ոչ թե պատերին ծեփեր ու ասֆալտին փռեր: Չխոսեց, քանզի հեշտ է հեղափոխական հռետորաբանություն կիրառելը, քան թե լուրջ թեմաներին անդրադառնալն ու լուծումներ առաջարկելը: Ընտրողը (տվյալ դեպքում՝ կրճատվողների հսկայական բանակը) հերթական անգամ խաբվեց, բայց դա նաև խաբվողի մեղավորությունն է: Ժողովորդավարությունը, որն ամբոխավարության քույրն է, բարդ ու ծանր բան է: Թվում է, թե հեշտ է ժողովրդավարությունը, բայց իրականում այն դժվար է և ինչպես Չերչիլն էր ասում՝ ընդամենը պետք է 5 րոպե զրուցել միջին ընտրողի հետ, որպեսզի հասկանաս, որ ժողովրդավարությունը և համընդհանուր ընտրական իրավունքն այնքան էլ լավ բան չեն, բայց դե ժողովրդավարությունից լավ բան դեռ չի հորինվել: Պետք է պարզապես կրթվել որպես քաղաքացի, որպեսզի իրականում դառնաս երկրի տերը, այլ ոչ թե ամբոխավարի գործիքը: Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am