Դուրս հրավիրեցին լրագրողներին

Իշխանությունների նպատակն է վերջնական արդյունքում ունենալ ընտրական օրենսգիրք, որը բոլոր կասկածամիտներին հնարավորություն կտա ընկալել, որ իրականում կասկածելի որևէ բան չկա: Ազգային ժողովում  ընտրական օրենսգրքի 4+4+4  ձևաչափով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Մենք այսօր հավաքվել ենք նրա համար, որ կառավարությունը համարում է, որ որքան լայն քննարկվի այս նախագիծը, որքան շատ առաջարկներ լինեն, այնքան լավ, որովհետև դա հնարավորություն կտա ունենալ ավելի լավ ընտրական օրենսգիրք: Ես չեմ կարող համաձայնել բանակցային գործընթաց ձևակերպման հետ, որ մեր գործընկերներն օգտագործում են՝ բնութագրելով այս հանդիպումը: Մենք այսօր հանդիպել ենք մեկ խմբի հետ, վաղը մի ուրիշ խմբի հետ ենք հանդիպելու:  Սա աշխատանքային հանդիպում է, որը նպատակ ունի փորձել գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ: Հնարավոր է, որ չլինեն փոխադարձ ընդո ւնելի լուծումներ, սակայն դա չի նշանակում, որ նախագծում չեն կարող ընդունվել այն գաղափարները, որոնք այստեղ առաջ կքաշվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը: Այնուհետև Դավիթ Հարությունյանն առաջարկեց քննարկումը շարունակել առանց լրատվամիջոցների, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ և բովանդակային քննարկում ունենալ: «Ես կարծում եմ, որ լրատվամիջոցների ներկայությամբ մենք չենք կարող բովանդակային քննարկում ունենալ, որովհետև տեսախցիկների առկայությունը ոմանց խանգարում է, ոմանց կաշկանդում է իրենց կարծիքն ազատ ներկայացնելու համար»: Ներկաները քննարկեցին Դավիթ Հարությունանի առաջարկը և որոշում կայացվեց քննարկումը շարունակել առանց լրատվամիջոցների: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ  ընդգծեց, որ կողմ են առանց լրատվամիջոցների քննարկումը շարունակելու առաջարկին, բայց ցանկանում են քննարկումն իրենց համար ձայնագրել: Քննարկման բոլոր մասնակիցները չառարկեցին Զեյնալյանի առաջարկին:  

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am