Ի՞նչ է որոշելու Փաշինյանը. Հայաստանը «իզգոյացվում» է ՀԱՊԿ-ում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՅուրիԽաչատուրովի հետ կապված Նիկոլ Փաշինյանի սխալ որոշումը խնդիր է դարձել ոչ միայն Հայաստանի, ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների, այլ անձամբ իր համար: Բանն այն է, որ հիմա Փաշինյանը, այլ հարցերից զատ, դեմքը փրկելու խնդիր ունի:Նա փորձեց «տղայական» և էժանագին թերթի գլխավոր խմբագրի ոճով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին «կպնել», բայց փոխարենը ստացավ այնպիսի պատասխան, որ հիմա պարզապես ինքնափչացմանըհավասար բան կլինի Բելառուսի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում համաձայնություն տալը: Հատկապես որ Խաչատուրովի պատմությունից հետո բազմիցս հայտարարվել է, որ այդ պոստը Հայաստանին է մնալու մինչև իր կանոնադրական ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչև 2020 թվականը: Ճիշտ է, հետագայում Փաշինյանը փորձել է ինքն իր համար հետդարձի ճանապարհ ապահովել՝ հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չորրորդական է և կարևորը փոխադարձ պարտավորություններն են, բայց Լուկաշենկոյի հայտարարություններից հետո «Իմ քայլը» դաշինքի ղեկավարը հայտնվել է ծանր վիճակում՝ ծանր վիճակի մեջ դնելով նաև Հայաստանին: Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ անդամ 6 պետություններից 4-ը՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի դերում պաշտոնապես առաջարկում են Բելառուսի ներկայացուցչին: Նրանց այդ որոշումն ուղեկցվեց ՀՀ խորհրդարանական ընտրությունները ցուցադրաբար արհամարհելու և Փաշինյանին չշնորհավորելու ակցիայով: Ակցիա, որը գլխավորում էր Ռուսաստանը, որտեղից Փաշինյանը նույնպես չստացավ շնորհավորանք ու ստացավ ԱԳՆ խոսնակ Զախարովայի «շուլուխը»: Հայաստանն, ըստ այդմ, «իզգոյացվել» է ՀԱՊԿ-ում: Սա՛ էր «դուխով», այլ ոչ թե ԽԵԼՔՈՎ արտաքին քաղաքականության արդյունքը: Հիմա Փաշինյանն ունի հետևյալ 2 տարբերակները՝ 1.Համաձայնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը՝ այդպիսով ինքնանվաստացման գնալով և Հայաստանին զրկելով գլխավոր քարտուղար ունենալու ժամկետային հնարավորությունից, 2.Չհամաձայնել Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը և «վետո» կիրառել, ինչը հնարավոր է, որ բերի ՀԱՊԿ անդամ առնվազն 4 պետությունների միասնական դիրքորոշմանը՝ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցում, կամ էլ՝ Փաշինյանն ինքը պետք է որոշում կայացնի դրանից հետո դուրս գալ ՀԱՊԿ-ից, քանզի Ռուսաստանը հաստատ չի պաշտպանելու Հայաստանին՝ ընդդեմ ՀԱՊԿ անդամ մյուս 4 պետությունների: 3-րդ տարբերակն այն կլիներ, որ գտնվեր միջանկյալ լուծում, այսինքն՝ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մնար ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը, որը ՌԴ ներկայացուցիչն է, բայց այդ տարբերակն արդեն օրակարգից դուրս է եկել՝ 4 պետությունների միասնական դիրքորոշման ու ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատացման արդյունքում: Փաշինյանը, փաստորեն, ՀԱՊԿ-ում հիմա ունի վատ և ավելի վատ սցենար: Վատն այն է, որ Հայաստանը Լուկաշենկոյի «փչացումից» հետո «չուժոյի» կարգավիճակ է ունենում «սվոյների»ակումբում և դառնում անկյուն քշված: Ավելի վատ սցենարն այն է, որ Հայաստանը հեռանում կամ հեռացվում է ՀԱՊԿ-ից: Թե ինչի դա կարող է հանգեցնել, լրացուցիչ բացատրության կարիք չկա: 1920 թվականին մենք համանման իրավիճակում եղել ենք: Տարբերությունն այն է, որ հիմա նույնիսկ պսեվդոպետականություն ունենալու հնարավորություն չենք ունենա: Այս պատմության մեջ միայն մեկ բան է դեռևս անհայտ մնում. Նիկոլ Փաշինյանն իր «դուխով» քայլերն անում է գիտելիքների ու փորձի պակասի՞ արդյունքում, թե՞ ամեն ինչ գիտակցված է անում: Եթե առաջին տարբերակն է, ապա կարելի է հուսալ, որ ժամանակի ընթացքում կսովորի (այդ ընթացքում Հայաստանը լուրջ հարվածներ կստանա, բայց դե սա է այն գինը, որը մեր ժողովուրդը պետք է վճարեր Սերժ Սարգսյանին 10 տարի հանդուրժելու համար. նրանից հետո, բնականաբար, պետք է գար Նիկոլի պես մեկը, որը նախորդ համակարգի մնացուկն է): Իսկ եթե Փաշինյանը գիտակցված է ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջացնում, ՌԴ-ի հետ սրում հարաբերությունները, ՀՀ-ին դնում հարվածի տակ և առաջնորդվում Ջոն Բոլթոնիպլանով, ապա սա արդեն լրիվ այլ խոսակցության թեմա է ու լրիվ այլ գնահատականի է արժանի: Ամեն դեպքում այս հարցերի պատասխանները ստանալու համար շատ երկար չենք սպասի: Ինչպես ասում են՝ «օբյեկտն» ինքը 5 րոպեից աչքի կընկնի ու ամեն ինչ պարզ կդառնա: Առջևում Ղարաբաղի հետ կապված զարգացումներն են: Զարգացումներ, որոնց մասին լռում է Փաշինյանը, և որոնց մասին ոգևորված խոսում է Ալիևը: 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am