Արդեն պարզորոշ է դառնում, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Բակո Սահակյանից հետո նախագահ դառնալու հարցում և Հարությունյանը արդեն մի քանի ամիս է ջուր է լցնում հայաստանյան իշխանության ջրաղացին նույնիսկ այն պահերին, երբ այստեղից հնչած անզգույշ մի արտահայտությանը ղարաբաղյան ռազմաքաղաքական էլիտան միահամուռ հակադարձում էր: Արայիկ Հարությունյանը իր հավատարմությունը Փաշինյանին հայտնեց դեռեւս օգոստոս ամսին, երբ վարչապետ Փաշինյանը իր 100 օրվա կապակցությամբ հանրահավաք էր կազմակերպում, Հարությունյանը հազարից ավել արցախցիների ավտոերթով բերեց Երեւան: Վերջին օրերին, երբ Արցախ-Հայաստան բարձրաստիճան այրերի հարաբերությունները սրվել էին եւ փոխհրաձգություններ կային Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության պատճառով, Արցախի նախկին վարչապետը կրկին հանդես եկավ Փաշինյանի իշխանության աջակցությամբ:
Մեզ հայտնի է դարձել, որ սա Հարությունյանի կողմից ոչ թե ինքնամատուցման փորձ է, որով վերջինս ցանկություն ունի իրագործել քաղաքական նպատակները, այլեւ Փաշինյան-Հարությունյան դաշնակցությունը պարզ իրողություն է: Այս մերձեցման քավորությունն էլ որքան էլ տարօրինակ է, բայց ստանձնել է ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանը, ով Փաշինյանի իշխանության սկզբում քննադատում էր նրան, բայց վերջին ամիսներին, եթե նկատել եք, այլեւս ոչ մի թթու խոսք չի ասում:
Մեր տեղեկություններով բոլորովին վերջերս նաեւ կայացել է Արայիկ Հարությունյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, որի ակտիվ նախաձեռնողներից մեկն էլ եղել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Կարելի է ենթադրել, թե ինչ հունով պետք է ծավալվեր քննակումը առաջին նախագահի եւ Ղարաբաղի պաշտոնաթող վարչապետի միջեւ՝ տեղյակ լինելով Արցախի հարցի վերաբերյալ տերպետրոսյանական սկզբունքներն ու ընկալումները, եւ կարելի է հետեւություններ անել, թե Արայիկ Հարությունյանին իշխանության բերելով ինչ խնդիր է իր առջեւ դնելու Հայաստանի իշխանությունը, սակայն դեպքերից եւ իրադարձություններից առաջ չընկնենք, քանի որ լինել Արցախի ամենահարուս մարդկանցից մեկը եւ տիրապետելով ֆինանսական ահռելի ռեսուրսների այդուհանդերձ Արայիկ Հարությունյանի նկրտումները կարող են դիմադրության արժանանալ, եթե արցախցիները բացահայտեն նրա իշխանության գալու իրական նպատակը: Ամեն դեպքում նա իշխանության գալու ուղղությամբ ահռելի ջանքեր է թափում, օրինակ իր սեփականություն հանդիսացող բանկերը մատչելի վարկեր են տրամադրում ազդեցիկ շրջանակներին, որոնք կարող են եղանակ փոխել այս պայքարում: Խոսվում է, որ նա նաեւ 5 տոկոսով մեծ վարկ է տվել Վահան Բադասյանին,որը նույնպես հանդես է գալիս Փաշինյանի իշխանության գովքն անելով:
Անի Սահակյան
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը