Ինչպես միշտ՝ ռուսական «կլուբում»

Հայաստանը, հերթական անգամ հակադրվելով Արևմուտքին և պաշտպանելով Ռուսաստանի դիրքորոշումը, ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ուկրաինայի առաջարկած Ղրիմի ռազմականացման մասին բանաձևին: Նախօրեին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության ընթացքում Հայաստանը՝ Բոլիվիայի, Բուրունդիի, Կամբոջայի, Սուդանի, Զիմբաբվեի, Ուզբեկստանի ու ևս 13 այլ երկրների հետ դեմ քվեարկեց այդ փաստաթղթին, որը դատապարտում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները Մոսկվայի կողմից 2014-ին բռնակցված թերակղզու տարածքում: Ռուսաստանի առանցքային դաշնակիցներ Ղազախստանը, Ղրղըզստանը նախընտրել են ձեռնպահ քվեարկել, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը: Միացյալ Նահանգների օգնությամբ կազմված բանաձևը ընդունվել է արևմտյան երկրների կողմ ձայների արդյունքում: Փաստաթղթում նշվում է, որ Ղրիմում ռուսաստանյան զինվորականների ներկայությունը հակասում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանը, քաղաքական անկախությանը և տարածքային ամբողջականությունը: Ընդ որում, բանաձևը Ղրիմի ռազմականացումը սպառնալիք է համարում ոչ միայն Ուկրաինայի, այլ այդ տարածաշրջանի մյուս երկրների համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձևում իր «լուրջ մտահոգություն է հայտնում է Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմը աստիճանաբար ռազմականացնելու, այդ թվում սպառազինության մատակարարման՝ ներառյալ միջուկային թռչող սարքերով և հրթիռներով զինելու կապակցույթամբ», հայտնում է «Ազատությունը»: Աշխարհի ավելի քան վեց տասնյակ երկրներ կողմ են քվեարկել փաստաթղթին, որը նաև դատապարտում է Սև և Ազովի ծովերի շրջաններում Ռուսաստանի աճող ռազմական ներկայությունը, օտարերկրյա նավերի տեղաշարժերը սահմանափակելու Մոսկվայի փորձերը: Հիշեցնենք, որ այս փաստաթուղթը միջազգային հանրության հերթական արձագանքն է Ղրիմի թերակղզու ափամերձ գոտում շաբաթներ շարունակվող լարվածությանը: Նոյեմբերի 25-ին Սև ծովի Կերչի նեղուցում Ռուսաստանի մասնակցությամբ տեղի է ունեցել ծովային ընդհարում, ռուսաստանյան սահմանապահ ուժերը զինված հարձակում են իրականացրել ուկրաինական երեք ռազմական նավերի վրա, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել, տասնյակ ուկրաինացի նավաստիներ են գերեվարվել և Ռուսաստանում երկու ամսով նախնական կալանքի ենթարկվել: Նրանց սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում: Արևմուտքը Ռուսաստանից պահանջում է ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին՝ սպառնալով նոր պատժամիջոցներով: «Մեր դաշնակիցների և գործընկերների համերաշխության շնորհիվ ՄԱԿ-ի ամբիոնից փաստագրվեց Կրեմլի հերթական միջազգային հանցագործությունը», - ողջունելով բանաձևի ընդունումը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: - «Եվս մեկ կարևոր քայլ Ղրիմի դեօկուպացիայի ճանապարհին: Բանաձևն արտացոլում է միջազգային հանրության միանշանակ գնահատականը Կրեմլի գործողություններին»: Ռուսաստանը, իր հերթին, ափսոսանք է հայտնել քվեարկության արդյունքների կապակցությամբ՝ փաստաթուղթը որակելով «վնասակար ուկրաինական մտադրություն»: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին շնորհակալություն է հայտնել ռուսական ագրեսիան դատապարտող փաստաթուղթը մերժած երկրներին, Իսկ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին մեղադրել է իրենց գործողություններով ուկրաինական սադրանքները ընդարձակելու մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պարզ է, որ կողմ չէին կարող քվեարկել: Բայց այստեղ ուրիշ հարց կա՝ ո՞րն է այդ դեպքում Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների միջև տարբերությունը: Ինչու՞ է այդքան բարդ մեկ անգամ գոնե ձեռնպահ քվեարկելը, կամ չքվեարկելն այն էլ այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Հայաստանի դաշնակից՝ ՀԱՊԿ-ական ու ԵԱՏՄ-ական պետությունները որևէ առիթ բաց չեն թողնում Հայաստանի խայթելու հարցում: Հետևաբար, կարելի է արձանագրել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ևս վարում է այն քաղաքականությունը, որի համար նախկինում քննադատվել է նախորդը: Այսինքն՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանը չի փոխել վեկտորները: Սակայն տարբերությունն այն է, որ դաշնակիցներն այժմ Հայաստանի ներկայիս իշխանությանը ավելի քիչ են հարգում, նրա հետ ավելի քիչ են հաշվի նստում, քան, հավանաբար, նախկինում էր: Մետաքսյա Շալունց

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am