ԱՄՆ-ն է՞ խափանում հայ-ռուսական պայմանագիրը. Զենք՝ ինչի՞ դիմաց

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում նաև Ռուսաստանի առաջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Եղոյանն ասել է. «Անդրադառնալով պարոն Լուկաշենկոյի հայտարարությանն՝ անհրաժեշտ եմ համարում անել մի քանի կարևոր արձանագրում: Ցավոք, պարոն Լուկանշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան: Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը և չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից»: Պաշտոնական Երևանը՝ ի դեմս Փաշինյանի խոսնակի հայտնում է, որ ՀՀ վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է՝ «Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը»: Առհասարակ, Հայաստանի կողմից այլ երկրներից զենք գնելու մասին հայտարարություններ վերջերս եղել են, և տպավորություն է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ականներն այս մասով էլ դժգոհություններ ունեն: Նրանք և՛ դժգոհում են, թե ինչու է Հայաստանը բողոքում, երբ այս կամ այն երկիրը Ադրբեջանին զենք է վաճառում, մեկ էլ խանդով են վերաբերում, երբ Հայաստանը հայտարարում է, թե այլ երկրներից կարող է զենք գնել: Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը Ռուսաստանի իշխանությունների հետ քննարկումներում էլ է բարձրաձայնում Ադրբեջանին զենք վաճառելու մասով, ապա այստեղ հարցն այն չէ, թե Ադրբեջանին որ երկիրը որքան է զենք վաճառում: Հարցը շատ կոնկրետ է՝ ինչու՞ է Հայաստանի դաշնակից այս կամ այն երկիրը դա անում: Ու պատասխանն արդեն քաղաքական է, որքան էլ դրանում առևտրատնտեսական բաղադրիչ լինի: Նշանակում է Հայաստանի դաշնակիցների համար Ադրբեջանն ավելի «արժեքավոր» գործընկեր է: Ի դեպ, Հայաստանի կողմից այլ երկրներից զենք գնելու վերաբերյալ օրերս ուշագրավ տեղեկություններ են հրապարակվել: Երկրորդ ամիսը շարունակ Բուլղարիայից Հայաստան զենք է մատակարարվում: Փորձագետները ենթադրել են, որ խորհրդային նմուշների սպառազինության զանգվածային մատակարարումները կարող են նախաձեռնված լինել ԱՄՆ-ի կողմից՝ նպատակ ունենալով խաթարել Երևանի և Մոսկվայի 100 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը, գրում է EADaily պարբերականը: Պարզվում է, վերջին մեկ շաբաթում Rada Airlines ավիաընկերությանը պատկանող Իլ-62 ինքնաթիռը 4 չվերթ է իրականացրել Բուլղարիայից Հայաստան: Այդ մասին են վկայում Flightradar24 ավիանավիգացիոն պորտալի տվյալները: Ըստ aravot.am-ի՝ դեկտեմբերի 7-ին, 9-ին, 11-ին և 13-ին ինքնաթիռը դուրս է եկել Բուրգասից և վայրէջք կատարել Հայաստանի տարածքում: Այնուհետև գրանցվել է հակառակ ուղղությամբ չվերթ դեպի Բուրգաս, որն անցել է Թուրքիայի օդային տարածքով: Ավելի վաղ իսրայելական Haaretz թերթը հայտնաբերել էր, որ Rada Airlines-ի ինքնաթիռը չվերթ է իրականացրել Բուրգասից, որը համարվում է Արևելյան Եվրոպայից սպառազինության մատակարարման գլխավոր հանգույց: Այդ ժամանակ թուրք բլոգեր Յուրյուք Իշիքը 8 օրվա մեջ հայտնաբերել էր դեպի Հայաստան 7 չվերթ: Բուլղարական ձեռնարկությունը հազիվ թե համարձակվեր սպառազինություն մատակարարել պատժամիջոցների տակ գտնվող Իրան, իսկ թռիչքների մասին վերջին տվյալները հաստատում են, որ վերջնակետը եղել է հենց Հայաստանը: Ինչո՞ւ զենք: Այդ մասին վկայում են մի քանի փաստեր: Մի կողմից Բուրգասը սպառազինության հանգույց է, Հայաստանի և Բուլղարիայի արտահանման և ներմուծման գործարքները նվազագույն են, իսկ բեռնափոխադրման համար օգտագործվում է ոչ հայտնի ավիաընկերություն, որի տրամադրության տակ կա ընդամենը մեկ օդանավ: Ըստ պարբերականի՝ գլխավորն այն է, որ օդանավի ուղղությունն ապացուցում է, որ Հայաստան տեղափոխվում է հենց սպառազինություն: Բանն այն է, որ ռազմական նշանակության բեռների փոխադրման դեպքում այն պետք է համաձայնեցվի նաև այն երկրների հետ, որոնց օդային տարածքով անցնում է օդանավը: Իսկ Իլ-62-ի չվերթները շրջանցում են Թուրքիայի օդային տարածքը, ինչը տնտեսական առումով շատ ծախսատար է: Ինքնաթիռը թռչում է ոչ թե ուղիղ Թուրքիայով և Վրաստանով, այլ շրջան է գործում Միջերկրական ծովով, Եգիպտոսով, Հորդանանով, Իրաքով և Իրանով: Այդպիսով, թռիչքը տևում է առնվազն կրկնակի երկար: Ուշագրավ է, որ դեկտեմբերին Բուրգասից ինքնաթիռներ են թռել նաև Բաքու: Չվերթներ իրականացրել է սկանդալային հայտնի Silk Way-ը: Ընդ որում, վերջինիս ինքնաթիռները ուղիղ թռիչք են իրականացրել հենց Թուրքիայի տարածքով: Այդ մասին վկայում են Flightradar24-ի տվյալները: Որքա՞ն մեծ կարող են լինել մատակարարման ծավալները: Ավելի վաղ EADaily-ն գրել էր, որ ադրբեջանական Silk Way պետական ավիաընկերությունը բուլղարական սպառազինություն է մատակարարում սիրիացի գրոհայիններին: Այդ մասին են վկայում Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան փաստաթղթերին հասանելիություն ստացած հաքերների տվյալները: Դրանց միջոցով կարելի է գնահատել մատակարարումների ծավալները: Rada Airlines-ի Իլ-62-ը 2007թ. ուղևորատար ինքնաթիռից վերածվել է բեռնատարի: Silk Way-ի փաստաթղթերում ասվում է՝ որքան զենք կտեղավորվի Իլ-62-ում: Այսպես, 2016թ. մարտին ավիաընկերության և դեսպանատան ներկայացուցիչները փաստաթղթեր էին նախապատրաստում ռազմական բեռ տեղափոխելու Բուրգասից սաուդյան «Սուլթան արքայազնի» ավիաբազա և նշում էին, որ 20.4 տոննա կազմում են 1700 ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետերը, և 11.67 տոննա՝ 2500 նռնակաձիգերի լիցքեր: (PG-7VM): Դատելով այդ տվյալներից՝ մեկ անգամով Բուլղարիայից Հայաստան կարող էր տեղափոխվել 40 տոննա բեռ. 1700 նռնակաձիգ և 5000-ից մի փոքր պակաս լիցք: Եթե հաշվի առնենք, որ արդեն գրանցվել է առնվազն 11 չվերթ, ապա ծավալը կարող է ավելանալ 10 անգամ: Բուլղարիան, ինչպես հայտնի է, թեթև հրազենի, նռնակաձիգների և դրա ռազմամթերքի, խորհրդային նմուշի արկերի խոշորագույն արտադրող է: Հատկանշական է, որ մատակարարումները համընկան Բուլղարիայի և Հայաստանի ռազմական հարաբերությունների ակտիվացման հետ: Հայաստանի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի վերջին երկու երկրների ռազմական գերատեսչությունները ստորագրել են 2019թ. ռազմական երկկողմ համագործակցության ծրագիր: Նոյեմբերի կեսերին Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնեց Բուլղարիա: Բուլղարիայի պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումներում կողմերն ամփոփեցին 2018թ. երկկողմ գործունեությունը և քննարկեցին հետագա համագործակցության հեռանկարները: Արտակ Դավթյանն այցելեց նաև բուլղարական ռազմական արդյունաբերական ձեռնարկություն: Մինչ այդ Հայաստանը դարձել էր Բուլղարայի ռազմարդյունաբերական համալիրների ոչ մեծ սպառող: Օրինակ, 2017թ. Հայաստանը 19.5 մլն եվրոյի պայմանագրեր էր ստորագրել բուլղարական արտադրողների հետ, բայց սպառազինության փաստացի մատակարարումները կազմել էին 637 հազար եվրո: Այսպես` պարբերականը նշում է, որ կարելի է խոսել մատակարարումների զգալի ավելացման մասին: Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել այդ մատակարարումները: Հայաստանը աղքատ երկիր է և նրա ընդհանուր ռազմական բյուջեն այս տարի կազմել է 468 մլն դոլար: Գալիք տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է այն ավելացնել մինչև 530 մլն: Այդ իրավիճակում տրամաբանական են պայմանագրերը Ռուսաստանի հետ, որոնք ուղեկցվում են միաժամանակ տրամադրվող վարկով: 2015թ. Ռուսաստանը Հայաստանի հետ ստորագրեց պայմանագիր՝ 200 մլն վարկի դիմաց տրամադրել ռուսական սպառազինություն, և այդ պայմանագիրն արդեն իրագործվել է: Իսկ հաջորդ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ. հոկտեմբերին՝ 100 մլն արժողությամբ, առայժմ չկա: Առավել հետաքրքրական է՝ եզրակացությունն ու ամփոփումը. «...Միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ը, որին Հայաստանի կառավարությունը առավել քան լոյալ է, փորձում է խափանել ռուսական պայմանագիրը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը երկրին առաջարկեց գնել ամերիկյան զենք: Մյուս կողմից, ամերիկյան զենքը թանկ է և պահանջում է մասնագետների վերապատրաստում, իսկ բուլղարական՝ խորհրդային նմուշի սպառազինությանը Հայաստանի զինված ուժերը լավ ծանոթ են և այն շատ ավելի մատչելի է», գրել էր EADaily-ն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 114 անգամ
Լրահոս
«Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am