Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիին վրեժխնդիր են լինում իրենց քննադատելու համար

 

 Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն այսօր Բաքվի միջազգային օդանավակայանում հայտնի գրող Աքրամ Այլիսլիին բերման ենթարկելու հետ կապված հանդես են եկել ծիծաղելի մեկնաբանությամբ, հայտարարելով, որ նրան երկրից դուրս չեն թողել «անցագրային ծառայության աշխատակիցների հետ ընդհարվելու պատճառով»:

Այս մասին, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ ներկայում ՆԳՆ-ում հետաքննություն է անցկացվում:

Աքրամ Այլիսլին իր ավագ որդու` Իլյասի ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ` մարտի 30-ից ապրիլի 1-ն անցկացվելիք Incroci Di Civilita միջազգային գրական փառատոնին մասնակցելու համար, սակայն, սահմանապահները նրան դուրս չեն թողել, հայտարարելով, որ նրան արգելվում է դուրս գալ Ադրբեջանից: Այս մասին ադրբեջանական լրատվական գործակալությանը հայտնել է գրողի կինը` Գալինա Այլիսլին: Ըստ գործակալության` Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վրեժխնդիր լինել Ադրբեջանում եւ արտասահմանում հայտնի 78-ամյա վիպասան Աքրամ Այլիսլիին այն բանի համար, որ 2011 թվականին հրատարակել է երեք վեպերից կազմված «Վիթխարի խցանում» եռապատումը, որում մերկացրել է Ադրբեջանում խորհրդային եւ ներկայիս քաղաքական բարքերը: Այլիսլին դեռ այն ժամանակ, որպես գրող-կանխատես, փորձել է ազդանշանել այն մասին, որ Ադրբեջանում կառուցվող ավտորիտար պետական համակարգը շարժվում է փակուղի: Այդտեղից էլ ծագել է եռապատման «Վիթխարի խցանում» անվանունը: Եռապատումը ներառում է երեք վեպ` «Եմեն», «Վիթխարի խցանում», «Քարե երազներ»: Գրողի բացահայտ հալածանքները սկսվել են այն բանից հետո, երբ 2012 թվականի դեկտեմբերին «Դրուժբա նարոդով» ամսագիրը հրատարակել է նրա «Քարե երազներ» վեպը Աքրամ Նաիբովը (Այլիսլի) Ադրբեջանի ժողովրդական գրող (1998 թ-ից) եւ արվեստի վաստակավոր գործիչ է, Ադրբեջանի «Շոհրաթ» (1997 թ.) եւ «Իստիգլալ» (2002 թ.) շքանշանների ասպետ` որոնց նա արժանացել է ադրբեջանական գրականության առաջ ունեցած բացառիկ վաստակի համար: «Քարե երազներ» վեպում Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագարել է Ադրբեջանում անցյալ դարասկզբին Նախիջեւանում` 1919 թվականին Ագուլիսում եւ 1988-1990 թթ-երին Սումգայիթում եւ Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները: Վեպի հրապարակումից երկու ամիս անց, Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիի դեմ զանգվածային ժողովրդական հիսթերիա են հրահրել: Իշխանամետ երիտասարդությունը Այլիսլիի տան առաջ այրել է վրան խաչ նկարված նրա լուսանկարները, եւ «թշնամի», «դավաճան» վանկարկել: Խորհրդարանի պատգամավորները պահանջել են այրել նրա բոլոր գրքերը, զրկել քաղաքացիությունից, բոլոր պետական պարգեւներից եւ արտաքսել Ադրբեջանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել 1988 թ-ին Աքրամ Այլիլիսլիին շնորհված «Ժողովրդական գրող» կոչումից, (1000 մանաթ` մոտ 1000 եվրո կազմող) նախագահական թոշակից եւ ամառանոցից զրկելու մասին: Աշխատանքից հեռացվել են նրա կինն ու որդին: «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թեւի անդամներին 10 հազար մանաթի պարգեւի դիմաց հանձնարարել է կտրել Այլիսլիի ականջը: ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը եւ Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանում Այլիսլիի հալածանքները եւ իշխանություններին կոչ արել կատարել նրա անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունները: Ադրբեջանցի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը հայտարարել էր, որ «գրողին Ադրբեջանում հրապարակային մահապատժի են ենթարկում միջնադարյան ինկվիզիցիայի անողոքությամբ»: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով հետազոտող Թոմաս դե Վաալը «Քարե երազների» հրատարակումը խիզախ արարք է անվանել: 2014 թվականի փետրվարին աշխարհառչակ 14 գիտնականներ եւ մտավորականներ Աքրամ Այլիսլիին առաջարկել են ներկայացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պաշտպանության կոմիտեն դատապարտել է Բաքվի օդանավակայանում գրող Աքրամ Այլիսլիի դեմ բռնությունը եւ սահմանային ծառայության ու ոստիկանության այդ գործողությունները գնահատել է որպես քաղաքացիների ազատ տեղաշարժի դեմ ոտնձգություն: Կոմիտեն Ադրբեջանի ՆԳՆ-ից պահանջել է հրապարակել օդանավակայանում Այլիսլիի կողմից սահմանպահների հետ կոնֆլիկտի տեսանյութը, եթե յադպիսին գոյություն ունի, ինչում խիստ կասկածներ կան: Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա «Քարե երազներ» վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին: «Եմեն» եւ «Քարե երազներ» ստեղծագործությունների հետ միասին Աքրամ Այլիսլիի «Վիթխարի խցանում» վեպը նրա այդ եռապատման վերջին ստեղծագործությունն է, որում գրողը պատմում է Ադրբեջանում իշխանության տարիներին Հեյդար Ալիեւի կատարած հանցագործությունների մասին: Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը «Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի 2013 թվականի «Տարվա արտասահմանյան բեսթսելեր» անվանակարգի հաղթող է: Ադրբեջանական ԶԼՄ-ներին ավելի վաղ տված հարցազրույցում Աքրամ Այլիսլին ասել էր, որ «Քարե երազներ» գիրքը գրել է հայերի կոտորածներին ականատես իր ծնողների եւ ազգականների պատմած պատմությունների հիման վրա: «Դրանք բոլորը ճշմարիտ պատմությունների հիման վրա եմ գրել», -ասել է նա: Այլիսլիի խոսքով` ինքը համոզված է, որ Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելը պետական գաղափարախոսություն եւ քաղաքականություն է, սակայն, իր կարգի գրողը ոչ մի կերպ չի կարող համաձայնել այդ թշնամական քաղաքականության հետ:
  Artsakhpress.am

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am