Ադրբեջանական ԶԼՄ-ները ստեղծում են պատերազմական մթնոլորտ. Ավետ Ադոնց

 

Լեռնային Ղարաբաղի հարցը եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմնական հարցերից է և կայուն կարգավորման կարիք ունի:

Նման կարծիք իսպանական The Diplomat-ի հետ զրույցում հայտնել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը: «Եթե ուկրաինական խնդիրը ազդում է եվրոպական անվտանգության վրա, ապա նույնը տեղի է ունենում նաև այստեղ: Մենք Եվրոպա ենք, նույնիսկ եթե մի փոքր հեռու ենք: Իրականում Եվրոպայում վերջին փակ սահմանը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև է»,- նշել է Ադոնցը` հավելելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի լիովին այլ` առավել զարգացած կլիներ, եթե հակամարտությունները կարգավորված լինեին, այդ թվում և Վրաստանի հետ կապված:

Խոսելով ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասին` ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ դրա կարգավորմամբ զբաղվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ գործող Մինսկի խումբը, որը ձգտում է հասնել պատմական արդարության և միջազգային իրավունքի ու հանձանռության վրա հիմնված լուծման: «Այնուամենայնիվ, Ադրբեջանը հետևում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքին»,- ասել է դեսպան Ադոնցը` շեշտելով, որ Հայաստանը ձգտում է հասնել խաղաղ կարգավորման, իսկ Ադրբեջանը պահպանում է ագրեսից հռետորաբանությունը և  մեծացնում է իր ռազմական բյուջեն: «Տեսե՛ք, եթե նրանք Բուդապեշտում հայ սպային կացնահարած զինվորականին ընդունում են որպես հերոս, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները ստեղծում են պատերազմական մթնոլորտ, ապա այս իրավիճակում բավականին դժվար է խաղաղություն բանակցել»,- ընդգծել է դիվանագետը: Անդրադառնալով Թուրքիայի դերակատարության հարցին` Ավետ Ադոնցը նշել է, որ Հայաստանը ցանկանում է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն վերջինս մերժում է այդ առաջարկը քանի դեռ ԼՂ հարցում համաձայնություն չկա: «Թուրքիան միակողմանիորեն աջակցում է Ադրբեջանին: Թուրքիան տարածաշրջանի մեծ պետություններից է և կարող էր լինել խաղաղություն առաջ մղող, սակայն նա նախընտրում է մանիպուլյացիան»,- շեշտել է դեսպանը` անհավանական համարելով նաև ԵՄ-ի կողմից Թուրքիայի վրա հնարավոր ազդեցությունն այս հարցում: «Թուրքիան, մասնավորապես քաղաքական էլիտան կայսերական մտածելակերպ ունի: Դա հակադրվում է եվրոպական արժեքներին»,- ամփոփել է դեսպան Ադոնցը:  

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am