ՀՀԿ ներսում նոր տարաձայնություններ են սկսվել. դրսից «դուխ տվողներ» են եղել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ ներսում նոր տարաձայնություններ են սկսվել: Իսկ պատճառը եղել է այն, թե ով պետք է հեղինակի սահմանադրական փոփոխություններից հետո ընդունվելիք Ընտրական նոր օրենսգիրքը: Բանն այն է, որ ԸՕ-ն պետք է զրոյից գրվի, քանի որ նոր սահմանադրությամբ նախատեսված է անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Եվ ահա, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների մի մասը չի ցանկացել համակերպվել այն մտքի հետ, որ ԸՕ-ն գրելու են ոչ թե իրենք՝ պատգամավորները, ՀՅԴ ռւ ԲՀԿ իրենց գործընկերների հետ միասին, այլ նոր Սահմանադրության հեղինակները՝ Դավիթ Հարությունյանը, Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը: Ընդ որում, ՀՀԿ-ականներին այս հարցում «դուխ տվողները» հենց ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից են եղել, ու ՀՀԿ-ականները կուսակցության ներսում ակնարկել են, որ ԱԺ-ից օրենսդիր ֆունկցիան, ըստ էության, վերցրել են՝ թողնելով միայն կոճակ սեղմելու առաքելությունը: Այնուամենայնիվ, վերջում որոշում է կայացվել՝ սահմանադրության հեղինակների մի մասը կհեղինակի նաեւ ԸՕ-ն, բայց պատգամավորների հետ միասին, նրանց առաջարկները հաշվի առնելով: Նկատենք, որ նոր ԸՕ-ն հեշտ չէ գրել, թեկուզ այն պատճառով, որ իշխանությունները խնդիր ունեն մի կերպ այն տեղ ամրագրել կայուն մեծամասնության եւ երկրորդ փուլի անցկացման հարցը, ինչին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կողմ չեն՝ գոնե այս պահին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am