«Գայլերն» ու հեղափոխությունը

Ընդամենը երկու օր առաջ տեղեկացանք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ի լուր աշխարհի ասել է, թե դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ներողություն է խնդրել Հայաստանի վարչապետից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում արած կտրուկ հայտարարությունների համար: «Ես ներողություն խնդրեցի Նիկոլ Փաշինյանից՝ տարբեր առիթներով նրա հասցեին արած հայտարարություններիս համար: Պուտինը ներողություն խնդրեց բոլորից: Այնտեղ մի իսկական խառնաշփոթ էր, մենք իսկապես մեկս մյուսից ներողություն էինք խնդրում», պատմել էր նա: Փաստելով, որ այդ օրը ընդունել է իր սխալը Փաշինյանի առջև, Լուկաշենկոն կրկին առաջ է տարել սեփական տեսակետը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ և կոչ արել Հայաստանի իշխանություններին համաձայնել այդ պաշտոնում իր ներկայացուցչի նշանակմանը: «Խայտառակություն է, որ մենք չենք կարողանում ՀԱՊԿ ղեկավար ընտրել», - ասել էր Բելառուսի նախագահը՝ քննադատության սլաքն ուղղելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի կողմը․ «Խնդիրը ոչ թե մենք ենք ստեղծել, այլ՝ նա: Երբ ձերբակալում ես կազմակերպության նախկին ղեկավարին, իմաստուն եղիր և կամացուկ լուծիր այս հարցը, կընտրեինք նոր ղեկավարի, վերջինս այդքան էլ մեծ դեր չի խաղում այնտեղ, և այս պրոբլեմն էլ չէր առաջանա: Բայց չէ, Նիկոլ Փաշինյանը մեզ թաթախեց ներքաղաքական խնդիրների մեջ»: Հիմա արդեն կարևոր էլ չէ, թե Լուկաշենկոն ինչ էր ասել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովում, և որոշվե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, թե՞ ոչ... Պարզվում է, Լուկաշենկոն շուրջ հինգ ժամ շարունակված ասուլիսում հանդես է եկել ուղղակի սենսացիոն «բացահայտումներով»: Ռուս լրագրողների հետ հանդիպմանը նա որոշ մանրամասներ է ներկայացրել իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսությունից: Սա արդեն այլ դրվագ է, այլ ցնցող որակումներով, որոնք ի ցույց են դնում այդ վերաբերմունքը, որն առկա է Հայաստանի ներկայիս ղեկավարության նկատմամբ: Ահա, նա ասել է. «Պուտինի ներկայությամբ, այնտեղ էր նաև Իլհամը, ես Նիկոլ Փաշինյանին ասացի՝ Նիկո′լ, արի վերջ տանք: Ո՞վ է Ադրբեջանի հետ զենքի վաճառքում առաջին տեղում՝ Ռուսաստանը, իսկ ինչո՞ւ ես ձայնդ կտրել, դե բարձրաձայնիր այդ մասին, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենում ե՞ս»: Ապա, նա հիշեցրել է, որ Ադրբեջանի հետ զենքի վաճառքում երկրորդ տեղում է Իսրայելը, հետ Թուրքիան: Եվ միայն չորրորդ կամ հինգերորդ տեղում է Բելառուսը, այն էլ հաշվի առնելով բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Ամփոփելով՝ Լուկաշենկոն հավելել է. «Պոլոնեզները չլինեն, կլինենք տասներորդ տեղում: Այդ դեպքում ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա: Հարձակվում ես յուրայինների վրա, որ օտարները հասկակա՞ն: Եթե այդպես է ասա, ես ձայն չեմ հանի»: Սա մեղմ է նույնիսկ քաղաքական, դիվանագիտական ապտակ անվանելը: Սա ուղղակի խայտառակություն է այն աստիճան, որ Հայաստանի ներկայիս իշխանությանն ուղղակի միայն խղճալ է մնում: Ինչի՞ վրա էր Փաշինյանի հույսը, երբ հետխորհրդային տարածքի երկրների «գայլերի» հետ հարաբերվելիս «հեղափոխականությանն» էր բացառապես զարկ տալիս, չգիտակցելով, որ այս մարդիկ մեկ աննշան սխալի դեպքում որևէ առիթ բաց չեն թողնելու Հայաստանը ստորացնելու համար: Մի կողմից Լուկաշենկոն ասում է՝  «Փաշինյանից ներողություն եմ խնդրել», մյուս կողմից ուղղակի ստորացնում է Հայաստանի ղեկավարությանը:  Ռուսաստանի, ՀԱՊԿ-ականների, ԵԱՏՄ-ականների պահվածքը պարզ է. հիմա նրանք այսպիսի դիրք են բռնել՝ մենք քեզ զգուշացրեցինք Քոչարյանի և Խաչատուրովի համար, բայց դու անցար սահմանները, հիմա կրկին շարունակում ես... Այսօր, Հայաստանը հետխորհրդային պետությունների հետ իր փոխհարաբերություններում դարձել է պարզապես մեկուսացած երկիր, ում հետ ինչպես ցանկանում՝ խոսում են, ընդ որում՝ Ալիևի ներկայությամբ: Սա իսկապես խայտառակություն է... Բացի այդ, Լուկաշենկոն այլ խորամանկ քայլի էլ է դիմել: Նա որոշ մանրամասներ է բացահայտել նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ղարաբաղյան խնդրի շուրջ ծավալված դռնփակ քննարկումներից․ - «Երևանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ժամանակ ես կոչ արեցի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին փոխզիջումների գնալ՝ հակամարտությունը կարգավորելու համար: Հետո արդեն անկեղծորեն ասացի՝ լսիր, Սերժ, վերադարձրու հինգ շրջանները, ի՞նչ կարիք կա դրանք պահելու, չէ՞ որ այնտեղ մարդիկ չեն բնակվում: Իսկ նա թե՝ եթե վերադարձնեմ, ադրբեջանցիները մեր ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն»: Ապա Լուկաշենկոն պատմել է, թե ինքն ու ՌԴ նախագահը խոստացել են խաղաղապահներ մտցնել՝ հայկական կողմի անվտանգությունն ապահովելու համար: «Ես և Պուտինը հստակ ասացինք՝ զորք կմտցենք և թույլ չենք տա, որ ադրբեջանցիները նման քայլի գնան: Սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվեց՝ ասելով՝ ոչ, չենք ուզում: Անհասկանալի է ինչո՞ւ, չէ՞ որ այդ հինգ շրջանները դատարկ են», - տարակուսել է Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, թե եթե Հայաստանը համաձայներ, Ադրբեջանն այսօր կլիներ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ: - «Դա է այն պայմանը, որի դեպքում Ադրբեջանը կանդամակցի այդ կազմակերպություններին»: Լուկաշենկոն թե՛ Փաշինյանին, թե՛ Հայաստանի հասարակությանը հստակ ուղերձ է հղում. իմացե՛ք, այն Սերժ Սարգսյանը, որին դուք հեռացրեցիք իշխանությունից՝ հող հանձնող չէր, իսկ դու Նիկոլ, կկարողանա՞ս պահել հողերը... Կարծես Հայաստանի դաշնակից Լուկաշենկոն «կրակի վրա յուղ է լցնում»՝ ցույց տալով Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի տարբերությունը՝ Արցախի հարցում: Թամար Բագրատունի

դիտվել է 48 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am