Որ հարցում է «նեղացրել» Ալիևը

Նախօրեին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի անակնկալ հայտարարություն, թե ԼՂ խնդրում իրավիճակի կարգավորմանը պարբերաբար խանգարում են հակամարտության կողմերից մեկի դիրքորոշման անվերապահ հայտարարությունները, ինչպես նաև իրավիճակը կարգավորելու համար զենքի կիրառման կողմերի պատրաստակամությունը, ամենևին էլ պատահական արված հայտարարություն չէր: Այժմ էլ ռուսաստանյան մամուլն է շարունակում, կարծես, արշավն ընդդեմ ադրբեջանական կողմի: ԼՂ շփման գծում փոխհրաձգությունը շարունակվում է՝ գրում է Gazeta.ru-ն՝ անդրադառնալով 1992 թվականի մարտի 28-ի իրադարձություններին, երբ ադրբեջանական ուժերը ղարաբաղյան հակամարտության սկսվելուց ի վեր խոշորագույն հարձակումը ծավալեցին ԼՂ մայրաքաղաքի ուղղությամբ: «Գրեթե 22 տարի առաջ պատերազմը պաշտոնապես կասեցվել է, բայց փոխհրաձգությունը շարունակվում է, երկուստեք զոհվում են զինվորականներ և խաղաղ բնակիչներ»,-գրում է առցանց պարբերականն ու հավելում, որ պարբերաբար, ինչպես, օրինակ, 2014 թվականի ամռան վերջին բանը հասնում է խոշոր տրամաչափի հրետանու ու տանկերի օգտագործմանը: Ընդ որում՝ ռազմաճակատի գիծը բացարձակապես չի փոխվում, բայց փոխվում են ամրաշինական կառուցվածքները, ի հայտ են գալիս նոր զենքեր, փոխվում են միջազգային միջնորդներն ու դիտորդները: Պարբերականի թղթակից Ալեքսանդր Ռիբինը ԼՂ զինված ուժերի սպաների հետ այցելել է արևելյան ուղղությամբ ռազմաճակատի տեղամասերից մեկը: Սպաները թղթակցին հայտնել են, որ իրենք ունեն ԼՂՀ պաշտպանության նախարարի խիստ հրամանը՝ առաջինը կրակ չբացել: Իսկ պատասխան կրակ են բացում միայն այն դեպքում, երբ հակառակորդը հրաձգություն է սկսում խոշոր տրամաչափի զենքերից: Թղթակցին նաև պատմել են, որ մարտի երկրորդ կեսին ադրբեջանական կողմն սկսել է օգտագործել 60 և 82-մմ ականանետներ: Ադրբեջանցիները կիրառել են նույնիսկ 120-միլիմետրանոց ականանետներ և Դ-30 հաուբիցներ: Հայկական կողմը գնդակոծումների բոլոր դեպքերի մասին իրազեկում Է ԵԱՀԿ դիտորդներին։ Ռուսական մամուլի այս հրապարակման շեշտադրումները, կարելի է պատկերացնել, թե որքան կզայրացնեին ադրբեջանական կողմին: Պաշտոնական Բաքուն արդեն իսկ անդրադարձել է Gazeta.ru ինտերնետ պարբերականի թղթակից Ալեքսանդր Ռիբինի անունը Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում» ներառելու հարցին, իհարկե, նախևառաջ Լեռնային Ղարաբաղ Ռիբինի` «անօրինական կերպով» այցելության պատճառաբանությամբ: «Gazeta.ru-ի խմբագրությունը մեզ չի տեղեկացրել լրագրողի՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ շրջան այցելության մասին: Դրա հետ կապված՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հետաքննություն է իրականացնում տվյալ փաստով»,- Vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը: Իրականում, սակայն հարցը միայն Լեռնային Ղարաբաղ ռուս լրագրողի այցելությունը չէ: Թերևս, Բաքվում առաջիկայում կսկսեն հասկանալ, թե ինչ պատճառով է փոխվել ռուսական քաղաքականությունը Բաքվի հանդեպ: Վերջերս Մոսկվան ինչ-որ արշավ է տանում ընդդեմ Ադրբեջանի: Դա կարող է պայմանավորված լինել թե՛ ֆինանսական հարցերով, կապված Ադրբեջանի վճարումների հետ ինչ-ինչ պայմանագրերի հետ, թե՛ աշխարհաքաղաքական` սկսած Թուրքիա-Ադրբեջան «եղբայրական» հարաբերություններից մինչև տարածաշրջանային այլ շահեր: Թամար Բագրատունի

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am