1995-2018թթ.. ով ինչքան է «խփել» (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ՝ խորհրդարանում ներկայացված կլինի մեկ դաշինք և երկու կուսակցություն: Ընտրություններին մասնակցել է 1.261.105մարդ կամ քվեարկության իրավունք ունեցողների 48,63 տոկոսը: Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը»դաշինքը «խփել» է 884.864 քվե կամ ընտրություններին մասնակցածների 70,42 տոկոսը: Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն ստացել է 103.801 քվե կամ 8,62 տոկոս: «Կլասիկ» Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» հավաքեց 80.047 ձայն կամ 6,37տոկոս: Թեև Նիկոլ Փաշինյանը մինչև վարչապետ դառնալը քննադատում էր «ռեյտինգային» կոչված ընտրակարգը և խոստացել էր այն փոխելուց հետո միայն անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդուհանդերձ պահպանեց ՀՀԿ-ի համար կարված Ընտրական օրենսգիրքը և օգտվեց Սերժ Սարգսյանի համար ստեղծածից: «Իմ քայլը» ներկայացնող «ռեյտինգային» թեկնածուներից շատերը, որոնք ընդամենը 1,5 տարի առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ իրենց տարածքներում հավաքել էին 100-ից 300 ձայն, այս անգամ, օգտվելով Նիկոլ Փաշինյանի ստվերից, «խփեցին» 5, 10, 20 հազար ձայն: Ինչպես ասում են՝ վերջինները դարձան առաջիններ: Նորանշանակ մարզպետները, նախարարները և մյուս պաշտոնյաները, որոնցից շատերին, թերևս, իրենց ապրած շենքի կամ տան բակում չեն ճանաչում, հսկայական թվեր հավաքեցին: Ընտրողների գրեթե 100 տոկոսը չի ճանաչում իր ապագա պատգամավորների գրեթե 100 տոկոսին, բայց քվե է տվել, քանզի «Իմ քայլից» է եղել թեկնածուն: Ըստ այդմ՝ եթե գեներալ Մանվելը, Տարոն Մարգարյանը կամ Շմայսը «ռեյտինգային» թեկնածու լինեին «Իմ քայլը» դաշինքով, ապա, անկասկած, «կխփեին» 5, 10, 20 հազար կամ նույնիսկ ավելի շատ թվեր: «Ռեյտինգայինը» ձևով համամասնական, իսկ բովանդակությամբ 100 տոկոս մեծամասնական ընտրակարգ է և ամբողջությամբ ապաքաղաքականացնում է ընտրությունները: Դա ձեռնտու էր Նիկոլ Փաշինյանին ու նա «մոռացավ», որ «ռեյտինգայինի» դեմ է եղել: Ի դեպ, «Իմ քայլը» ամենապսեվդո դաշինքն է նորանկախ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ, քանզի դաշինքի մաս կազմող «Առաքելություն»կուսակցությունը զուտ «կնիքային» մասնակցություն է ունեցել դաշինքում և ունի հանրային զրո ճանաչվածություն: Ընտրություններին մասնակցած հպարտ քաղաքացիները կատարեցին իրենց ընտրությունը, և այժմ մենք կունենանք 27-ով ավելի պատգամավոր, քան 2017-ին, ինչը տարեկան կես միլիոն դոլարով լրացուցիչ բեռ կդառնա պետական բյուջեի համար: Թե ինչքանով կավելանա օրենսդիր մարմնի աշխատանքի արդյունավետությունը բառիս բուն իմաստով այս «կոճակային» իշխանության ճյուղում, դժվար չէ կռահել: Մենք ստացել ենք առանց ընդդիմություն խորհրդարան, ինչպիսին, որ չի եղել երբևէ: Սա շատ վտանգավոր երևույթ է: Այս խորհրդարանը կառուցված է մեկ մարդու վարկանիշի վրա: Իսկ դա ենթադում է, որ իշխանության գործադիր ճյուղն էլ է մեկ մարդու վարկանիշից կախված լինելու: Այդ վարկանիշն օբյեկտիվորեն անկում է ապրելու և կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվի դրանից հետո պետական կառավարման համակարգը: Ինչևէ: Եկեք այժմ մի փոքր պատմական էքսկուրս կատարենք և տեսնենք, թե 1995-ից սկսած ինչպիսի մասնակցություն է եղել խորհրդարանական ընտրություններում և որ ուժն ինչքան համամասնական ձայներ է ստացել: 1995 թ. 1-ին գումարման խորհրդարան Մասնակցեց ընտրողների 55,6 տոկոսը կամ 1 միլիոն 183 հազար մարդ (մասնակիցների թվերը որոշակիորեն կկլորացնենք այսուհետ): 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող «Հանրապետություն» դաշինքը, որի մեջ էր, ի դեպ, նաև ՀՀԿ-ն, «խփել» է 42,66 տոկոս: Վանո Սիրադեղյանի աջակցությունը վայելող «Շամիրամ» կուսակցությունը՝ 16,88 տոկոս: Սերգեյ Բադալյանի գլխավորած Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 12,1 տոկոս: Վազգեն Մանուկյանի գլխավորած ընդդիմադիր ԱԺՄ-ն՝ 7,51 տոկոս: Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը, որը նույնպես ընդդիմադիր էր, ստացել է 5,57 տոկոս: 1999 թ. 2-րդ գումարման խորհրդարան Ընտրություններին մասնակցել է ընդհանուրի 51,74 տոկոսը կամ 1 միլիոն 137 հազար մարդ: Ամենաշատ ձայն է հավաքել քաղաքականություն վերադարձված Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը՝ 41,69 տոկոս: Հայկումկուսը՝ 12,09 տոկոս: Արտաշես Գեղամյանի ու Հրանտ Խաչատրյանի գլխավորած «Իրավունք և միաբանություն»դաշինքը՝ 7,96 տոկոս: Տերպետրոսյանական իշխանության կողմից հետապնդված ու 1998-ի իշխանափոխությունից հետո ազատության մեջ հայտնված ՀՅԴ-ն՝ 7,86 տոկոս: Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը՝ 5,28 տոկոս: ԱԺՄ-ն՝ 5,17 տոկոս: 2003թ. 3-րդ գումարման խորհրդարան Ընտրություններին մասնակցել է ընդհանուրի 52,7 տոկոսը կամ 1 միլիոն 233 հազար մարդ: Առաջին տեղը զբաղեցրել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած ՀՀԿ-ն, որի ցուցակում էր նաև այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ն «խփեց» 23,66 տոկոս: Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը, որը գլխավորում էր Ստեփան Դեմիրճյանը, ստացավ 13,71 տոկոս: ՕԵԿ-ը՝ 12,60 տոկոս: ՀՅԴ-ն՝ 11,45 տոկոս: Գեղամյանի «Ազգային միաբանությունը»՝ 8,91 տոկոս: Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցությունը»՝ 5,67 տոկոս: 2007թ. 4-րդ գումարման խորհրդարան Մասնակցողների տոկոսը կազմել է 59,4 տոկոս կամ 1 միլիոն 391 հազար ընտրող: Առաջին տեղում դարձյալ ՀՀԿ-ն էր, որը համամասնական ընտրակարգով «խփեց» 32,08 տոկոս և մեծամասնական պատգամավորների քանակի հետ միասին վերցրեց ԱԺ-ի հսկիչ փաթեթը: Այս անգամ ՀՀԿ ցուցակը գլխավորում էր Սերժ Սարգսյանը, քանզի ընտրությունների նախաշեմին անսպասելիորեն մահացավ ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը: Սերժ Սարգսյանը զբաղեցրեց նրա տեղը և՛ վարչապետի պաշտոնում, և՛ կուսակցության ղեկավարի դերում: ՀՀԿ-ի «խփած» տոկոսը հնարավորություն տվեց Սարգսյանին 2008-ին դառնալ նախագահի իշխանական թեկնածուն: Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն ստացավ 14,70 տոկոս: ՀՅԴ-ն՝ 12,70 տոկոս: ՕԵԿ-ը՝ 6,80 տոկոս: Առաջին անգամ ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցությունը, որը գլխավորում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացավ 5,80 տոկոս քվե: 2012թ. 5-րդ գումարման խորհրդարան Ընտրություններին մասնակցել է 62,34 տոկոսը կամ 1 միլիոն 572 հազար մարդ: Առաջին տեղում ՀՀԿ-ն էր՝ իր «խփած» 44,02 տոկոսով: ԲՀԿ-ն՝ 30,12 տոկոս: Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» դաշինքը ստացել է 7,08 տոկոս: «ժառանգությունը», որի մեջ էր նաև Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատները»՝ 5,76տոկոս: ՀՅԴ-ն՝ 5,67 տոկոս: ՕԵԿ-ը՝ 5,51 տոկոս: 2017թ. 6-րդ գումարման խորհրդարան Մասնակցել է ընտրողների 60,87 տոկոսը կամ 1 միլիոն 575 հազար մարդ: ՀՀԿ-ն «խփեց» 49,15 տոկոս, ինչը հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանին հավակնել վարչապետի պաշտոնին և ինչը դարձավ նրա հեռացման (մերժման) գլխավոր պատճառներից մեկը: Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքը՝ 27,35 տոկոս: «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» և «Հանրապետություն» կուսակցություններից ձևավորված և Բ26-ի աջակցությունը վայելող «Ելք» դաշինքը ստացավ 7,78 տոկոս քվե: ՀՅԴ-ն՝ 6,58 տոկոս: . . . Ահա այսպիսին էր խորհրդարանական ընտրությունների պատմությունը՝ թվերով: Ինչպես նկատում եք, ամենաքիչ թվով ընտրող մասնակցել է 1999-ին, իսկ ամենաշատը՝ 2017-ին: Տոկոսային առումով ամենաքիչ մասնակցություն գրանցվել է 2018-ին, իսկ ամենաշատը 2012-ին: Ընդ որում՝ 2018-ին առաջին անգամ մասնակիցների քանակը ընհանուրի կեսից քիչ էր: Սկսած 1995-ից ոչ մի ուժի չի հաջողվել համամասնական ընտրակարգով «խփել» կեսից ավելին, բացի «Իմ քայլից», ինչը մեզ վերադարձնում է սովետական ժամանակների ստանդարտներին: Թե որքան կտևի այս խորհրդարանի կյանքը և ինչպիսի զարգացումներ կունենանք, արդեն այլ վերլուծության առարկա է: 7or.am 7or.am

դիտվել է 191 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am