Մհեր Սեդրակյանն արդեն «ալիբի» ունի

Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովը մարտի 29-ին քննել է լրագրողական երեք կազմակերպությունների դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը ԱԺ-ի փետրվարի 19-ի արտահերթ նիստի ժամանակ լրագրողներին «նախիր» էր անվանել, որից հետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին: Էթիկայի հանձնաժողովի նիստից հետո ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս պահին ըստ էության որևէ հայտարարություն չի անելու: «Մենք նիստի ընթացքում պայմանավորվել ենք, որ հարցի հիմնական զեկուցողը՝ Թևան Պողոսյանը, ինչպես նաև հանձնաժողովի մյուս անդամները հնարավորության սահմաններում շփվեն այն լրագրողների հետ, ովքեր ներկա են գտնվել այդ միջադեպին՝ փորձելով նրանցից հավելյալ տեղեկատվություն ստանալ: Հետագայում արդեն մենք կնախապատրաստենք մեր վերաբերմունքը հարցի նկատմամբ»,-տեղեկացրել է Հարությունյանը: Այսօրվա նիստում լսել են պատգամավորի դեմ հայց ներկայացրած լրագրողներին, իսկ ապրիլի 4-ին ևս մեկ նիստ են հրավիրելու, որի ընթացքում կլսեն պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Դժվար է պատկերացնելն անգամ, որ Սեդրակյանն իրեն նման անպատվություն թույլ կտա ու կներկայանա էթիկայի հանձնաժողով, առավել եւս, որ բացատրություններ կտա իր գործողությունների վերաբերյալ։ Ի վերջո, սա ոչ առաջին եւ ոչ էլ վերջին անգամն է։ Հատկապես այսօրվա նիստից հետո Սեդրակյանը որեւէ խնդիր ու պարտավորվածություն չի ունենա հանձնաժողովին բացատրություններ տալու, քանզի պարզ է դարձել, որ ներկա հանձնաժողովականներից միայն մեկն է միջադեպի տեսանյութում ֆիքսել, որ Սեդրակյանը հայհոյել է։ Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները դիտել են միջադեպի տեսանյութը՝ հասկանալու համար՝ իրականում պատգամավորը լրագրողին հայհոյե՞լ է, թե ոչ: Այս հարցի վերաբերյալ Հարությունյանն օրինակ չի ցանկացել կարծիք հայտնել . «Ես հստակ բան կասեմ միայն այն ժամանակ, երբ հարցի վերաբերյալ ըստ էության որոշում լինի»: Նիստին Հարությունյանից բացի մասնակցել են ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Գործուղման մեջ գտնվելու պատճառով նիստին չեն մասնակցել ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը: Նիստին հրավիրվել են լրագրողներ Լիլիթ Լալայանը, Լիլիթ Թադեւոսյանը եւ Փայլակ Ֆահրադյանը: Լիլիթ Լալայանը մի շարք լրատվամիջոցների փոխանցել է, որ հանձնաժողովի անդամները, բացառությամբ Թևան Պողոսյանի, չեն լսել հայհոյանքը. «Տեսանյութը՝ փաստացի հիմքը, նրանք չեն ուզում ընդունել, որովհետև, ըստ նրանց, վիճարկելի է։ Պարոն Հարությունյանն ասաց, թե երկիմաստ է, իմաստ չունի սա դիտարկել և պետք է լրացուցիչ հանգամանքներ ևս ուսումնասիրել, իմանալու արդյոք հայհոյել է, թե՝ ոչ: Իրենք, ըստ էության, այդքան էլ հակված չեն դիմումը բավարարել»,- ասաց նա: Փայլակ Ֆահրադյանն էլ հավելել է .«Չգիտեմ ինչով էր պայմանավորված, չեմ ուզում ասել, որ լսողական խնդիրներ ունեն, բայց կարծում եմ այնուամենայնիվ հստակ հասկանալի է, ինչի մասին է խոսքը,- ասել է նա հավելելով,- Օրինակ՝ Վահան Բաբայնան ասաց, որ դե կարող ա ասում ա՝ գնա գործիդ»: Իհարկե, մյուս կողմից զարմանալի կլիներ, որ ՀՀԿ-ականները «փուռը» տային իրենց կուսակցին մի պարզ պատճառով, որ հայհոյանքն իրենց համար սովորական հաղորդակցության լեզուն է։ Ըստ էության ՀՀԿ-ականների եւ նրանց հարողների հետ ԱԺ օդիոզ պատգամավորնեը եւ նրանց կարկառուն ներկայացուցիչ Մհեր Սեդրակյանը հենց այդ լեզվով են շփվում։ Մեծ հաշվով նրանք արդեն իսկ «ալիբի» են ստեղծել Սեդրակյանի համար։ Անի Սահակյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am