Վահագն Հարությունյանը վառում է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը

Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ, մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, որը ընկալվում է իբրեւ Մարտի 1-ի դեպքերի գլխավոր պատակող, անձնական վրեժխնդրության դրդապատճառ է տեսնում իր դեմ հարուցված քրեական գործում: Ըստ նրա՝ գործը թելադրված է այսօրվա իշխանությունների կողմից եւ շինծու է: Այս մասին armdaily.am-ի հետ զրույցում ուղիղ եթերում հայտարարել է Վահագն Հարությունյանը, ով պաշտոնանկությունից հետո, այս տարվա հունիս-հուլիս ամիսներից գտնվում է Մոսկվայում: Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ՝ Մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու համար, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված այս տարվա նոյեմբերի 1-ից: Վերաքննիչ դատարանը, սակայն, երեկ վերացրել է Վահագն Հարությունյանի խափանման միջոց կալանքի մասին որոշումը: Սպասվում էր, որ Հարությունյանին մեղադրանք կառաջադրվի հիշյալ դեպքերը պարտակելու համար, սակայն վերջինս այդքան անխելք չէ, որ լինելով իր ժամանակներում ՀՀ լավագույն մասնագետներից մեկը, հետքեր թողներ իր վրա: Փոխարենը Վահագն Հարությունյանը <<վառել>> է Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության ՀՔԾ սիրողական պետ Սասուն Խաչատրյանի խաղաքարտելը՝ դիմակազերծելով իր դեմ հարուցված քրեական գործի իրավական ողջ սնանկությունն ու քաղաքական նրբերանգները, բացահայտ ասում, որ գործն ուղղոդված է ու անհիմն. «Դեռևս հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի ընտրության առաջին փուլում ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «ժողովուրդ հոգեբանորեն պատրաստ եղեք՝ մարտի 1-ի գործով նոր բացահայտումների», իսկ դրանից մեկ շաբաթ անց՝ վարչապետի ընտրության նոր փուլի նախաշեմին՝ հոկտեմբերի 30-ին, ականատես եղաք իմ նկատմամբ այս ապօրինի հետապնդմանը և այս ամբողջ գործընթացներին և դրանց հրապարակմանը»։ Հարությունյանը շեշտում է, որ Փաշինյանի հայտարարության օրն ինքը դեռ գտնվում էր վկայի կարգավիճակում․ «Հարց է առաջանում, թե Փաշինյանը որտեղի՞ց գիտեր և ո՞նց կարող էր կանխատեսել քրեական գործով զարգացումները, որ մեկ շաբաթ անց լինելու են այդ գործով բացահայտումներ, եթե այդպիսիք ուղղորդված և չակերտավոր բացահայտումը նախապես ծրագրված չի եղել»։ Նա քարը հիմնավորում է նա իր դեմ հարուցված գործի անհիմն լնելը.«Իսկ ո՞վ ասեց, որ փորձագետին ես ուղղորդել եմ, որ փորձագետը դրանք դրել է եզրակացության հիմքում: Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տվել, նման բան չի եղել: Այսինքն՝ այն, որ մեղադրանքը անհիմն է, չեմ էլ ուզում այդ մասին խոսել, որովհետև այդ մեղադրանքի ապացուցողական հիմքը չկա»,- ասում է նա:Անդրադառնալով շուրջ 1000 պարկուճները կեղծելու հարցին՝ Վահագն Հարությունյանն ասաց, որ ՀՔԾ-ն որոշել է արդեն, որ բանակի ներկայությունը հակասահմանադրական է եղել, ինչը փաստում է, որ սա քաղաքական փաստաթուղթ է, ոչ թե մեղադրանքի եզրակացություն: Երկրորդ հարցը, ըստ նրա, հետևյալն է՝ իսկ ո՞վ է ասում, որ բանակն այնտեղ չի եղել:«Ամբողջ քրեական գործում չկա կես տողանոց դատավարական որևէ փաստաթուղթ, որտեղ ես որպես քննչական խմբի ղեկավար կամ այլ քննիչ գնահատական տված լինեի ՊՆ որևէ ստորաբաժանման գործողությանը: Տրամաբանությունը՝ եթե ես ապացույցները կեղծել եմ, ուրեմն պետք է բերեմ ու հասցնեմ իր ավարտին, կայացնեմ որոշում, որ սպասարկեմ իրենց նկարագրած խմբային շահին: Քրեական գործով նման որոշում չի կայացվել, և 2011-2018 թվականներին քրեական գործով նախաքննությունը չի կասեցվել: Ես չեմ հերքել բանակի մասնակցությունը, աննորմալ չեմ, որ ապացույցները կեղծեմ, հետո չհերքեմ: Բանակը ներգրավվել է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը նախագահի հրամանագրով՝ ժամը 22:00-ից հետո»,- խոստովանել է նա: Իհարկե, ոչ ոք չի կարող նրա ասածները հալած յուղի տեղ ընդունել միայն մի բանի համար, որ իր ղեկավարած խումբը անկարող եղավ բացահայտել այդ դեպքերը, խնդիրն այն է, որ մարդը իր գործում պրոֆեսիոնալ է ու կարողացել է ինչպես ասում են թղթերով մաքուր դուրս գալ: Խնդիրն ավելի շատ այսօրվա իրավական համակարգում է, որտեղ փաստորեն, գործում են բացառապես սիրողական մակարդակում ու այնքան չկան իրենց գործում, որ չեն կարողանում ապացուցել աքսիոմատիկ ճշմարտությունները, ինչի վկայությունն էլ Վվերաքննիչ դատարանի որոշումն է: Անի Սահակյան

դիտվել է 94 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am