2018-ին ՀՀ պետական կառույցների պաշտոնական կայքերի վրա արվել է հակերային հարձակման 3 մլն փորձ. ԱԱԾ պաշտոնյա

2018 թվականի 11 ամիսների ընթացքում ՀՀ պետական կառույցների պաշտոնական կայքէջերի վրա 3 մլն հակերային հարձակման փորձ է արվել։ Այս մասին այսօր Ծաղկաձորում «Նկատառումներ, շեշտադրումներ, առաջարկություններ լրատվական հանրությանը» թեմայով սեմինարի ժամանակ ասաց ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի պետ, գնդապետ Արմեն Քինակցյանը։ «Հակերային հարձակման փորձի 3մլն դեպք է գրանցվել միայն ՀՀ կառույցների պետական կայքէջերի վրա, դրանք փորձեր են համարվում, որովհետև նպատակին չեն ծառայել։ Հակերային հարձակման փորձերն արվել են ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև եվրոպական երկրների կողմից»,-ասաց Քինակցյանը։ Tert.am-ի հարցին, թե ինչ նպատակ են հետապնդել դրանք, և որ երկրներից են արվել փորձերը, Քինակցյանն ասաց, որ նույն Ադրբեջանը կարող է հակերային խումբ վարձել մեկ այլ երկրում, հետևաբար էական չէ, թե որ երկրից են տեղի ունենում հարձակումները։ Նա նշեց, որ խոսքը միայն պետական կառույցների կայքերի մասին է, որովհետև դրանք են գտնվում ԱԱԾ-ի տիրույթում։ Քինակցյանն ասաց, որ եղել են դեպքեր, որ դանդաղել է կայքերի աշխատանքը և այլն, սակայն այդ հարձակումները նպատակին չեն հասել։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Փաշինյանի անկումը ժամերի հարց է․․․ ինչու՞ էր երեկ նա ԱԺ-ում իրեն կորցրել․ Սուրենյանց (video) Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Ինչպե՞ս եք ջախջախելու, ֆիզիկական ոչնչացում է լինելո՞ւ. Հարց` Փաշինյանին (video) Հրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում #ՀԻՄԱ․ «Նիկոլին երկու ելք է մնացել․ երեկ նա հիստերիկացել էր, որովհետև․․․»․ Ռոբերտ Մարգարյան (video) Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ե՞րբ եք գնալու Պուտինի մոտ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրnhների պայմաններում. Հեգսեթ Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա Այվազյան Փաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am