Փողը լռություն է սիրում. ինչպես կարող են ՌԴ-ն ու Իրանը հաշտեցնել Երևանին ու Բաքվին

Բաքվում հայտարարել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին, որի ընթացքում կքննարկվեն համատեղ հեռանկարային տարածաշրջանային նախագծերը։ Խոսքը առաջին հերթին «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի աշխատանքների վերսկսման մասին է։ Այս մասին գրում է Անդրեյ Պետրովը «Էկոնոմիկա Սեգոդնյա»-ում։ «2000 թվականին ստորագրվել էր «Հյուսիս-հարավ» միջանցքի մասին միջազգային համաձայնագիրը։ Նախաձեռնողի դերով հանդես էին եկել Ռուսաստանը, Իրանն ու Հնդկաստանը, այնուհետև արդեն սկսել էին միանալ մնացած բոլորը։ Որոշվել էր ապրանքներ փոխադրել Ռուսաստանից Հնդկաստան և հակառակը՝ Իրանով տարանցմամբ։ Թեհրանում բարձր էին գնահատել նախագիծը, քանի որ տարանցումը ցանկացած երկրի համար դրական պահ է՝ հավելյալ միջոցներ դեպի գանձարան։ Սակայն այդ պահին հաշվի չէին առնվել խնդիրները՝ կապված անհրաժեշտ ենթակառուցվածքի բացակայության և մի շարք քաղաքական ասպեկտների հետ»,- «Էկոնոմիկա Սեգոդնյա»-ի հետ զրույցում ասել է էկոնոմիկայի զարգացման հարցերով նախարարության արտաքին առևտրի համառուսական ակադեմիայի պրոֆեսոր Անդրեյ Գոլուբչիկը։ «Ռուսական երկաթուղիներում» ապրանքային շուկայի հեռանկարները գնահատել են 25-26 մլն տոննա։ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը կոչված էր երկու և ավելի անգամ կրճատելու փոխադրումների հեռավորությունը և նվազեցնելու բեռների արժեքը։ Սակայն նախագծի հաջող իրականացման հիմնական խնդիրների շարքում Գոլուբչիկն առանձնացնում է երթուղու բարդությունը, քանի որ Հնդկաստանից պետք է ծովով հասնել Իրան, այնուհետև Իրանի տարածքում հաղթահարել ավելի քան 1600 կմ։ Եվ այդ դեպքում խոսքը կարող է լինել միայն ավտոմեքենայի մասին, քանի որ Կասպից ծովի իրանական հիմնական նավահանգիստներին երկաթուղին չի համապատասխանում։ Բեռներն այնուհետև պետք է վերբեռնվեն շոգենավ և հասցվեն Ռուսաստան, այնուհետև ցրվեն Աստրախանից։ «Այս ամենը լուրջ տեսության ոլորտից են, սակայն թույլ են աշխատում գործնականում»,- ասել է փորձագետը։ «Հավանաբար, արդեն գրեթե ոչ ոք չի հիշում, բայց մինչև 1989 թվականը Խորհրդային միությունն ակտիվ առևտուր էր անում Իրանի հետ։ Փոխադրումներն իրականացվում էին երկաթուղով՝ Ջուլֆայի կայարանով, կային երկու կայարաններ՝ Խորհրդային Ջուլֆա և Իրանական Ջուլֆա, սակայն դրանք գտնվել են ԼՂ տարածքում և, բնականաբար, հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ այնտեղ ամեն ինչ թալանվել ու ոչնչացվել է։ Իրականացվել են նաև ավտոմոբիլային փոխադրումներ ադրբեջանական Աստարա քաղաքով, որը գտնվում է Իրանի հետ սահմանին մոտ։ Եվ, իրոք, խորհրդային մեքենաներն իրանական բեռները տանում էին Եվրոպա։ Չնայած բոլորը Եվրոպայում ձևացնում էին, որ Իրանի հետ ոչ ոք առևտուր չի անում, այդ ամենը նախկինում էր, սակայն հիմա ավերված է»,- ասել է նա՝ նշելով, որ կա այդ քաղաքով և Ռուսաստսանի հաշվին իրանական տարածքով երկաթուղի կառուցելու գաղափարը, հարցը նախագծի նպատակահարմարությունն է՝ հաշվի առնելով այն, որ պետք է խելահեղ ներդրումներ անել, քանի որ իրանական հատվածում 400 կմ դժվարանցանելի լեռներ են։ Գոլուբչիկի կարծիքով՝ պետք է ավելի հեշտ գործել՝ ստիպել Ադրբեջանին գործի դնել նորմալ տրամաբանությունը։ «Թող նրանք Բաքվի հետ փոխհրաձգության փոխարեն վերականգնեն երկաթուղին Ջուլֆայի կայարանով, և մենք բոլորս կսկսենք աշխատանքը։ Այստեղ հարցը նույնիսկ հակամարտության լիարժեք լուծումը չէ, թող սկսեն համատեղ գումար աշխատել, դա կլինի հաշտեցման համար առաջին քայլը։ Պետք է պարզապես դադարել կրակել և վերականգնել 150 կմ ուղին։ Երկաթուղու գիծն անցել է Հայաստանով ադրբեջանական Նախիջևան քաղաք։ Ահա Հայաստանի տարածքում էլ այդ ուղիներն ապամոնտաժվել են: Եթե դրանք վերականգնվեն, ապա համատեղ ջանքերով կարելի է գումար աշխատել։ Իրանցիները պատրաստ կլինեն վերականգնելու Ջուլֆայի կայարանի աշխատանքը»,- վստահ է Գուլուբչիկը։ Սղագրումը՝ 1in.am-ի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am