Մոսկվան արցունքներին չի հավատում

Մոսկվայից վերջապես արձագանքեցին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին: Աղմկոտ լռության տեսքով արձագանքն, իհարկե, տեղի էր ունեցել ավելի շուտ, իսկ երեկ արդեն ավելի ուշ հասկացողների համար խոսեցին: Ի դեպ, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարներն ընդգծված ձևով ռեակցիա չեն տալիս Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին (միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը ստանդարտ ձևակերպումներով անդրադարձավ արտահերթ ընտրությունների արդյունքներին), ինչը կոնկրետ վերաբերմունք է Նիկոլ Փաշինյանի իշխանության կամ որ նույնն է՝ Հայաստանի նկատմամբ: Թե ինչո՞ւ է այսպես ստացվել, պատճառները պետք է մեր ներսում փնտրել, իսկ թե ինչի՞ կարող է սա հանգեցնել, դժվար չէ կռահել: Աղմկոտ լռություն Ինչպես հայտնի է, Մոսկվան մինչև երեկ քար լռություն էր պահում հայաստանյան արտահերթ ընտրությունների կապակցությամբ: Այդ քար լռությունը շատ խոսուն էր: Մեր ունեցած տեղեկություններով Փաշինյանի թիմում լուրջ իրարանցում է տիրել, լուրջ ջանքեր են գործադրվել, որպեսզի Պուտինից շնորհավորանք հնչի, սակայն բան չի ստացվել: ՌԴ-ում ՀՀ դեսպանը ականջների վրա է կանգնել (կամ էլ՝ ականջների վրա կանգնելու իմիտացիա է արել), որպեսզի Կրեմլից շնորհավորանք պոկի, սակայն ապարդյուն: Հակառակ Փաշինյանի այն պնդումների, թե իր ու Պուտինի հարաբերությունները փայլուն են, հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են և ընդհանրապես ամեն ինչ փայլուն է՝ իրականությունն այլ է: Մոսկվան առիթի էր սպասում, որպեսզի ցույց տա իր իրական վերաբերմունքը Փաշինյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, ՀԱՊԿ-ին հասցված հարվածի, Լավրովին՝ ներհայաստանյան քաղաքական գործընթացներին ադապտացվելու կոչի և այլ բաների համար: Մոսկվայից սկզբում հնչեց գազի գնի վերաբերյալ լուրը, ապա նոր միայն հիշեցին ընտրությունների մասին: Փաստորեն, որքան էլ Փաշինյանը արցունք թափեց՝ ապացուցելու համար, որ ինքն այն հակառուսական գործիչը չէ, որը Մոսկվային է մեղադրել ապրիլյան պատերազմի համար, որը ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու որոշման նախագիծ է բերել ԱԺ, որը դեկտեմբերի 9-ին նպաստել է գրեթե ամբողջությամբ հակառուսական խորհրդարանի ձևավորմանը, որը տարիներ շարունակ քարոզել է ՀԱՊԿ-ի դեմ, չստացվեց: Մոսկվան չհավատաց Փաշինյանի արցունքներին: Դուզ խոսք Ինչ վերաբերում է, ժողովրդական լեզվով ասած, դուզ խոսքին, ապա այն հնչեցրեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նա Պուտին-Փաշինյան հարաբերությունները համեմատեց տղամարդու և կնոջ հարաբերությունների հետ: «tert.am»-ի այն հարցին, թե ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ, Զախարովան պատասխանել է՝ «Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրո՞ւմ ես»»: Դիտարկմանը, թե «տղամարդը մեկ անգամ չէ, որ խոստովանել է», այսինքն՝ ՌԴ ղեկավարությունից նախորդ ընտրություններին շնորհավորանքներ եղել են, այս անգամ շնորհավորանք կլինի՞, թե՞ ինչ-որ բան փոխվել է, Մարիա Զախարովան արձագանքել է․ «Արդեն պատասխանել եմ»: Մինչև այդ Զախարովան, անդրադառնալով մեր խորհրդարանական ընտրություններին, «կծել» էր՝ մասնավորապես նշելով, որ լուրջ խախտումներ չեն արձանագրվել և ՌԴ-ն տրամադրված է կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և շուտով ձևավորվելիք կառավարության հետ: Ուշադրությո՛ւն դարձրեք. Զախարովան ասում է, որ լուրջ խախտումներ չեն եղել, այսինքն՝ խախտումներ այդուհանդերձ եղել են: Նախկինում ռուսներն այդքան բծախնդիր չէին և փայլուն էին գնահատում մեզանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները: Իսկ հիմա Մոսկվան խախտումներ է տեսնում: Դե իսկ «կառուցողական երկխոսություն» ձևակերպումը ցույց է տալիս, թե որքան սառն է փաշինյանական Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի վերաբերմունքը: Քանզի ռազմավարական դաշնակիցների միջև հարաբերություններն այսպիսին չպետք է լինեին: «Կառուցողական երկխոսություն» տեղի է ունենում սովորական, իսկ երբեմն նաև թշնամական հարաբերություններ ունեցող պետությունների միջև: Եթե նման ձևակերպում է օգտագործվում հայ-ռուսական հարաբերություններում, նշանակում է՝ անվստահության գործընթացները շատ են խորացել, նստվածքը լուրջ է, կասկածները ավելացել են ու մեծացել է անորոշությունը: Այս ամենը չի կարող մեզ լրջորեն չանհանգստացնել: Հայաստանը՝ քաղաքական վենդետայի զոհ Այլ իրավիճակում կարելի էր նույնիսկ թքած ունենալ Մոսկվայից կամ մեկ այլ մայրաքաղաքից չստացված շնորհավորանքի կամ արձագանքի բացակայության կապակցությամբ: Կարելի էր նույնիսկ հումորով վերաբերվել Զախարովայի «տղամարդ-կնիկային» համեմատությանը և համանման մեկ այլ հումորով «դուխով» պատասխանել նրան, բայց քանի որ Հայաստանը գտնվում է լարված տարածաշրջանում, ունի անվտանգության ապահովման լուրջ խնդիրներ և ՌԴ-ի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը բխում է ինչպես ՌԴ-ի, այնպես էլ մեր շահերից, ուստի պատկերը մտահոգիչ է դառնում: Այստեղ արդեն ոչ այնքան «դուխ» է պետք, որքան՝ խելք (ի դեպ, «դուխը» բխում է խելքից, իսկ եթե «դուխն» առանց խելքի է, ապա գործ ունենք առնվազն արկածախնդրության հետ): Եթե այս ամենին գումարում ենք նաև այն, որ Ադրբեջանը արագացված տեմպերով բարելավում է իր հարաբերությունները ՌԴ-ի հետ ու ՀԱՊԿ-ում առավելության հասնում Հայաստանի նկատմամբ, ապա մտահոգիչ պատկերն ամբողջանում է: Նիկոլ Փաշինյանը պետք է դուրս գա այն մտածողության կաղապարներից, ինչը Հայաստանին հարվածի տակ է դնում: Ներքաղաքական կյանքում վենդետաները արտաքին լուրջ հետևանքներ կարող են առաջացնել և կոնկրետ հարվածել մեր երկրի անվտանգությանը: Չպետք է թույլ տալ, որպեսզի Հայաստանը դառնա քաղաքական վենդետայի զոհ: Նիկոլ Փաշինյանը չգրված օրենքներ է խախտում ու դառնում յուրայինների մեջ օտար: Եթե Հայաստանը լիներ գերտերություն ու «մազից կախված» վիճակում չլիներ, ապա տաբուների ջարդն ու քաղաքական նոր մոդայի թելադրումը չէր կարող մեզ վնասել: Բայց ներկա պայմաններում նժարի տարբեր կողմերում են հայտնվել մի կողմից Փաշինյանի ներքին քաղաքականությունը ու «իդեա ֆիքսով» պայմանավորված մասնավոր շահը, քաղաքական վենդետաներն ու դատավարությունները, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի ու Արցախի շահը: Ընտրությունն իրենն է, բայց վերջնական որոշումը՝ ՀՀ հպարտ քաղաքացունը: Իրականում հպարտ, այլ ոչ թե երեկ Սերժ Սարգսյանին 10.000 դրամով ձայն տվող, իսկ այսօր «Նիկոլի վկա» դարձած քաղաքացունը: Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 122 անգամ
Լրահոս
«Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am