Որոնում են 30-ամյա երիտասարդին, ում կասկածում են հորեղբոր կնոջը սպանելու փորձ կատարելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները որոնում են մարտի 28-ին Երևան քաղաքի Արամ Խաչատրյան 25 շենքի թիվ 19 բնակարանի բնակչուհի, 68-ամյա Նուրիցա Թանկյանի նկատմամբ սպանության փորձ կատարողին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները փնտրում են Ն. Թանգյանի ամուսնու եղբոր որդուն՝ Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Գևորգյանին, ով կասկածվում է Ն. Թանկյանին ձեռքերով հարվածելու, ապա ձեռքով և բարձով խեղդամահ անելու փորձի մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20–ի սահմաններում անհայտ անձը ավազակային հարձակում էր կատարել Արամ Խաչատրյան փողոցի 25 շենքի 19 բնակարանի բնակչուհի, 67-ամյա Նուրիցա Թանկյանի նկատմամբ: Տուժածին արնաշաղախ վիճակում հայտնաբերել էին հարևանները և առաջին օգնությունն էին ցուցաբերել, մինչև ժամանել էր շտապօգնության բրիգադը և վիրավորին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Գարիկ Ստեփանյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետ Սարգիս Մելքոնյանը: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը և քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Գասպարյանը: Ըստ նախնական տեղեկությունների` ճիվաղը տուն մտնելուց հետո բռնություն էր կիրառել տարեց կնոջ նկատմամբ, 2-րդ հարկի պատշգամբից թռել էր 1-ին հարկի պատշգամբ, որտեղից էլ ճողոպրել էր: Ոստիիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում` հատակի և բազմոցի վրա, հայտնաբերել էին արյան հետքեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am