Լուսավորի մութ առեղծվածը, ինչպես նա դարձավ ՀՀԿ

Այսպիսով՝ հաշված օրերի ընթացքում, կձեւավորվի առանց ընդդիմության հետհեղափոխական Հայաստանի առաջին խորհրդարանը, որի կազմավորման ընթացքը գուցե ազատ, բայց կասկածելի է թվում: Կասկածելի է ինչպես որոշ ուժերի՝ այդ խորհրդարանում հայտնվելու լեգիտիմությունը, այնպես էլ որոշների դուրս մնալու իրողությունը: Ասենք գրեթե կասկած չէր հարուցում Սասնա ծռեր կուսակցության ընդգրկվածությունը ապագա խորհրդարանում: Ասպարեզ եկած ռադիկալ ուժը Նիկոլ Փաշինյանի ընդգծված այլընտրանքներից էր հատկապես Ղարաբաղի խնդրի կարգաորման վերաբերյալ իր անբեկանելի մոտեցմամբ, զենքով հարց լուծելու տրամադրվածությամբ: Ընդունենք, թե ոչ հանրության շրջանում քիչ չեն այն մարդիկ, որոնք գրեթե բոլոր, նույնիսկ հետհեղափոխական իրավիճակում վրեժի ծարավ ունեն, ասենք այդ խմբին չի բավարարում Նիկոլ Փաշինյանի բռնել-բաց թողնելու քաղաքականությունը, նրանք կարծում են, որ Հայաստանի ներքին տնտեսական եւ սոցիալական դժբախտությունների միակ ու գլխավոր պատճառը նախկին ռեժիմի պարագլուխների, կարկառուն դերակատարների թալանն է ու նրանց անհապաղ, մեկ օր առաջ բանտեր նետել է պետք: Հենց այս զանգվածն է, որ Ծռերի էլեկտորատի առյուծի բաժինն են կազմում եւ այս համատեքստում կուսակցությունը կարծես թե խորհրդարան անցնելու խնդիր չպետք է ունենար: Միգուցե քարոզարշավի մեկնարկին Նիկոլ Փաշինյանի խիստ նախազգուշացումից հետո Սասնա տղաների մարտավարության փոփոխության պատճառով է, որ նրանք զրկվեցին խորհրդարան անցնելու հնարավորությունից, քանի որ ակնհայտ կերպով ինչ որ պահից Ծռերը դարձան ավելի զգուշավոր, ավելի մեղմ եւ նահանջեցին Փաշինյանին քննադատելու դիրքերից: Թե միգուցե հանրությունն , ի վերջո, վերջին պահին նախընտրեց Փաշինյանին միայն այն բանի համար, որ այն, ինչ նրան հաջողվեց անել մերկ ձեռքերով, Ծռերը տապալեցին անգամ զենքով, մի բան պարզ է, որ կուսակցության խորհրդարան չացնելը դեռ երկար քննարկումների առիթ կդառնա: Բայց առավել կասկածելի է Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստանի մուտքը, որտեղ երեւացող եւ անտեսանելի մի շարք հանգամանքների համադրությունից էլ մեծ հարցական է կախվում՝ ինչպես ԼՀԿ-ն այդքան ձայն ստացավ, հատկապես, երբ շարունակում է շրջանառվել, որ նրանց շարունակում է հովանավորել նախորդ իշխանության շատ հայտնի ներկայացուցիչը, մնում է անհայտ, թե ինչու այս ուժն արժանացավ Փաշինյանի բարեհաճությանը: Իսկ որ միայն այդ բարեհաճության արդյունքում է Մարուքյանի ուժն անցնելու ԱԺ, երկու կարծիք լինել չի կարող: Նախ մինչ օրս մնում է չպարզաբանված՝ ԼՀԿ-ն հեղափոխական, թե հակահեղափոխական կուսակցություն է: Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էր պարոն Մարուքյանը քայլարշավի կուլմինացիոն պահերին ասպարեզ նետվել ու քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, առավել եւս ինչպես էր այդ ուժից արդեն պատգամավոր դարձած նախկին խմբագրի ղեկավարած կայքը հեգնում ու ծաղրում հեղափոխական Փաշինյանին՝ 1+1+1=0 վերնագրով եւ տրամաբանությամբ նյութեր սպրդում, սակայն հեղափոխությունից հետո կարծես դարձան մոլի հեղափոխականներ ու սկսեցին քծնողական քաղաքականությունը: Այս պարագայում էլ միեւնույն է անհայտ է՝ ինչու ընտրողը պետք է ձայն տար ոչ թե Փաշինյանի ուժին, այլ Մարուքյանի, երբ վերջինը որեւէ քննադատությամբ, հակակշռմամբ չի ցուցադրել իր առավելությունը իրական հեղափոխականների նկատմամբ: Այս պարագայում է, որ խորհրդարան անցնելու միակ շանսը նրանք ստացել են Փաշինյանի բարեգթության շնորհիվ, ի վերջո, պետությունը ձայների պահուստային ֆոնդեր ունի՝ ոստիկանություն,դատապարտյալներ, որոնց կարող էր ուղղորդել, եւ վերջապես Մուկուչյանի ջանը սաղ լինի: Իսկ ամենաաբսուրդը ՀՀԿ-ի դուրս մնալն էր, միակ ուժը, որ բանավիճային եւ առհասարակ ցանկացած ֆորմատում ոչնչացնում է հեղափոխականների քայլերը՝ ի տես դնելով նրանց տկարամտությունը: Քարոզարշավի անգամ կարճ ժամանակամիջոցում էլ ամեն ինչ գնաց այնպես, որ պայքարը տեղափոխվեց երկու բեւեռ՝ ՀՀԿ-իշխանություն, իսկ այդպիսի ընդգծված տարանջատման, այլընտրանքի պարագայում խիստ կասկածելի է անղոցիկ նվազագույն շեմի բացակայությունը: Իսկզբանե ակնհայտ էր, որ Փաշինյանը խնդիր է դրել ՀՀԿ-ին ամեն գնով դուրս թողնել խորհրդարանից, այդպիսով չունենալ դիմակայություն, զերծ մնալ հրապարակային խայտառակություններից: Անի Սահակյան

դիտվել է 93 անգամ
Լրահոս
«Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am