Ում անձնական վրեժխնդրությունն է իրականացնում Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի դեմ

Տարին տասներկու ամիս արտասահմանյան «գաստրոլների» մեջ գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում իրեն պահում է նորահարսի պես, որն ամոթխած լինելուն զուգահեռ «ձայնազուրկ» է նաև։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նա լրագրողների հետ զրույցում շրջանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին հարցերը՝ ասելով, թե ինքն այդ մասին արդեն հայտնել է։ Որտեղ եւ ինչ է հայտնել, մնում է անհայտ, սակայն կարելի է հասկանալ, որ Արմեն Սարգսյանը ինչպես իր նախագահ դառնալու հարցում ունի փաստաթղթային լեգիտիմության խնդիր, այնպես էլ խոսք ասելու, կարծիք հայտնելու։ Ինչպես հայտնի է, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի նախագահական ընտրությունների և դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված: Նա այժմ կալանավորված է: Պաշտոնապես նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս մեղադրանքը Քոչարյանը, բնականաբար, չի ընդունում։ Քոչարյանի գործի և կալանավորման իրավական կողմին բազմիցս անդրադարձել ենք՝ արձանագրելով, որ այն ավելի շատ քաղաքական, քան իրավական օպերացիա է։ Եթե Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում այն կանխավարկածից ելնելով, որ 2008-ի նախագահական ընտրությունները կեղծվել են, ապա այդ դեպքում պետք է սկսել 1995-ի խորհրդարանական և 1996-ի նախագահական ընտրություններից։ Այսինքն, պետք սկսել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ հասնել մինչեւ Սերժ Սարգսյան։ Այս համատեքստում զարմանալի է նաեւ առաջին նախագահի լռությունը Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։ Երեկ ընտրության եկած նախագահը չպատասխանեց այդ հարցին՝ ասելով, որ դա կդիտվի քարոզչություն, ինչն օրենքով արգելվում է, սակայն առաջին նախագահը ցանկության դեպքում կարող էր մեկ օր առաջ հայտնել իր կարծիքը։ Ի վերջո, կրկնում ենք՝ եթե երկրորդ նախագահին դատում են՝ ելնելով ընտրություններ կեղծելու կանխավարկածից, ապա առաջինը պետք է սկսել Լեւոն Տեր-Պետրոսյանից։ Ի վերջո, 1996-ի դեպքերի համար առկա են փաստացի ապացույցներ՝ իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների խոստովանությունների տեսքով։ Այսինքն՝ եթե խոսքը սահմանադրական կարգը մի խումբ անձանց մասնակցությամբ բռնի տապալելու մասին է, ապա դա եղել է 1996-ին ու դա ապացուցված է հենց կատարողների խոստովանությամբ: Հիշենք Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի, այն օրերին աղմուկ հանած, հայտարարությունը, որ հանուն իշխանության պահպանման գոնե մի 800 մարդ պետք էր սպանել, իսկ 1998-ի իշխանափոխությունից հետո խոստովանել է, որ 1996-ի ընտրությունները կեղծվել են։ Հիմա այս խորհրդավոր, բայց կանխատեսելի լռությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իր եւ Տեր-Պետրոսյանի անձնական վրեժխնդրությունը, այնինչ շատ շուտով իրավական դաշտում նրանք անխուսափելի են լինելու առերեսվել իրականության հետ եւ սեղանին է դրվելու նաեւ այլոց պատասխանատվության հարցը: Անի Սահակյան  

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am