Քոչարյանին վնասազերծելու լուրջ պատճառ կա, Փաշինյանը կիրագործի Սերժ Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի ծրագիրը

«Դո՛ւք եք նշանակել Ռոբերտ Քոչարյանին ,դուք մեղավոր, դո՛ւք», -ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը իր նախկին գործընկերների հետ զրույցում երկրորդ նախագահ Ռռոբերտ Քոչարյանի կալանավորման ողջ պատասխանատվությունը դրեց լրագրողների ուսերին: Փաշինյանը լրագրողներին առաջարկեց՝ 2008 թ.-ից հետո մոնիտորինգ անել ու տեսնել, թե ինչքան հոդված է գրվել Ռոբերտ Քոչարյանի մեղավորության մասին: Ինչպես հայտնի է, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի նախագահական ընտրությունների և դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված: Նա այժմ կալանավորված է: Պաշտոնապես նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս մեղադրանքը Քոչարյանը, բնականաբար, չի ընդունում։ Քոչարյանի գործի և կալանավորման իրավական կողմին բազմիցս անդրադարձել ենք՝ արձանագրելով, որ այն ավելի շատ քաղաքական, քան իրավական օպերացիա է։ Եթե Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում այն կանխավարկածից ելնելով, որ 2008-ի նախագահական ընտրությունները կեղծվել են, ապա այդ դեպքում պետք է սկսել 1995-ի խորհրդարանական և 1996-ի նախագահական ընտրություններից։ Այսինքն, պետք սկսել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ հասնել մինչեւ Սերժ Սարգսյան։ Սակայն սրա մասին չէ, որ պետք է խոսենք, այլ այն հիմքերի, որոնք Փաշինյանը վկայակոչում է Քոչարյանի կալանավորումը արդարացնելու համար: Ոչ ոք չի մոռացվել, որ ընդդիմության կարգավիճակում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատեհ առիթներով հայտարարում էին, որ գործող լրատվամիջոցների մեծ մասը գտնվում են Սերժ Սարգսյանի իշխանության ազդեցության ներքո, եւ , որ կատարում են քաղաքական պատվերներ: Սա նշանակում է, որ Քոչարյանի մեղավորության մասին լրագրողների նախկին հրապարակումները ըստ Փաշինյանի մտածողության՝ պատվեր էր, որն իջեցվում էր Սերժ Սարգսյանի իշխանության կողմից: Եւ ուրեմն ելնելով այն կանխավարկածից, որ լրագրողներն իրենք են մեղադրյալի աթոռին հասցրել Քոչարյանին այնքան էլ ճիշտ չէ, Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հավատարիմ մնալ իր հայտարարություններին՝ ընդունելով, որ նախորդ իշխանությունն է այդպես հրահանգել: Այս համատեքստում հարց է առաջանում՝ արդյոք Փաշինյանն ինքն էլ կատարում է այդ իշխանության հրահանգները, կամ էլ առավել տարօրինակ է, որ թե նախկին, թե ներկայիս , չի բացառվում նաեւ ապագա իշխանության համար այս հարցում միակ թիրախը Քոչարյանն է: Եթե ինչ-որ իմաստով հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը չէր կարող ինքն իր դեմ պատվեր իջեցնել, սակայն ինչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին: Կարծում ենք որեւէ մեկը չի վիճարկում, որ մարտյան իրադարձությունների շահառուն Սերժ Սարգսյանն է եւ վերջինիս գոնե կարելի է ներքաշել այս գործն թեկուզ միայն այն պատճառով, որ չի բացահայտել կարեւոր <<հանցագործուոթյուն>, որը Փաշինյանի իշխանությունն է ներկայացրել Քոչարյանին: Էլ չենք խոսում, որ նույն փիլիսոփայությամբ կարելի է նաեւ առաջին նախագահի դեմ գործ բացել: Մյուս կողմից՝ անցախ տարիներին որոշ լրատվամիջոցներ ու լրագրողներ էլ գրում էին Նիկոլ Փաշինյանի՝ այս դեպքերին մեղավորության մասին, հիմա անհասկանալի է՝ ինչու որոշ լրագրողների ձայը տեղ է հասնում, որոշներինը ոչ: Մի խոսքով՝ որ անկյունից էլ նայում ես Քոչարյանին պատասխանատվության գործը ծանծաղ է ու անհիմն, բացառությամբ այն վարկածի, որ նրան վնասազերծելով գործի է դրվելու ղարաբաղյան հարցի առաջին եւ երրորդ նախագահների տեսլականը: Առաջինը բացահայտ էր հայտնում հող հանձնելու մասին, իսկ Սերժ Սարգսյանը գաղտնի բանակցություններում է քննարկել հայտնի կազանյան փաստաթուղթը: Նիկոլ Փաշինյանի տեսակետը դեռ հայտնի չէ, քանի որ նա դեռ չի կարողանում վերջնականապես ձեւավորի այն, սակայն արդեն տեսանելի է, թե ինչպիսին է այն, ինչի պատճառով համախոհներին մոտ չի գնում, իսկ արցախյան խնդրի վերաբերյալ առավել քան արմատական դիրքորոշմամբ հայտնի երկրորդ նախագահին վնասազերծում է: Անի Սահակյան

դիտվել է 389 անգամ
Լրահոս
«Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am