Կուլիսային քննարկումն ու Ալիևի ախորժակը

Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի եղել, դեկտեմբերի 7-ին Վանաձորում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված և ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք, որովհետև իրենք առաջարկում են բոլորը՝ բոլորին։ Բայց մենք այդտեղ խնդիր ունենք, որովհետև Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ուղղակի շփում է եղել Ալիևի հետ։ «Զրուցել ենք բանակցային գործընթացի նախորդ պատմությունից, դրվագներից և այլն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ի՞նչ է ասում պաշտոնական Բաքուն... Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը: «Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցերը», - ասել է Հ. Հաջիևը «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում: Ըստ նրա, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս երկու գործոնները շատ սերտորեն կապված են և փոխադարձաբար լրացնում են միմյանց: «Վերջերս զորքերի շփման գծում և պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է, որը շատ լավ նախադրյալ է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Դա չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անընդունելի ստատուս քվոյի պահպանմանը», - ասել է Հաջիևը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը կողմնակից է ստատուս քվոյի շուտափույթ փոփոխությանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով բազմիցս շեշտվել է ստատուս քվոյի փոփոխության կարևորությունը: Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շրջանակներում տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է վերականգնվեն միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում», - ասել է Հաջիևը: Նա նաև ասել է, որ զրույցի ընթացքում Ի.Ալիևը և Ն.Փաշինյանը քննարկել են «ձերբակալված անձանց» փոխանակման հարցը: Հաջիևը նաև մեկնաբանել է երկու երկրների միջև ուղիղ կապը: «Նման կապն առկա է: Բայց այն պետության ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կամ պաշտպանության նախարարների մակարդակով չէ: Այն մեկ մակարդակով ցածր է և օգտագործվում է անհրաժեշտության դեպքում», - ասել է Հաջիևը: Այսինքն, ի՞նչ է ստացվում... Բաքուն արձանագրում է, որ քանի որ զորքերի շփման գծում և պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է՝ դա «շատ լավ նախադրյալ» է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Այսինքն, Ադրբեջանը հստակ բացում է փակագծերը՝ մենք մեզ խելոք ենք պահում, որպեսզի՝ ապագայում բանակցություններում ստանանք մեզ համար ցանկալի՞ն... Բացի այդ, Փաշինյանն ասում է՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի եղել, իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը զրույցից մանրամասներ է պատմում: Հիմա ինչպե՞ս քննարկել՝ առանց հանդիպելու: Փաշինյանը դա «շփում» է անվանում, թեկուզ՝ զրույց, ամեն դեպքում քննարկում եղել է, անկախ նրանից, որ դա պաշտոնական հանդիպում չի եղել: Ավելին, ըստ Ադրբեջանի նախագահի խոսնակի՝ քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցերը: Եթե բանակցությունների շարունակականության հարց է քննարկվում, ապա սա առավել քան, ըստ էության, թեմա է: Իսկ եթե ադրբեջանցի պաշտոնյան խաբում է, ապա պետք է հասկանալ՝ ինչո՞ւ: Ուրեմն՝ կա նպատակ: Թամար Բագրատունի

դիտվել է 92 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am